Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ դեպքերում օգտագործվում է Թուրքիայի հետ հաշիվները մաքրելու համար

Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մարդկության դեմ գործած ամենածանր հանցագործություններից մեկից անցել է 104 տարի: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցելու համար հյուրընկալել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին:

Ոճրագործի դիրքերից բացատրելով Հայոց ցեղասպանության պատճառը՝ մեր զրուցակիցն ասաց. «Օսմանյան կայսրությունն անկում էր ապրում, և նրանք փորձում էին ելք գտնել: Նման ելք գտնվեց, այն է՝ ստեղծել ազգային պետություն, որտեղ այլևս ազգային փոքրամասնությունները տեղ չունեին: Դրա համար ծրագիր մշակվեց, և դա ազգային փոքրամասնություններից, առաջին հերթին՝ հայերից ազատվելու ծրագիրն էր: Իսկ թե ինչու առաջին հերթին՝ որովհետև հայերը առավել կազմակերպված էին, առավել առաջադեմ, թուրքերին մրցակցելու առումով առավել վտանգավոր. այդ մրցակցության համար հայերն ունեին թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական, թե՛ ինտելեկտուալ ներուժ»:

Մեր զրուցակցի խոսքով՝ հայերը, ցավոք, սխալ ընկալեցին երիտթուրքական հեղաշրջումը. «Երիտթուրքերը քաղաքակիթ թուրքերն էին, և հայկական էլիտաները ձախողեցին և չձեռնարկեցին համապատասխան քայլեր՝ գոնե կարելի էր կազմակերպել առավել մեծ թափով ինքնապաշտպանություն»:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման դինամիկայի մասին՝ Սուրեն Մանուկյանը նկատեց, որ 2010-ական թվականներին ճանաչման տեմպն ընկավ. «Որովհետև այն երկրները, որոնք պետք է այսպես թե այնպես ճանաչեին, արդեն ճանաչել էին»:

Ցեղասպանագետի կարծիքով՝ վերջին շրջանում ճանաչումները սկսում են ավելի շատ օգտագործվել Թուրքիայի հետ սեփական հաշիվները մաքրելու, Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և Թուրքիային ինչ-որ բան բացատրելու համար, ինչը անթույլատրելի է. «Եվ այս տարի առաջին անգամ Հայաստանը ԱԳՆ խոսնակի շուրթերով արտաբերեց այն միտքը, որ Հայաստանն անթույլատրելի է համարում Հայոց ցեղասպանության թեման օգտագործել քաղաքական շահարկումների համար»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում