«Մամուլի հետ սուրճ» հաղորդման ապրիլի 24-ի հյուրը «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տեղական և միջազգային լրատվամիջոցների արձագանքին և նշեց.«Այս տարի մենք 104-րդ տարելիցի միջոցառումների համատեքստում մի քանի առանձնահատակություն ենք տեսնում։Կարծես այլևս ոչ ոք Հայոց Ցեղասպանությունը որպես պատմական իրողություն չի վիճարկում և այդ վիճարկման բացակայությունն ու թուլությունը որոշ չափով թուրքական ու թուրքալեզու լրատվամիջոցների ենթատեքսում է երևում»։
Ըստ Անանյանի՝ հիմնախնդիրը նույնն է.«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և դա պետք է ունենա համապատասխան իրավական ու քաղաքական հետևանքներ»։