Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Պերճանքային «լաքեյությունը» հեղափոխական Հայաստանի մատուցման նոր ձևաչափ, կամ թե ինչպես են բարձրագույն պաշտոնյաները «մաստեր կլաս» ցուցադրում Մոսկվայում

Թավշյա հեղափոխությունից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանության ակտիվ մասնակցությամբ տեղի են ունենում չափազանց տարօրինակ և խնդրահարույց գործընթացներ, որոնք սպառնում են վերածվել միջպետական սկանդալի կամ առնվազն առաջացնելու են հայկական կողմի (ՀՀ դեսպանատան) պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ անցանկանալի խոսակցություններ, և դա մի երկրում, որը, մեղմ ասած, ոչ ըմբռնողական վերաբերմունք ունի Նոր Հայաստանի քաղաքականության նկատմամբ։

Այս պատմությունը սկսվել է 2018 թվականի հոկտեմբերին, երբ ՀՀ կառավարությունը առանց քննարկումների և պարզաբանումների կայացրեց վիճահարույց որոշում Մոսկվայում գործող հայտնի «Արմենիա» տաղավարի ճակատագրի վերաբերյալ։ Փաստորեն ժողովրդական ձևաչափով գործող այս կառույցը, որը անգնահատելի դեր է խաղացել ՌԴ-ում հայկական արտադրության ապրանքների և գյուղատնտեսական մթերքների խթանման գործում, հայկական ապրանքանիշները դարձնելով առավելապես ճանաչված, իսկ ապրանքները` աննախադեպ մատչելի Ռուսաստանի ցանկացած անկյունում, մեկ կամայական որոշմամբ հայտարարվեց օրենքից դուրս։ Փոխարենը ճանապարհ է բացվում գաղութային ձևաչափի համար, որպեսզի նախկին մետրոպոլիայի օլիգարխիկ շրջանակները “բացահայտեն” իրենց համար նախկին գաղութի բոլոր պերճ “հմայքները”, ինչպես դա ընդունված է արևմտյան երկրներում։

Ամիսներ շարունակ «Արմենիա» տաղավարում ներգրավված կազմակերությունները, որոնք ՌԴ տարածքում խթանման այս կարևորագույն ինսիտուտը ստեզծել են 17 տարի առաջ բացառապես սեփական միջոցներով՝ առանց պետության նյութական մասնակցության, չեն կարողանում կատարվածի հստակ բացատրությունը ստանալ իշխանություններից։

Ինչպե՞ս նման կարող է տեղի ունենալ մի երկրում, ուր մեկ տարի առաջ այս օրը տեղի է ունեցել ժողովրդական հեղափոխություն։ Արդար քրտինքով ձեռք բերված սեփականության իրավունքը սուրբ է, եւ միանշանակորեն ոչ մեկը, անգամ եթե դա վարչապետ է կամ թեկուզ Հռոմի պապ իր խորհրդականներով, չի կարող ոտնձգություն կատարել դրա հանդեպ։

Սա հիմնարար և գերիմաստուն սկզբունք է, որը պայմանավորել է մեր ազգի զարգացումը, բարգավաճումը և փառքը պատմական բոլոր փուլերում։ Խարխլելով այն՝ արմատախիլ է արվում մեր ազգային ստեղծարար հիմքը, հրահրելով ամեն տեսակ պատեհապաշտներին և արկածախնդիրներին քաոս տարածել բոլոր մակարդակներում։ Սայլը կրկի՞ն փնտրում է իր սիրած փոսը։

Նախքան տնտեսական հեղափոխության մասին խոսելն անհրաժեշտ է, որ կառավարւթյունը հստակ հայտարարի և գործնականորեն ապացուցի, որ դեմ է սեփականության անօրինական վերաձևման ցանկացած սխեմային։

Հրապարակում ենք 4 ամիս առաջ ՀՀ վարչապետին և նախագահին հղված բաց նամակը, որը մինչ այսօր մնում է անպատասխան։

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին

Հոկտեմբերի 11-ին Հայաստանը դիվանագիտական նոտա հղեց Ռուսաստան՝ խնդրելով հայկական կողմից օպերատորի փոփոխություն կատարել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ք.Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ, ВДНХ) տարածքում ՀՀ ցուցահանդեսա-առևտրային կենտրոնի ստեղծման վերաբերյալ համաձայնագրում։

Արտաքնապես սա կարծես թե մի ձևական գործողություն էր, որով նոր կառավարությունը փորձում էր վերաձևավորել ՌԴ-ում տնտեսական հարաբերությունների ինստիտուտը։ Առավել ևս մասնավոր ընկերություն հանդիսացող հին օպերատորը փոխարինվում էր պետականով, ոչ ավել ոչ պակաս ՀՀ դեսպանատնով։

Իրականում նոր Հայաստանի ղեկավարությունն այս, հույս ունենք, ոչ միտումնավոր քայլով գործարկեց մի շատ վտանգավոր գործընթացի թափանիվ, որը անցանկալի և ծանր հետևանքներ է թողնելու Ռուսաստանում ձևավորված տնտեսական կառույցների գործունեության, միջպետական, այս թվում քաղաքական հարաբերությունների և որ ամենացավալին է՝ հայկական համայքի այն հոծ զանգվածների վրա, որոնք թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան վերադառնալու հույս էին փայփայում։

Չնայած այն հանգամանքին, որ այս որոշումն անմիջականորեն շոշափում էր մի քանի հարյուր հայկական ընկերությունների և գործարարների շահեր, այն պատրաստվել էր հույժ գաղտնի պայմաններում և ընդունվել կայծակնային արագությամբ։ Կարծում ենք կարիք չկա հիշեցնել հոկտեմբերի 2֊ը և նրան հաջորդած շաբաթը, երբ շատ գերատեսչություններ, այդ թվում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարալիզացված էին այն պարզ պատճառով, որ բարձրագույն ղեկավար անձիք հարկադրորեն պաշտոնանկ էին արվել, իսկ արտքաղաքական պետական ամբողջ ապարատը մոբիլիզացվել էր Ֆրանկոֆոնիայի համաժողովի անցկացման նպատակով։

Հոլիվուդյան թրիլեր հիշեցնող այս սցենարը իրականում ընդամենը պղտոր ջրում ձուկ որսալու ճղճիմ և վատ քողարկված փորձ է, որը հիշեցնում է մեր ոչ հեռավոր անցյալը։ Նկատի ունենք ռեյդերային զավթման ալիքը 90-ական թվականներին։ Եթե մենք հստակ տեսնում ենք այս ապօրինի զավթման ծրագրի հետևում կանգնած կոնկրետ անձանց մորթապաշտ մտադրությունները, անգամ կարող ենք ճշգրտորեն կանխատեսել նրանց հետագա քայլերն ու արարքները, ապա ամենաքիչը խիստ զարմանք է առաջացնում հեղափոխական ճանապարհով իշխանության եկած ուժի իրական շահն ու նպատակը սեփականության վերաձևման այս անհանդուրժելի և դատապարտելի գործընթացում։

Մեծահարգո վարչապետ և նախագահ, իրապես «Արմենիա» տաղավարը ստեղծվել է միջպետական որոշումներով և արձանագրություններով 2002 թվականին, իսկ այնուհետեև նրա գործունեությնունը էլ ավելի է օրինականցվել 2011 ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով։ Սակայն հիմնադրման իսկ օրից ՀՀ կառավարությունը մեկ ԼՈԻՄԱ անգամ չի ծախսել բյուջեից։ Կիրառվել է պետական գործընկերության պարզ մոդել, ուր պետությունը իր դերը սահմանափակել է առաքելության երաշխավորի և բարոյական աջակցի գործառույթներով։

Նախաձեռնությամբ հանդես են եկել բացառապես մասնավոր ընկերություններ և անհատ ձեռներեցներ, որոնք նոր հազարամյակի սկզբին հաստատակամ որոշում կայացրեցին սեփական ուժերով կազմակերպել Հայաստանի պետությանն արժանավայել հարթակ նորանկախացած երկրի ապրանքների և ծառայությունների խթանման նպատակով։

Երբ հայտնի դարձան տրամադրվող շենքի (նախկին “Սիբիր”) վերաբերյալ տեխնիկական պաշտոնական եզրակացության ոչ հուսադրող արդյունքները, ըստ որոնց կառույցի մաշվածությանը կազմում էր 73%, այլ խոսքերով ասած նախատեսվածից երկու անգամ ավելի գումար էր պահանջվում, մենք չընկրկեցինք։

Մեզնից ոմանք անգամ վաճառեցին իրենց սեփական գույքը (անշարժ և շարժական) մշակութային ժառանգություն ներկայացնող այս հուշարձանի բարդ վերանորոգման նպատակով անհրաժեշտ գումարներ հայթայթելու համար։ Այս անձնազոհությամբ մենք չէինք ակնակալում շնորհակալություն Հայաստանի իշխանությունների կողմից։ Ուղղակի համոզված էինք, որ պատմական այդ պահին մեր ներդրումը չափազանց անհրաժեշտ էր տնտեսապես բարդ վիճակում գտնվող մեր հայրենիքին։ Ահա սա էր այն գլխավոր դրդապատճառը, որ մեզ ստիպեց նյութական ներդրումներ կատարել հեռավոր ապագայի կտրվածքով, մի քանի տասնամյակների հաշվարկով, ինչն ի դեպ այդ տարիներին աննախադեպ գործելաոճ էր բիզնեսի աշխարհում։

Շենքի վերանորոգումից հետո նույնպես բոլոր աշխատանքները իրականացվել են բացառապես սեփական ուժերի եւ միջոցների հաշվին հաճախ անգամ ստանձնելով բոլոր ռիսկերը եւ ծախսերը՝ կապված հայաստանյան ապրանքների լոգիստիկայի, արտոնագրերի ստացման եւ այլ անհրաժեշտ գործառույթների հետ։

Մեկնարկային իրավիճակի նկարագրությումը կլիներ անկատար, եթե դուրս թողնվի այնպիսին կարեւոր հանգամանք, ինչպիսին՝ բոլոր հայկական ապրանքանիշիների զրոյացված կարգավիճակը ԽՍՀՄ-ի փլուցումից հետո։ Ինչ վերաբերում էր ազգային հպարտություն համարվող կոնյակին, ապա դրությունը կրկնակի բարդ էր, քանի որ նախորդ դարի 90-ականներին տեղի էր ունեցել այս ազնավագույն խմիչքի կատարյալ վարկաբեկում ցանգվածային կեղծարարությունների պատճառով։

Այսօր արդեն ոլորտի մասնագետները եւ միջազգային հեղինակավոր փորձագետները զարմանքով են վերաբերվում այն փաստին, որ պատմականորեն շատ կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է ոչ միայն վերականգնել հայկական կոնյակների բարձր վարկանիշը ռուսաստանյան շուկայում, այլեւ ներմուծել բացառապես նոր ապրանքանիշեր այնպիսի բարդ տեսակների համար, ինչպիսին գինին է, պանիրը, պահածոյացված ապրանքատեսակները եւ անգամ ձկնեղենը։

Եւ այս ամենը իրականացվել է մեր արտասահմանյան գործընկերների համար անհավատալի, կարելի է ասել, ծիծաղելի ֆինանսական միջոցներով։

Այս պահին մենք ներկայացնում ենք 200–ից ավել ՀՀ ձեռնարկությունների ապրանքատեսակներ և ծառայություններ Ռուսաստանի Դաշնության շուկայում, որոնցից՝ 24 գինու գործարան, 25 գյուղվերամշակման ձեռնարկություն (պանիր, երշիկեղեն, հյութեր, պահածոներ, մուրաբաներ, չրեղեն), մեկ տասյակից ավել թեթև արդյունաբերության ձեռնարկություն, 4 հրուշագործության, 3 դիմահարդարման, 3 ծխախոտի արտադրության ձեռնարկություն։ Մոտ 80 ձեռնարկություններ ներկայացնում են ոսկերչական բնագավառը։ Մշակույթը և արհեստագործությունը ներկայացված են մեկ տասնյակից ավել ստեղծագործական խմբերի կողմից։

Ծառայությունների բնագավառում 4 ընկերություններ ներկայացնում են տպավորիչ առաջընթաց արձանագրած զբոսաշրջությունը։ Արցախյան գրանցում ունեն 6 ձեռնարկություն։ Սահմանամերձ շրջաններում գործող արհեստանոց-արտադրամասերը մեծ ներկայություն ունեն հուշանվերների արտադրության և ավանդական արհեստների ցուցադրության բնագավառում։ Տաղավարի տարածքում առանձնահատուկ ձևաչափով ներկայացված են նաև հայկական գիրն ու գրականությունը (ավելի քան 4 000 անվանական գրքեր և 5 տասնյակից ավել տպագիր մամուլ) և մեր ազգային հազարամյա խոհանոցը։

Վերջին տարիներին մեր տաղավարն էլ ավելի ակտիվորեն է համագործակցում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների հետ։

Ամեն տարի տաղավար են այցելում 5-ից 7 մլն. հաճախորդ, այդ թվում՝ արտերկրից։ Տարեկան կազմակերպվում են ավելի քան 20 բիզնես միջոցառումներ։ Պարբերաբար անցկացվում են հանրային և գրական քննարկումներ։

Տաղավարի միջոցով հայկական արտադրության ապրանքների իրացման տարեկան ծավալը կազմում է 8֊10 մլն. ԱՄՆ դոլար։

Մեր գործունեության շնորհիվ աշխատատեղեր են ստեղծել Ռուսաստանում բնակվող բազմաթիվ հայ ընտանիքների համար, իսկ եթե դրան գումարվի նաև այն անձանց քանակը, որոնք ներգրաված են հայկական ապրանքների մասնագիտացված խանութներում և առևտրական կետերում, ապա խոսքը կարող է գնալ հնգանիշ թվի մասին։

Մեր գործունեության լավագույն գնահատականը դա նախ և առաջ Ոուսաստանի շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության չափազանց բարձր մակարդակն է։ Այս պահին Ոուսաստանի բնակավայրերում հայկական ապրանքները նույնչափ հասանելի են, ինչպես Հայաստանում։ Տարիներ շարունակ Բելոռուսի հետ միասին Հայաստանը կիսում է ռուսաստանյան շուկայում ԱՊՀ երկրներից առաջատարի պատվավոր կոչումը։ Այս աշնանը այս փաստը կրկին հաստատվեց ԱՊՀ երկրների տնտեսական խորհրդի կողմից, որի 79-րդ նստաշրջան տեղի ունեցավ ԺՏՆՑ֊ում։

Բազմաթիվ ԶԼՄ֊եր նույպես կիսում են այս կարծիքը։ Նոյեմբերի 10-ին Հ1 հեռուստակայանը «Արմենիա» տաղավարից եթեր արձակեց «Հայ արտադրողի ապրանքատեսականին Մոսկվայի սրտում» ռեպորտաժը, ուր հնչեց մեր աշխատանքի անաչառ գնահատական։

Միաժամանակ մենք չենք հերքում, որ այս անցած ուղում ունեցել ենք նաև որոշակի բացթողումներ և թերություններ, ինչպես դա հատուկ է յուրաքանչուր տնտեսական սուբյեկտին, որը գործում է ոչ իդեալական պայմաններում և դիմակայում է բազմաբնույթ հրամայականների՝ ստիպված լինելով արագ, երբեմն ոչ ստանդարտ և ռիսկային որոշումներ կայացնել։ Սակայն երբեք մենք չենք անցել անթույլատրության կարմիր գիծը։ Ոչ մի պարագայում օրենքներ և բարոյական նորմեր չենք խախտել, չենք մասնակցել քաղաքական խաղերին, ներխուժել այլոց տիրույթ կամ բացասականորեն ազդել տարաբնույթ գործընթացների վրա:

Մեր 15–ամյա հարուստ փորձը, տեղական շուկայի վերաբերյալ կուտակած խոր և բազմաշերտ գիտելիքները, լոբբիստական հմտությունները, նեղ մասնագիտական և առանձնահատուկ know-how–ն մենք այսօր էլ պատրաստ ենք ի սպաս դնել նոր Հայաստանի առջև ծառացած հրամայականների և խնդիրների լուծման ճանապարհին պետական ինստիտուտների հետ էլ ավելի սերտ համագործակցությամբ։

«Արմիմպորտ» կազմակերպությունը «Արմենիա տաղավար» խորհուրդի հետ համատեղ նախաձեռնեց տաղավարի արդիականացման տեսլականի մշակումը 2018 թվականի հունիսին անմիջապես այն բանից հետո, երբ քաղաքային իշխանությունները (Департамент городского имущества Москвы) հրապարակեցին շինության նպատակային օգտագործման և տեխնիկական կացության վերաբերյալ պաշտոնական, միանշանակորեն դրական եզրահանգումը (№00-16938/18):

Առաջնահերթ քայլով իրականացվել է տաղավարի շինության հնարավոր վերակառուցման վերաբերյալ փորձագիտական քննություն ճարտարապետաինժեներական և խորհրդատվական ծառայություններ իրականացնող “Արխիգեն” կազմակերպության կողմից, որը մեծ հեղինակություն է վայելում Ռուսաստանում։

Համաձայն փորձագիտության արդյունքների՝ իսպառ բացառվում է կառույցի ներքին տարածքների վերաձևման կամ ընդլայնման հնարավորությունը։ Գլխավոր պատճառը շինության առանցքային տարրերի անբավարար ամրությունն է․

Ներկայում որպես մշակութային ժառանգություն հանդիսացող այս շինությունը սկսվել է կառուցվել 1937 թվականին, սակայն հետագայում այն դադարեցվել է գրեթե 12 տարով, որը հանգեցրել էլ առանցքային ինժեներական հանգույցների մաշվածության։ Փորձագետների երկրորդ հետևությունն այն էր, որ շենքն իր ներկա ներքին կառուցվածքով գտնվում է ամենից օպտիմալ վիճակում։ Խոսքը վերաբերում է 2002-2003 թվականերին կառուցված երկրորդ հարկի մասին։ Ուստի փորձագիտական կազմակերպությունը նպատակահարմար է համարում միայն իրականացնել ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքներ։ Ներկա դրությամբ սույն նախագիծը պաշտոնապես հաստատված է ԺՏՆՑ վարչության կողմից։

Համատեղ քննարկումների արդյունքում 2018 թվականի օգոստոսին “Արխիգենն” առաջադրեց տաղավարի արդիականացման նոր և տեխնիկապես առաջադեմ տեսլական։

Համաձայն այդ առաջարկության նախատեսվում է շենքի ֆիզիկական սահմանները և արգելքները հաղթահարել վիզուալիզացիայի գերժամանակակից տեխնիկական միջոցներով։ Հասնել նրան, որ տաղավար այցելած հաճախորդի առջև բացվի անսահման տարածություններ, ուր շնորհիվ ժամանակակից մեդիա միջոցներով կցուցադրվեն մեր հանրապետության բնության չքնաղ տեսարանները, ճարտարապետական կառույցները, գանձերն ու քաղաքակրթական արժեքները, մշակութային, գիտական, կրթական ու մարզական նվաճումները, հայտնի ապրանքներն ու ծառայություններն իրենց ողջ գրավչությամբ և ամբողջական տեղեկատվությամբ։

Հաճախորդները հնարավորություն կունենան գրավիչ և դյուրըմբիռ ճանապարհով ծանոթանալու Հայաստանի 5 հազարամյա պատմությանը, այսօրվա ներկային և ապագայի ծրագրերին։

Այս ճանապարհով մենք կարող ենք 21 դարին վայել մեթոդներով առավելագույնս ներկայացնել Հայաստանի մրցակցային առավելությունները։ Այս նախագծի իրականացումը ևս մեկ անգամ կփաստի, որ նոր Հայաստանը իրապես հավակնում է միջազգային ասպարեզ դուրս որպես նորարարական առաջադեմ պետություն, որը ամենայն պատասխանատվությամբ է հռչակել բարձր տեխնոլոգիաների զարգացումը որպես ռազմավարական նպատակ։

Նախատեսվում է էկրան֊վահանակները տեղադրել տաղավարի կենտրոնական սրահի շրջանաձև սյուների վրա։ Արդյունքում կստեղծվի կատարյալ համայնապատկեր 360 աստիճանով։ Միաժամանակ սրահում և մյուս տարածքներում կլինեն առանձին, ինքնավար աշխատող սարքեր, որոնց օգնությամբ առավել հետաքրքված հաճախորդները ինքնուրույն կամ հատուկ օգնականների աջակցությամբ կորոնեն իրենք անհրաժեշտ տեղեկությունները։

Ի հավելում տաղավարի ներքին վիզուալիզացիայի հնարավոր է նաև կազմակերպել լազերային 3D շոուներ տաղավարի արտաքին մակերեսների վրա։

Երեկոյան ժամերին հաճախորդների հոսք ԺՏՆՑ ամենևին պակաս չէ, քան ցերեկային ժամերին, իսկ ձմռան ամիսներին այն մի քանի անգամ գերազանցում է վերջինիս՝ շնորհիվ աշխարհի ամենամեծը ճանաչված արհեստական սահադաշտի։

Չնայած որ «Արմենիա տաղավար» խորհուրդը ունի անհրաժեշտ մասնագետներ, տեխնիկական և այլ միջոցներ նախագծված համակարգի ստեղծման, կառավարման և զարգացման համար, սակայն մենք նպատակահարմար ենք գտնում ներգրավել հայաստանյան կազմակերպություն որպես օպերատոր ընկերություն տավավարում, քանզի նկարահանումները և գլխավոր նյութերի պատրաստումը իրականացվելու են Հայաստանում։ Աշխատանքների կազմակերպման նման սխեման անշուշտ հնարավորություն կտա կենտրոնացմել մեդիա նյութերի պատրաստումը, համակարգումը բազմակի և ծրագրված օգտագործման նպատակներով։

Այս պահին մենք փորձում ենք առավելագույն ծավալներով իրականացնել առաջադրված նախագծի նախապատրաստական աշխատանքները։ Կատարվում են անհրաժեշտ տեխնիկական սարքերի որոնման և ընտրության աշխատանքներ, տարվում են բանակցություններ մի կողմից արտադրող և մատակարարող ձեռնարկությունների, մյուս կողմից մեդիա արտադրող և ծրագային լուծումներ առաջարկող հայաստանյան կազմակերպությունների հետ։

Մենք համոզված ենք, որ տաղավարի արդիականացման նախագծում հաջողության հասնելու գլխավոր գրավականը մարդկային բոլոր զգայարանների ներգրավմամբ իրական և երևակայական տարրերի, հնի և նորի խելամիտ ու ներդաշնակ համադրումն է։

Այն համահունչ է նոր Հայաստանի առաջադրած այն կարգախոսին, որ անհրաժեշտ է գիտատեխնիկական առաջընթացը ծառայացնել պատմականորեն ապացուցված ազգային և համաշխարհային արժեքները բյուրեղացնելու և հարստացնելու նպատակով։

Ցավոք հետագա իրադարձությունները վկայեցին, որ արդիականացման պահանջը ընդամենը պատրվակ էր այս պահին լուրջ պաշտոններ գրավող մի քանի անձանց համար, ովքեր սեփական նեղ շահերի սպասարկման նպատակով մտադրվել են փոխանցել տաղավարը նոր տերերին, իսկ դիվանագիտական տխրահռչակ նոտան սեփականության զավթման և տնտեսական իրավունքների ոտնահարման մեկնարկ է։

Նոյեմբերի 2-ին վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը տաղավարի խորհրդի գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ ուղղակիորեն մերժեց ներկայացված արդիականացման ծրագիրը և փաստորեն վերջ դրեց կառավարության հետ մեր երկխոսությանը՝ հայտարարելով, որ չի տեսնում որևէ կոնցեպցիա նրանում։ Եւ սա այն դեպքում, որ տաղավարի արդիականացման նախագիծը մշակվել է Ռուսաստանում և Հայաստանում պրոֆեսիոնալ մեծ հեղինակություն վայելող ընկերությունների կողմից։

Նոյեմբերի 24-ին, երբ Հայաստանում ողջ թափով անցկացվում էր նախընտրական պայքար, Մոսկվայի բարձրաշխարհիկ կենտրոններից մեկում, որը պատկանում է տաղավարի հավակնորդ կազմակերպության, վարչապետի խորհրդական Գասպարյանը և դեսպան Տողանյանը հայտարարեցին, որ արդեն կա որոշում անցկացնելու տենդեր։

Փաստացի սա նշանակում է, որ Հայաստանի ժողովրդի ծառաներ հանդիսացող այս բարձրաստիճան պաշտոնյաները առանց տաղավարում ներգրաված տնտեսական սուբյեկտների գործունեության անհրաժեշտ աուդիտի և իրավատնտեսական հիմնավորման կազմել են պաշտոնական արձանագրություն, ուր տվել են արված աշխատանքների «անաչառ» գնահատական և կայացվել են դրանից բխող «արդարացի» որոշումներ։ Եւ փույթ չէ, որ տաղավարի տնտեսվարողները գործում են համաձայն մի համաձայնագրի, որն ուժի մեջ առնվազը 25 տարով։ Դա երևի աննշան մանրունք է այն մարդկանց համար, որոնք արդեն օր առաջ ճաշակում են ուրիշի աշխատանքի պտուղները անփոխհատույց զավթնելու բերկրանքը։ Նրանց համար կարևոր չէ նաև այն հանգամանքը որ այս ճանապարհով տնտեսական վեճը տեղափոխվելու է Ռուսաստանի դատական մարմիններ, քանզի մենք գրանցված ենք որպես ռուսաստանյան տնտեսական սուբյեկտներ և պարտավոր ենք պաշտպանել մեր իրավունքները այս երկրի օրենսդրությամբ։ Զարմացնում է այս «կոմբինատորների» պարզամտությունը, ովքեր կարծում էին, որ հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը բավարար կլինի, որ տաղավարում ներգրավված բազմաթիվ տնտեսվարողներ հոժարակամ՝ ուղղակի սկուտեղի վրա հանձնեին այն ամենը, ինչ ձեռք են բերել 15 տարիների ընթացքում։

Կարելի է արդյոք այդքան թերահավատ լինել սեփական քաղաքացիական իրավունքները պաշտպանելու մեր վճռականության մեջ։ Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրը ինքնահաստատման մեծ է ճանապարհ է անցել, հաղթահարելով դժվար նկարագրելի վտանգներ և սպառնալիքներ։

Այս արկածախնդրության հեղինակներին չկանգնեցրեց անգամ նոյեմբերի 26-ին նոտային Ռուսաստանի ԱԳ նախարարության պատասխանը, որը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ․ «հարգելի հայ բարեկամներ, մենք բավարարել ենք ձեր խնդրանքը, բայց ի՞նչ անհրաժեշտությամբ եք պահանջում խախտել Վիեննայի կոնվենցիան, որով դիվանագիտական հաստատությունը չպետք է իրականացնի որևէ տնտեսական գործառույթ, ինչպես դա նշված է միջպետական համաձայնագրի 6-րդ կետով»։

Որքանո՞վ է սա ընդունելի Հայաստանի պարագայում, որը ընդամենը վերջերս դիվանագիտական քիչ տհաճություններ չի ունեցել «Խաչատուրովի» գործով։ Սակայն սա կթողնենք Հայաստանի փորձագետների իրավասությանը։

Ընդամենը օրեր առաջ դեսպան Տողանյանի կամայական որոշմամբ տաղավարը զրկվեց «Ծննդյան տոնավաճառին» մասնակցելու իրավունքից, որն անցկացվում է ամեն տարի դեկտեմբերի սկզբին Մոսկվայի «Սլավյանսկայա» հյուրանոցում արտասահմանյան դիվանագետների և հյուրերի ակտիվ մասնակցությամբ։ Այս տարի տոնավաճառում Հայաստանը ներկայացնում էին պարոն Տողանյանի հետ կապեր ունեցող անձիք։ Մասնակիցներին անչափ զարմացրել էր հատկապես հայկական բաժնում պետական դրոշի ներքո ներկայացված բլիթները, խորովածի և քյաբաբի ասիական ոճով կիսաֆաբրիկատները։

Սա եզակի դեպք չէ հարգարժան դեսպանի տնտեսական ինքնագործունեության մեջ, որը պաշտոնադրության օրվանից ի վեր խորասուզված է շինարարական աշխատանքների մեջ (թե որքանով է դեսպանատան շենքի վերանորոգումը կարևոր այս բարդ անցումային շրջանում պետության և մեկ միլիոնից ավել հայ միգրանտների շահերի պաշտպանությունից, թող դատեն Հայաստանի համապատասխան մարմինները)։

Ամիսներ առաջ նրա խնդրանքով անվճար մոսկովյան տոնավաճառներում մասնակցելու իրավունքը տաղավարից փոխանցվել էր նրա հետ ազգակցական կապեր ունեցող Գագիկ Խաչատրյանին։ Այն բանից հետո, երբ տոնավաճառների կազմակերպիչ հանդիսացող Մոսկվայի կառավարության առևտրի դեպարտամենտը հայտնաբերեց Հայաստանին տրամադրված առևտրատեղերի վաճառքի դեպքեր, նա զրկեց Հայաստանին տոնավաճառներին մասնակցելու անվճար մենաշնորհից։ Համապատասխան հարցման դեպքում մենք պատրաստ ենք ներկայացնել բոլոր փաստացի ապացույցները։

Այնուամենայնիվ այսօրինակ իրադարձությունները և զարգացումները մանրունք են այն լուրջ հետևանքների համեմատությամբ, որոնք ի հայտ կգան, եթե Ձեր թույլտվությամբ նշված պաշտոնյա անձինք իրականացնեն տաղավարի փոխանցումը նոր տնեսավարողների։

Այս պահին տաղավարի գլխավոր հավակնորդը մի ոչ անհայտ ընկերություն (կամ ընկերությունների խումբ) է, որը այպես կոչված էլիտար ծառայություններ է մատուցում Ռուսաստանի օլիգարխիկ և նրա մոտ կանգնած շրջանակներին։ Այս տնտեսական սուբյեկտը մեծ նվաճում է արձանագրել սպասարկման բնագավառում՝ բավարարելով հաճախորդների ցանկացած քմահաճույք, սակայն մի փոքր նախապայմանով, եթե դրա համար նրանք պատրաստ են վճարել համապատասխան գումար։

Ըստ նախնական տվյալների՝ այս պատվիրատուն պատրաստ է ներդնել ցանկացած, այլ խոսքերով բազմապատիկ, գումար, որը կպահանջի տաղավարի նոր պաշտոնական օպերատորը՝ ՀՀ դեսպանատունը որպես տենդերին մասնակցելու պայման։

Ավելին, նա պատրաստ է հրաժարվել տաղավարում իրականացվող առևտրական գործարքներից և վերածել տաղավարը զուտ ցուցահանդեսային-թանգարանային սալոնի։ Ֆանտաստիկ առաջարկ, եթե իհարկե կառավարությանն այնքան էլ չի հետաքրքրի, թե որն է այս «անվճար պանրի» իրական գինը կամ ինչ վերջնական ճակատագիր է սպասվում հայկական ապրանքների և ծառայությունների ձևաչափին։

Կայսրության նախկին տարածքների արժեքները մետրոպոլիայի հարուստ խավին մատուցելու արվեստն այսօր չէ, որ ծագել է։ Նախորդ դարի 60-ականներից սկսած բոլոր եվրոպական մայրաքաղաքներում չափազանց տարածված ձեւաչափ է նախկին գաղութների էլիտար մատուցումը․ ադամանդներ և թանկարժեք այլ քարեր, հազվագյուտ նյութերից կամ էկզոտիկ կենդանիներից պատրաստված հուշանվերներ և պերճանքի առարկաներ, սաֆարի, անհավանական կերակրատեսակներ, սիգարներ, կոսմետիկա, մերսումներ․․․

Փույթ չէ, որ այս բառիս առաջին իմաստով «փայլուն», իսկ գրական հայերենով «Ալպիական մանուշակի» ոճով այս բիզնեսը որևէ դրական ազդեցություն չի թողնում խթանվող երկրների տնտեսության, բնակչության կենսամարդակի և քաղաքացիական իրավունքների պաշտպանության վրա։

Կարիք կա արդյո՞ք թվարկել Լոնդոնի, Փարիզի, Մադրիդի ցուցահանդեսների չեմպիոններին, որոնց թվում են Աֆրիկայի բոլոր աղքատագույն երկրները։

Անշուշտ «Արմենիա» տաղավարի նոր հավակնորդը կհաջողի իր այս ձևաչափով, Ոչ մի կասկած: Բայց մի՞թե նախկին մետրոպոլիայի հարուստ դասին լաքեյական ծառայություն մատուցելն է եղել մեր ազգային երազանքը։ Սրա համար է արդյոք Հայաստանն անկախացել, իսկ ընդամենը ամիսներ առաջ իրականացվել «թավշե» հեղափոխություն։

Մի՞թե այսքան շուտ «սայլը կընկնի իր սիրած փոսը»։

Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ Ռուսաստանում բնակվող հարյուր հազարավոր հայեր ապրիլյան իրադարձություններից հետո սրտատրոփ սպասում են Հայաստանում հայրենադարձության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ձեւավորմանը։ Այս տեսանկյունիվ նրանք գերզգայուն են կառավարության ցանկացած քայլի եւ որոշման հանդեպ։ Եթե այսօր այս սկանդալին զարգացումներին տեղյակ հարյուրավոր մարդիկ են կատարում շատ տրամաբանական եւ արդարացի հարցադրումներ, ապա շատ մոտ ապագայում, տնտեսական տարրական իրավունքների ոտնահարման այս անպարկեշտ փորձն անտարակույս կդառնա հանրային քննարկման լուրջ թեմա։

Մեծահարգո վարչապետ և նախագահ, խնդրում ենք հնարավորինս շուտ միջամտել կանխելու համար պաշտոնյա անձանց կամայական գործողություններով սկսված վտանգավոր զարգացումները և խնդիրը տեղափոխել բաց և օրինական դաշտ։

Մենք պատրաստ են քննարկել այս խնդրի հետ կապված կառավարության բոլոր առաջարկները և նկատառումները փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում, ինչպես դա պահանջում է պետական գործընկերության կարգավիճակը։

9 դեկտեմբեր 2018 թվական

Ներկայացուցչական ընկերությունների «Արմենիա տաղավար» խորհուրդ

«Արմիմպորտտորգ» ՍՊՀ (ООО «Армимпортторг») ղեկավար Տիգրան Քոսյան, ներկայացնում է.

▪ ԻՋԵՒԱՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ

▪ ԱՐԱՐԱՏԻ “ԱԲՐԻԿՈՆ” ՍՊԸ

▪ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ

▪ «Ե․Կ․Գ» ՓԲԸ

▪ «ԵՐԵՒԱՆԱԼԿՈ» ՍՊԸ

▪ «ԳԵՏՆԱՏՈՒՆ» ՍՊԸ

▪ ԵՐԵՎԱՆԻ ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԲԲԸ

▪ «ՊԻԱՆԿ» ՍՊԸ

▪ «ՄԱԹԵՒՈՍՅԱՆ ՎԱՅՆ» ՍՊԸ

▪ «ՄԱՊ» ՓԲԸ

▪ «ԷԴՎԱԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

▪ «ԿԱՐԱՍ ՎԱՅՆՍ» («ՏԻԵՌԱՍ ԴԵ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ)

▪ «ԱՐՑԱԽ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ» ՓԲԸ

▪ «ՍԱԿԻ ԱՆԴ ՍԱՆՍ» ՓԲԸ

▪ «ԱՐԵՆՈՒ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ

▪ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ ՍՊԸ

▪ «ԷԿՈՎԵԿ» ՍՊԸ

▪ «ՀԻՆ ԱՐԵՆԻ» ՓԲԸ

▪ «ՎԱՆՍԵՎԱՆ» ՍՊԸ

▪ «ԿԱՐԱՏ» ՓԲԸ

▪ «ԱՐՍԵՆ ԵՎ ՆԵՐՍԵՍ» ՍՊԸ

▪ «ԳԵՎՈՐԳՅԱՆ» ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ ՍՊԸ

▪ «ԿՈՏԱՅՔ» ԳԱՐԵՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՍՊԸ

▪ «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՓԲԸ)

▪ ՈՍԿԵՎԱԶԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

▪ ԱՐՑԱԽԻ «ԱՐԵՒԻՍ» ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

▪ «ԱՐՑԱԽ ԱԼԿՈ»

▪ «ԿԱՏԱՐՈ» ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

▪ «ԳԻՆԵՎԱՆ» ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

«Ղազարյան» ԱՁ (ИП Казарян) ղեկավար Արծրուն Ղազարյան ներկայացնում է

հետևյալ ոսկերչական ձեռնարկությունները․

▪ «Մանուկյան Հակոբ և Արթուր» ԱՁ

▪ «Հակոբյան Արթուր Գալուստի» ԱՁ

▪ «Արթուր և Տիգրան Սղոյան» ԱՁ

▪ «Ռաֆաել և Ռոբերտ Մանուկյան» ԱՁ

▪ «Մարինե Նազարյան» ԱՁ

▪ «Անդրանիկ Հայրապետյան» ԱՁ

▪ «Ալբերտ Խաչատրյան» ԱՁ

▪ «Թաթուլ Բդոյան» ԱՁ

▪ «Սերգեյ Մաժինյան» ԱՁ

▪ «Արսեն Խաչատրյան» ԱՁ

▪ «Կարեն Մարդումյան» ԱՁ

▪ «Հայկ և Համլետ Կարապետյան» ԱՁ

▪ «Երևանի ոսկերչական գորխարան» ՓԲԸ

▪ Աշոտ Նիկողոսյան /անհատ վարպետ/

▪ Դավիթ Բաղդասարյան /անհատ վարպետ/

▪ Արմեն Հովհաննիսյան /անհատ վարպետ/

▪ Գագիկ Հովակիմյան /անհատ վարպետ/

▪ Գևորգ Շահինյան /անհատ վարպետ/

▪ Վարո Հակոբյան /անհատ վարպետ/

▪ Իսահակ Սեյրանյան /անհատ վարպետ/

▪ Ստյոպա Մկրտչյան /անհատ վարպետ/

▪ Արամ Մինասյան և 70 այլ արտադրողներ

«Պրոդիմէկս» ՍՊԸ ООО «Продимпэкс» – ղեկավար Գագիկ Պողոսյան,

ներկայացնում է գյուղվերամշակող ձեռնարկությունները

▪ «Էկո կաթ»

▪ «Գոլդեն Գոլդեն»

▪ «Արևիկ»

▪ «Պռոշյանի կոնյակի գործարան»

▪ «Նոյան»

▪ «Թամարա»

▪ «Ապարան-ջուր»

▪ «Բիելա»

▪ «Սոնագրո» և այլ շուրջ 24 արտադրողներ

«Գոլով» ԱՁ (ИП Голов) ղեկավար Գևորգ Գրիգորյան, ներկայացնում է թեթև

արդյունաբերության ձեռնարկությունները

▪ «Լենտեքս»

▪ Արմենիա Կարպետ /ք․Ստեփանակերտ/

▪ «Երեք գույն»

▪ «Արտշոկ»

▪ «Գլորիա»

▪ Հասմիկ Սարգսյան ԱՁ և շուրջ մեկ տասնյակ անհատ ձեռագործներ

«Ավանեսյան» ԱՁ (ИП «Аванесян»), ղեկավար Էմիլիա Ավանեսյան,

ներկայացնում կոշկագործության ձեռնարկությունները

▪ «Սիմար»

▪ «Լյուքս»

«Հայտեկ» ՍՊԸ (ООО «Хайтек»), ղեկավար Հայկուհի Մխիթարյան,

ներկայացնում է ՏՏ ոլորտի ձեռնարկությունները

«Արմյանսկոե Բյուրո Պուտեշեստվիյ» ՍՊՀ (ООО «Армянское бюро

путешествий»), ղեկավար Ստանիսլավ Նովիկով, ներկայացնում է

զբոսաշրջիկության կազմակերպությունները

▪ «Արմյանսկոե Բյուրո Պուտեշեստվիյ»

▪ «Գրին Վեյ»

«Սարաջյան» ԱՁ (ИП Сараджян), ղեկավար Արա Սարաջյան, ներկայացնում է

ազգային արվեստների գործիչներին և ավանդական արհեստագործության

վարպետներին

▪ Աշոտ Հարությունյան /քանդակագործ/

▪ Փորագրողներ․ Կարեն Չարչյան, Սերգեյ Հակոբյան, Գուրգեն

Ղազարյան

▪ Կավագործներ․ Միհրան Ստեփանյան, Կարեն Սարգսյան, Տիգրան

Դանիելյան, Կարեն Գևորգյան, Քրիստինե Սաֆարյան

▪ Ազգային գործիքներ․ Հայկ Գալստյան

«Արվեստ» ՍՊԸ (ООО»Арвест»), ղեկավար Իրինա Դանիելյան, ներկայացնում է

Արցախի Հանրապետության արտադրանքը (գորգեր, գյուղատնտեսական

ապրանքներ)

«Ռոսարմ» ՍՊԸ (ООО «Росарм»), ղեկավար Իրինա Սկրյաբինա,

ներկայացնում է էկո֊կոսմետիկայի ձեռնարկություները

▪ «Վարկի Ֆարմ» ՓԲԸ

▪ «Նաիրյան» ՍՊԸ

▪ «Հովհաննիսյաններ» ՍՊԸ

«Հայ գրքի ակումբ» (Клуб любителей армянской книги), ղեկավար Տիգրան Ղազարյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում