Coachella երաժշտական փառատոնում ելույթ ունենալիս, փոփ երգչուհի Արիանա Գրանդեի վրա կիտրոն են նետել, հաղորդում է The Sun-ը:
Նշվում է, որ երգչուհու վրա ցիտրուս կարող էին նետել Բեյոնսեի երկրպագուները, որոնք դժգոհել են այն փաստից, որ 25-ամյա աստղն ավելի շատ գումար է ստացել բեմելի համար, քան իրենց կուռքը: Հոդվածում նշվում է, որ կիտրոններն ասոցացվում են Բեյոնսեի հետ, հատկապես 2016-ի ապրիլին նրա վեցերորդ Lemonade ալբոմի թաղարկումից հետո:
Սոցցանցերում տարածված հոլովակներից երևում է, թե ինչպես է աստղի ուղղությամբ նետված կիտրոնը դիպչում նրա կրծքին, ինչից հետո Գրանդեն դադարեցնում է ելույթն ասելով. «Սա այն պատճառով, որ ինչ-որ մեկը կիտրոն է նետել ինձ վրա, այ քեզ կեղտ»:
The Sun-ի տվյալներով, երգչուհին Coachella-ում իր ելույթի համար 8 միլիոն դոլար է ստացել, ինչը երկու անգամ պակաս է 2018-ի Բեյոնսեի հոնորարից: