Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Կարեն Կարապետյանը փորձում էր, իրավիճակն օգտագործելով, դառնալ վարչապետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

– Մեկ տարի առաջ այս օրը որտե՞ղ էր Ռուբեն Ռուբինյանը:

– Առավոտյան արթնացա այն տանը, որտեղ նախորդ երեկո հանրահավաքից հետո գնացել էի, ես տուն չէի գնացել՝ ենթադրելով, որ կարող է իմ ետևից էլ գան: Քնելիս մտածում էի, որ ամեն ինչ որոշվելու է հաջորդ առավոտ, այսինքն՝ հաջորդ առավոտը պետք է լիներ առաջին առավոտը, որը չէր սկսվելու Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքի ինչ-որ մի կետից սկսվող երթով, որովհետև նա ձերբակալված էր այդ պահին: Եվ ես մտածում էի, որ հաջորդ օրը կա՛մ ամեն ինչ կստացվի, և մենք կհաղթենք, կա՛մ ոչինչ չի ստացվի: Արթնացա և տեսա, որ ամբողջ քաղաքը երթերի մեջ է, արդեն մի քանի ժամ հետո խաղաղապահները միացան:

– Առանց որևէ կազմակերպիչի:

– Այո՛, ոչ մի կազմակերպիչ չկար այդ պահին փողոցում, նույնիսկ մեր թիմի ազատության մեջ մնացած անդամների մեծ մասն այնտեղ չէր:

– Այսինքն՝ մտածում էիք, որ արդեն նաև ձե՞զ կձերբակալեն:

– Այո՛: Այդ օրվա իմ պլանը հետևյալն էր, մինչև երեկո մնալ ընդհատակում, իսկ երեկոյան (քանի որ ֆիքսել էինք, որ ամեն երեկո հանրահավաք պետք է լիներ) փորձել հասնել Հանրապետության հրապարակ, և եթե չբռնեն, վարել հանրահավաքը, սակայն ցերեկվա կողմերը հավաքվեցինք «Հայկական ժամանակի» խմբագրությունում, որովհետև արդեն տեղեկություն կար, որ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին շուտով բաց են թողնելու, ու բաց թողեցին: Նրանք եկան, միասին գնացինք Հանրապետության հրապարակ: Կարծեմ այդ ժամանակ էր, երբ գնացինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ էլ այդ պահին իմացանք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, կարծեմ այդ կադրերն էլ կան, երբ Նիկոլ Փաշինյանը կարդում է Ս. Սարգսյանի հրաժարականի տեքստը:

– Բայց մինչ այդ կար ապրիլի 22, երբ ձերբակալվեցին շարժման ղեկավարները, ինչ-որ խուճապ առաջացրե՞ց այդ հանգամանքը մյուսների մոտ:

– Իրադարձություններն այնպես արագ էին զարգանում, որ խուճապի ժամանակ էլ չկար, Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին ձերբակալելուց հետո խառը իրավիճակ էր, այսինքն՝ տարբեր մարդիկ տարբեր տեղեր ցրվեցին, և մենք օնլայն ռեժիմում էինք:

– Բայց դուք հրապարակում էիք այդ օրը:

– Այո, բայց երեկոյան էի հրապարակում, իսկ Նիկոլ Փաշինյանի և մյուսների ձերբակալությունը ցերեկն էր, դրանից հետո մի քանի ժամ մենք օնլայն փորձում էինք հասկանալ իրավիճակը:

– Այսինքն՝ այն բանից հետո, երբ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը:

– Այո՛: Նրանք հանդիպել էին առավոտյան, մի քանի ժամից ձերբակալեցին, ու դրանից մի քանի ժամ հետո նոր պետք է լիներ հանրահավաքը՝ ժամը 7-ին:

– Շատ կարևոր հանգրվան էր, և դա ի՞նչ ազդեցություն գործեց հանրահավաքի վրա, ըստ Ձեզ՝ արդեն այն մարդու աչքերով, ով ամեն օր տեսնում էր հանրահավաքի մասնակիցներին և ժողովրդի թիվը, ոգևորությունը, տրամադրությունը:

– Ես կարծում եմ՝ այդ օրը հանրահավաքին ֆիքսվեց, որ այդ շարժումն անհնար է կասեցնել, անհնար է գլխատել, որովհետև այն հիմնված չէր մեկ մարդու առաջնորդության վրա, հիմնված չէր նույնիսկ մի թիմի առաջնորդության վրա, այլ հիմնված էր ընդհանուր գաղափարի և ընդհանուր մարտավարության վրա, և Նիկոլ Փաշինյանին ձերբակալելուց հետո կարող էին ձերբակալել քաղաքական ամբողջ թիմին, բայց դրանից բան չէր փոխվելու, արդեն կար հստակ կամք՝ հասնելու փոփոխությունների, կար ապակենտրոն պայքարի գործիքակազմ, ու այդ շարժումն արդեն «դատապարտված» էր հաղթանակի:

– Ամեն մեկդ ունեի՞ք ձեր անելիքը հեղափոխության օրակարգում:

– Բոլորը՝ հեղափոխության հարյուր-հազարավոր մասնակիցներն ունեին իրենց անելիքը:

– Ցույցերի հետագա անցկացնելը վստահվեց Ձեզ:

– Դա սպոնտան էր, որովհետև ես հասա հրապարակ, այնտեղ քաղաքական ղեկավար թիմից քչերն էին մնացել, որոնց չէին ձերբակալել՝ Լենա Նազարյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սուրեն Պապիկյանը և այլն: Ինչ-որ մեկը պետք է խոսեր, և ես խոսեցի, մյուսները նույնպես ելույթ ունեցան: Այստեղ կարևոր էր նաև Աննա Հակոբյանի և Գոհար Աբաջյանի դերը, նրանց ամուսինները ձերբակալված էին, բայց նրանք այնտեղ էին և մասնակցում էին որոշումների կայացմանը:

– Ձեր մտքով երբևէ չէ՞ր անցնում, որ իշխանությունը կգնար ուժ կիրառելու:

– Չէր անցնում, բայց ոչ թե նրա համար, որ կարծում էինք, թե իշխանությունները մարդասեր էին և օրինապաշտ, այլ պարզ էր, որ նրանք ուժ կիրառելու ո՛չ արտաքին, ո՛չ ներքին ռեսուրս չունեին: Ցանկացած սցենարով ուժ կիրառելը նրանք չէին մարսելու: Իսկ ձերբակալելը նրանց վերջին հույսն էր, բայց հասկացան, որ դրանով շարժումը չի մարելու:

– Դուք որոշակի հաշվարկո՞վ էիք մոտենում Ապրիլի 24-ին:

– Ո՛չ, մեր նպատակը կանխելն էր Ս. Սարգսյանի վարչապետ ընտրվելը, բայց շարժումը երկարաձգվեց… Մարտավարությունը հաճախ որոշվում էր հընթացս: Շարժումն ապակենտրոն էր… Բաղրամյան պողոտայի իրադարձությունները բեկումնային էին, ոչ թե որովհետև Փաշինյանը վիրավորվեց կամ բռնություն կիրառվեց, այլ նրանով, որ հասկացանք՝ իշխանությունը Բաղրամյան 26-ում չէ, այլ Հայաստանի բնակավայրերի փողոցներում է, և կարելի է հետ քաշվել ու պարտիզանական շարժման տրամաբանությամբ գնալ, իսկ ոչ լեգիտիմ իշխանությանը հնարավորություն չտալ իրացնել իշխանությունը, և այդպես էլ եղավ:

– Ինչո՞ւ էր հեղափոխության առաջնորդների հետ բանակցում Կարեն Կարապետյանը:

– Ակնհայտ է, որ նա փորձում էր իրավիճակն օգտագործել և դառնալ վարչապետ:

– Առանց իշխանության համաձայնությա՞ն:

– Երևի իշխանության ինչ-որ թև աջակցում էր նրան այդ հարցում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում