Ամերիկուհի հայտնի մոդել Ջիջի Հադիդը տոնել է իր 24-ամյակը։ Ծննդյան երեկույթի նա հրավիրել է ընտանիքին և մտերիմ ընկերներին։ Խնջույքին ներկա են եղել նաև մոդելի ծնողները։ Հադիդը երեկույթը թեմատիկ է կազմակերպել․ բոլոր հյուրերը հագնված են եղել դենիմ (ջինսե կտորից) հագուստներով։
Ջիջիի, նրա փոքր քրոջ՝ Բելլայի և ևս մի քանի ընկերների սոցէջերում հայտնվել են լուսանկարներ, որոնք արվել են երեկույթի ժամանակ։
Բելլան բազմաթիվ նվերներ է ստացել հարազատներից, նա նաև ծաղկեփնջի լուսնկար է հրապարակել, որը նվիրել է իր հայրը՝ Մուհամեդ Հադիդը։