Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ադրբեջանը վախենո՞ւմ է տարածք կորցնելուց

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը ադրբեջանցի պատգամավորներին կոչ է արել Արցախի հարցում չանել ռազմատենչ հայտարարություններ: Ըստ նրա, եթե կա խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորություն, ինչի՞ մենք կարող ենք հասնել պատերազմի մասին կոչերով, ասել է Ասադովը՝ անելով մեկ այլ ուշագրավ հայտարարություն. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Հետևաբար, պատգամավորները պետք է զգույշ լինեն պատերազմի մասին իրենց կոչերում»: Սրանք աննախադեպ հայտարարություններ են: Համենայնդեպս, դժվար է հիշել, թե Բաքուն երբ է այդպիսի պաշտոնյայի մակարդակով խոսել ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալու մասին:

Ընդ որում, ինքնին այդ հայտարարությունների խաղաղասիրական բնույթը չէ հարցը, որը, անկասկած, հնարավոր կլիներ վերագրել Բաքվի ներկայիս տակտիկային, որը բխում է քաղաքական անբարենպաստ իրավիճակից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու քաղաքական անհրաժեշտությունից: Ուշագրավը ձևակերպումները չեն, այլ բովանդակությունը, որ պարունակում են դրանք: Ալիևը հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջությունը քննարկման ենթակա չէ, հետևաբար՝ եզրակացնում է Ասադովը, պատգամավորները պետք է «զգույշ» լինեն պատերազմի մասին խոսելիս: Այլ կերպ ասած, եթե Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ պատերազմը մշտապես դիտարկվել է որպես տարածքային ամբողջության վերականգնման ճանապարհ, միջոց, այժմ փաստորեն դիտարկվում է լրիվ հակառակ տրամաբանության մեջ: Ըստ էության, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ասադովը հայտարարում է, որ պետք է «զգուշանալ» տարածքային ամբողջության կորստից, որը կարող է հետևել պատերազմի մասին խոսակցությանը: Այսինքն՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան պատերազմը հրապարակային հայտարարության մակարդակում ասոցացնում է տարածքային կորստի հետ: Եվ սա էլ Երևանի հռչակած նոր սկզբունքի ֆոնին, որը, ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, որդեգրել է հայկական բանակը՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»:

Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պատերազմից խոսելու մենաշնորհը Բաքվինը չէ, և Բաքուն հիմա ստիպված է խոսել խաղաղությունից, քանի որ Երևանի հռետորաբանությունը դարձել է համարժեք: Խնդիրն այստեղ, անշուշտ, այն չէ, որ Ադրբեջանն էլ սկսել է վախենալ Երևանի հռետորաբանությունից: Ընդհանրապես, խնդիրն ինքնին զուտ հռետորաբանությունը չէ, այլ հենց այն, թե ինչպիսի շեշտադրումներ են արվում դրանում, որովհետև, ի վերջո, պարզ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հայաստանի նախկին իշխանությունը չէր ասում նույն բաներն ու այդպիսով «վախեցնում» Ադրբեջանին: Որովհետև բանը վախեցնելը չէ, այլ քաղաքական իրողություններ և օրակարգեր ձևավորելը, որտեղ փաստարկների այնպիսի հարաբերակցություն է, երբ դիմացինը դրանցից դուրս գալու պարագայում կարող է հայտնվել քաղաքական փոսում: Ամբողջ հարցն այն է, որ քառորդ դարի ընթացքում այդ հարաբերակցությունը փորել է փոս հայկական կողմի համար, կամ, ավելի շուտ, հայկական կողմն է այդ հարաբերակցությունը ձևավորելով փորել սեփական դիվանագիտական-քաղաքական փոսը:

Այստեղ է, որ թավշյա հեղափոխությունը տվեց հնարավորություն դուրս գալ ոչ միայն ներպետական խոր փոսից, այլ նաև արտաքին քաղաքական: Եվ այս առումով Հայաստանի համար բուն խնդիրը ամենևին վեկտորի հարցը չէր, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից, որովհետև արտաքին քաղաքական որևէ լուրջ հարցադրման համար Հայաստանին նախ անհրաժեշտ է ամբողջապես դուրս գալ արցախյան դիվանագիտական-քաղաքական փոսից, ինչին էլ ձեռնամուխ է եղել Երևանը՝ օգտագործելով ներքին լեգիտիմությունն ու բարձրացնելով խնդիրներ, իրավական փաստարկներ, որոնք էապես նոր իրողություններ են ենթադրում: Մի բան, որը չանելը ուղղակի աղետի է բերելու Հայաստանը, և որը անելու համար, սակայն, անխուսափելի էր հանրային լեգիտիմության հանգամանքը: Այս իրավիճակը, անշուշտ, հաջողություն չէ, կամ հաջողություն է հարաբերականորեն, քանի որ խոշոր հաջողություն է նախկին իրողություններից դուրս գալու առումով, սակայն առօրյա է ընդհանրապես պետականության ռազմավարական անհրաժեշտության տեսանկյունից: Այլ կերպ ասած, սա պետք է լինի կենսակերպ և այդ իմաստով է, որ նախօրեին վարչապետ Փաշինյանը խոսում էր Արցախի հարցում ժողովրդի, այսպես ասած, մոտեցման մասին, որովհետև այդ դեպքում միայն ներկայիս իրավիճակը հնարավոր կլինի կենսակերպ դարձնել հայկական պետականության համար, և ոչ թե որևէ քաղաքական ուժի հաջողություն, որը ուղիղ կախված կլինի արդեն այդ ուժի քաղաքական կենսագրությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում