Грузия Online-ի փոխանցմամբ՝ Global Innovation-ի (Գլոբալ նորարարություն) 2011 թվականի ինդեքսում Վրաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը։ Հնարավոր 100 միավորից Վրաստանը ստացել է 31.87 միավոր։
Հայաստանը զբաղեցրել է 69-րդ տեղը, Ադրբեջանը՝ 88-րդ տեղը, Ռուսաստանը՝ 55-րդ տեղը, Ուկրաինան՝ 60-րդ տեղը, իսկ Թուրքիան՝ 65-րդ տեղը։
Առաջատար եռյակում ընդգրկվել են Շվեյցարիան, Շվեդիան ու Սինգապուրը։
Հիշեցնենք, որ 2009 թվականին Վրաստանը Global Innovation-ի ինդեքսում զբաղեցրել էր 98-րդ տեղը, իսկ 2010 թվականին՝ 84-րդ տեղը։