ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն արդեն որոշել են, թե ինչպես են շաբաթ օրն առաջին անգամ նշելու «Քաղաքացու օրը» տոնը: Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ Քաղաքացու օրվա հետ կապված կառավարությունից տեղեկացրել են, որ կա միջոցառումների շարք, որը սկսվում է առավոտյան ժամը 10-ին և տևում մինչև երեկոյան 21:30-ը: