Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ մաքուր Երևան անպայման ունենալու ենք։ Այս մասին այսօր քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց նա՝ հավելելով․«Մենք դրա ճանապարհին ենք»։ Հայկ Մարությանը, սակայն, գոհ չէ «Սանիթեք» ընկերության աշխատանքից։ Լրագրողների հարցին, թե արդյոք տուգանվելուց հետո էլ ընկրությունում իրավիճակ չփոխվեց, քաղաքապետն ասաց, որ տուգանելուց հետո մի փոքր աշխատանքը լավացել է։