Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Տոն նշելով՝ քաղաքացի կրթելը աբսուրդ է․ այն պետք է լինի ինքնաբուխ

Այսուհետ ապրիլին կնշենք նոր տոն. Քաղաքացու օրը շարժական տոն է, նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի այն կնշվի ապրիլի 27-ին: Այս տոնն ընդգրկելու է ոչ միայն Երևանը, այլ նաև ՀՀ բոլոր մարզերը, և նշվում է, որ այն կոչված է նաև կրթական դերակատարում ունենալու, քաղաքացի ձևավորելու, քաղաքացու իստիտուտի կայացմանը խթանելու:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրենց դիտարկումները ներկայացրին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Գարեգին Միսկարյանը:

«Լավ է, որ ուրախ տոները շատ լինեն, մենք ավելի շատ սգո օրեր ենք նշում, քան տոներ, բայց այս տոնը դեռևս բովանդակությունից զուրկ է, թե ինչքանով կհաջողվի բովանդակություն լցնել ձևի մեջ, ժամանակը ցույց կտա, առայժմ դեռ այդպիսի կոնկրետ առաջարկներ չեմ տեսնում: Բովանդակությունից կախված կլինի՝ լավ է, թե վատ այդ տոնն ունենալը»,- նշեց Գարեգին Միսկարյանը: Նրա խոսքով՝ քաղաքացի կրթելը տևական գործընթաց է, որի բաղադրիչները շատ են և միայն տոն նշելով՝ քաղաքացի կրթելը աբսուրդ է, այլ հարց է, որ այդ տոնը նշելով՝ արժևորվում է քաղաքացու դերը:

Արսեն Կարապետյանն ընդգծեց, որ տոնը կդառնա տոն այն դեպքում, երբ այն կնշվի ինքնաբուխ: «Քաղաքացի կրթելու համար պետք է չափազանց լրջությունից դուրս գալ. մարդիկ պետք է տեսնեն, որ պետության քաղաքացի լինելը նաև ուրախություն է, և այս տոնի տարրերից մեկն էլ դա է»:

Անդրադառնալով ԿԳ նախարար Ա. Հարությունյանի դիտարկմանը, որ Անկախության տոնից հետո Քաղաքացու օրը երկրորդ կարևոր տոնն է, Ա. Կարապետյանը նշեց, որ ցանկացած բան պետք է նախ ժամանակի փորձությունն անցնի, և սարսափելի չէ, եթե չձևավորվի այդ տոնը նշելու ավանդույթ:
Գ. Միսկարյանը հավելեց, որ Ա. Հարությունյանի միտքը հավանաբար ավելի շատ ոչ թե տոնի, այլ պետության մեջ քաղաքացու դերի կարևորությանն է վերաբերում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում