Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

ԱՄՆ-ը հետաքրքրված է ջանքեր գործադրելու Ղարաբաղի ուղղությամբ․ Պոմպեոն անցնում է իրավիճակի հետախուզմանը

Մոսկվայում կայացած Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե հիմա էլ իրեն և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ԱՄՆ-ից են հրավիրել հանդիպման Վաշինգտոնում, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր անձնական ջանքերը կգործադրի Ղարաբաղյան հակամարտության գործում «ճեղքում» ապահովելու համար, բայց այս տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել, իսկ քննարկումներն Վաշինգտոնի հնարավոր հանդիպման շուրջ արդեն իսկ սկսվել են։ Վաշինգտոնի «հավանական հանդիպումը» ողջունել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը։

Վաշինգտոնը Վիեննայի ու Մոսկվայի շարունակությո՞ւնն է

Ընդհանրապես, ըստ ընդունված պրակտիկայի, նմանատիպ հանդիպումների կամ բանակցությունների մասին բանակցող կողմերը հայտարարում են համաձայնեցված կարգով, այլ ոչ թե միակողմանիորեն՝ ինչպես այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ անում է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը։ Այդուհանդերձ, հանդիպման հավանականությունը բավական բարձր է, եթե հաշվի առնենք ոչ միայն ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը այն մասին, որ իրապես դիտարկվում է ապագա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը, այլև ղարաբաղյան բանակցային պրոցեսի կարևոր առանձնահատկություններից մեկը։ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները միշտ հայտարարում են, որ իրենք իրենց դիվանագիտական ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրում են եռանախագահության, այսինքն՝ Մինսկի խմբի շրջանակներում, իրենք հանդես են գալիս միասնաբար և այլն։ Բայց փաստն այն է, որ նախկինում էլ երբ ռուսական կողմը առանձին՝ եռակողմ ձևաչափով հանդիպումներ էր կազմակերպում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ փորձելով ցույց տալ իր առաջնությունը ղարաբաղյան պրոցեսում կամ լուծել այլ խնդիրներ, ֆրանսիացիներն ու ամերիկացիներն էլ իրենց հերթին էին նմանատիպ բանակցություններ նախաձեռնում՝ հավասարակշռությունը Մինսկի խմբում պահպանելու համար։ Դա արվում էր երեք կողմերի նախնական համաձայնությամբ, թե այս երեքի մրցակցության պայմաններում՝ այլ հարց է։ Հիմա էլ պարզ չէ՝ Մոսկվայի վերջին հանդիպումն ու Վաշինգտոնի առաջիկա հնարավոր հանդիպումը Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բարձր մակարդակի գագաթնաժողովի շարունակությո՞ւնն են, թե՞ դրանք առանձին պրոցեսներ են։ Կան որոշ նշաններ, որոնք հաշվի առնելով՝ չի բացառվում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակցությունը աստիճանաբար տեղափոխվում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարթություն, մի ձևաչափ, որը Ռուսաստանի և արևմտյան գործընկերների համագործակցության առումով միշտ շատ առանձնահատուկ է եղել։

Պոմպեոյի հրավերը շատ դրական երևույթ է

Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը, որը սերտ կապեր ունի ինչպես ամերիկյան կառավարությունում, այնպես էլ քաղաքական շրջանակներում և հատկապես հանրապետականների շրջանում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պետքարտուղար Պոմպեոյի այս նախաձեռնությունը Ղարաբաղի հարցում շատ դրական երևույթ է և հաստատում է իր այն տեղեկությունը, որ նախագահ Թրամփի վարչակազմը հետաքրքրված է դիվանագիտական ջանքեր գործադրելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումները հայկական և ադրբեջանական կողմերի միջև, որոնց մասին դուք նշեցիք վերևում, իհարկե, ողջունելի են։ Եվ կարծում եմ, որ Պոմպեոյի հրավերը շատ դրական երևույթ է։ Դա հաստատում է աշխատանքային մակարդակում, ընդհուպ մինչև պետքարտուղարի օգնականի մակարդակով ստացած իմ այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է դիվանագիտական ջանքեր գործադրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Իսկ այն փաստը, որ Պոմպեոն անձամբ է ներգրավվել գործընթացին, իսկապես շատ դրական է։ Կարծում եմ՝ այս հանդիպման նպատակն առաջին հերթին խնդիրն ուսումնասիրելն է, իրավիճակին ավելի լավ ծանոթանալը»,- մեզ հետ զրույցում նշեց Հերբսթը։

Հնարավոր է՝ Փաշինյանը նոր հեռանկար առաջարկի

Ինչ վերաբերում է այսպես կոչված՝ «Լավրովի ծրագրին», ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող «ռուսական առաջարկներին», որոնք, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, այսօր դրված են բանակցությունների սեղանին, Ջոն Հերբսթն ասաց, թե չի կարծում, որ արտգործնախարարների հանդիպում անցկացնելու Պոմպեոյի հրավերը նշանակում է, որ Ամերիկան աջակցում է «ռուսական առաջարկներին»։

«Դա մեծ սխալ կլինի, ու չեմ կարծում, թե Թրամփի վարչակազմը պատրաստվում է աջակցել այդ նախագծին»,- ասում է ամերիկացի նախկին դիվանագետը։

Իսկ ընդհանուր առմամբ Ջոն Հերբսթը որոշ հեռանկարներ տեսնում է կարգավորման գործընթացում՝ մատնանշելով Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները․ «Պարոն Փաշինյանի ընտրությամբ մենք ունեցանք շատ կարևոր և դրական փոփոխություններ Երևանում։ Հնարավոր է՝ նա նոր հեռանկարներ առաջարկի, և մեր կողմից շատ խելամիտ կլինի համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Կարծում եմ՝ այս նախաձեռնության նպատակը հենց դա է»։

Այս համատեքստում Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի ղեկավարը բարձր գնահատեց նաև Հայաստանի վարչապետի վերջին ելույթը ԵԽԽՎ-ում և նրա ներկայացրած խաղաղության օրակարգը, առաջարկները խաղաղության նախապատրաստվելու, հայ և ադրբեջանցի ժողովուրդների, երիտասարդների միջև երկխոսություն, խոսակցություն սկսելու մասին։

«Համաձայն եմ, որ սա ևս դրական նշան է, թեև ինքն էլ, հատկապես վարչապետ դառնալուց անմիջապես հետո, որոշ կոշտ հայտարարություններ արեց։ Այժմ նա մեղմում է իր հռետորությունը, դա շատ լավ է։ Այս տեսանկյունից ևս շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրի իրավիճակը, հստակեցնի իր համար կողմերի մոտեցումները, որպեսզի հասկանա, թե ինչպես կարելի է առաջ շարժվել»,- նշեց Ջոն Հերբսթը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում