«Այն փաստը, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նկատվում է որոշակի արագացում, այդ թվում նաև երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները հիմք են տալիս ենթադրելու, որ հիմնահարցի կարգավորման բարդ փուլն անցած է»,-այդ մասին Trend-ին ասել է Բաքվում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։ Նրա խոսքերով, հիմնախնդրի լուծման գործընթացում կա որոշակի առաջխաղացում: «Բանակցային գործընթացում հստակ երևում են տեղաշարժեր, որոնք մենք ողջունում ենք»,-նշել է Սեմնեբին։