Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փաշինյանն այդ դասերը պետք է սերտի․ այսօրվա ուկրաինական իրադարձություններն այն են, ինչ դուք՝ հայերդ տեսնելու եք վաղը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը։

– Պարոն Պորտնիկով, ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Ինչի՞ հետևանք էր շոումեն Վլադիմիր Զելենսկու ջախջախիչ հաղթանակը։

Այս ընտրություններն արտացոլեցին այն տենդենցը, որը կարելի էր տեսնել ընտրությունների առաջին փուլից հետո։ Հանրությունը հոգնել էր քաղաքական էլիտայից, հանրությունը հոգնել էր շարունակվող պատերազմից, և ոչ ոք չի կարող ասել, թե այն ինչպես և երբ կավարտվի։

Եվ վերջապես, հանրությունը հոգնել էր այն տնտեսական խնդիրներից, որոնք կան Ուկրաինայում՝ աղքատություն և բարեփոխումների շատ դանդաղ ընթացք և առհասարակ բարեփոխումներից։ Ուկրաինայի հանրության մեծ մասը նախընտրում է ապրել այն երևակայությամբ, որ կարելի է առանց բարեփոխումների սոցիալ-տնտեսական իրավիճակը լավացնել։ Ահա, այս ամենը դարձավ շոումեն Վլադիմիր Զելենսկու հաղթանակի գրավականը, սրան էլ գումարած քաղաքական դաշտի պառակտվածություն՝ փոխանակ բացատրեին պոպուլիստական ռևանշի վտանգավորությունը, նախընտրական շրջանում պայքարում էին միմյանց դեմ։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը փոփոխությունների կենթարկվի՞։

Մենք չգիտենք այն կփոխվի, թե ոչ, որովհետև մինչ այս պահը Զելենսկին ընդհանուր հայտարարություններ էր անում այդ մասին՝ առ այն, որ պետք է շարունակվի նախկին կուրսը։ Բայց մինչ այս պահը մենք չգիտենք, թե ովքեր են աշխատելու Վլադիմիր Զելենսկու հետ, նա չի հրապարակում այդ մարդկանց անունները՝ չգիտենք ովքեր են լինելու արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։ Մենք առայժմ գտնվում են բացարձակ անորոշության և տուրբուլենտության շրջանում։ Ես հույս ունեմ, որ այս շրջանը շուտ կավարտվի, և այս անցումային շրջանում չի բերի պետական ինստիտուտների ձախողման։

– Հայ-ուկրաինական հարաբերություններում փոփոխություններ կարո՞ղ ենք սպասել, կարծում եք՝ այդ հարաբերությունները կախվա՞ծ են անձերից։

– Հայ-ուկրաինական հարաբերությունները կախված չեն նրանից, թե ով է երկրի ղեկավարը, որովհետև մեր երկու պետությունները աշխարհաքաղաքական իրավիճակի գերին են։ Ռուսաստանը մեր պետության դեմ պատերազմ է վարում և դա մեր ինքնիշխանության ամենամեծ վտանգն է, Ռուսաստանն օկուպացրել է Ղրիմն ու Դոնբասը և անում է ամեն ինչ մեր ինքնուրույն զարգացմանը խոչընդոտելու համար։ Իսկ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմաբազան, Հայաստանը ռուսական գերիշխանության տնտեսական կառույցների անդամ է ու չի պատրաստվում այնտեղից դուրս գալ։ Ուստի, հայ-ուկրաինական հարաբերությունները առաջին հերթին կախված են այն դրությունից, որ երկու երկրներն ունեն աշխարհում ու թե ինչպիսի հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։

– Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների և Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխության միջև զուգահեռներ տեսնո՞ւմ եք, այն իմաստով, որ երկու երկրների ժողովուրդներն էլ հոգնել էին նախկին քաղաքական համակարգից, երկրում առկա տնտեսական իրավիճակից։

– Ես զուգահեռներ տեսնում եմ մեր երկրի՝ 2013-2014 թվականների իրադարձությունների միջև։ Չնայած պարոն Փաշինյանի բոլոր այն ջանքերին՝ ապացուցել, որ ձեզ մոտ Մայդան չի եղել, դա ամենաիրական ուկրաինական Մայդանն էր։ Այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ այսօր, այն է, ինչ դուք կտեսնեք մի քանի տարի անց՝ պարոն Փաշինյանի ձախողումից հետո։ Պարոն Փաշինյանը կարող է հայտնվել այն նույն իրավիճակում, որում այսօր գտնվում էր պարոն Պորոշենկոն։ Գուցե պարոն Փաշինյանին ասոցացնում են պարոն Զելենսկու հետ, բայց նա տիպիկ պարոն Պորոշենկոն է։ Նա մի մարդ է, որի հետ մեծ հույսեր են կապում օլիգարխիական համակարգի փլուզումից հետո, այդ թվում՝ առկա կոնֆլիկտների հանգուցալուծում, աղքատության վերացում։ Բայց երբ բնակչությունը տեսնում է, որ իր սպասելիքները չեն արդարանում, ապա պարոն Փաշինյանը կարող է դառնալ նույնքան «ոչ սիրելի», որքան որ այսօր պարոն Պորոշենկոն է։ Ես կասեի, որ այսօրվա ուկրաինական իրադարձություններն այն են, ինչ դուք տեսնելու եք վաղը։

– Բայց արդյո՞ք Փաշինյանի համար նման սցենար տեսանելի է։

– Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանը պետք է այդ դասերը սերտած լիներ։ Նա տեսնում է, թե ինչ հեշտությամբ է անցնում ազգի սերը, ինչքան մեծ էին հույսերը, ու ինչքան մեծ են լինելու հիասթափությունները։ Պարոն Պորոշենկոն առաջին փուլով շատ բարձր տոկոսով հաղթած նախագահ էր՝ հակաքրեական հեղափոխությունից հետո, իսկ նախագահի պաշտոնը թողնում է մոտ 25 տոկոս հանրային աջակցությամբ։ Պարոն Փաշինյանը պետք է մտածի այս ամենի պատճառների ու դրանց դիմակայելու միջոցների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում