Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Ինչու մնացած 364 օրը «խիա՞ր» էինք՝ քաղաքացի ենք․ Նիկոլայ Ծատուրյան

Քաղաքացու օրը շարժական տոն է, այն նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի այն կնշվի ապրիլի 27-ին: Այս տոնը կոչված է նաև կրթական դերակատարում ունենալու, քաղաքացի, քաղաքացիական հասարակություն ձևավորելու և կայացնելու քաղաքացու ինստիտուտը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը նշեց. «Քաղաքացին ամեն օր պետք է գիտակցի իր այդ կարգավիճակը, պարտականությունները: Ինչի՞ համար հատուկ հայտարարել այդ օրը Քաղաքացու օր, տարվա մնացած 364 օրերը մենք «խիա՞ր» ենք, էլի քաղաքացի ենք, ի՞նչ տարբերություն: Քաղաքացի լինելու գիտակցումը պետք է լինի ամեն օր:

Բավականին մեծ գումար է հատկացվել այդ տոնը նշելու համար՝ 124մլն դրամ, դա Հայաստանի համար բավականին մեծ գումար է, ինչքան բան կարելի է այդ գումարով կարգավորել՝ քանադած ճանապարհներ, դոմիկներ, ավելի նպատակահարմար կարելի էր ծախսել այդ գումարը… Ինչքան շատ միջոցառումներ են անում աղքատ երկրում ու մեծ գումարներ ծախսում, այնքան դա ինձ դուր չի գալիս, միջոցառումների համար այդպիսի գումարներ ծախսելը զարգացած, հարուստ երկրների հնարավորության գործ է:

Ես մի առաջարկ ունեմ վերնախավին. թող Կառավարության օր հռչակեն, և այդ օրը բյուջեից մի 500մլն բաժանեն 10 000 չքավորներին, զոհված ազատամարտիկների ընտանքիներին և այլն:

Այս տոնի խորհորդն ինձ համար անհասկանալի է: Եթե գումարներ են հատկացնում, թող տան ժողովրդին, գիտեք ժողովուրդը ոնց կսպասեր այդ տոնին:

Ես կողմ եմ թավշյա հեղափոխությանը, ընդդիմադիր չեմ, բայց դեմ եմ անիծյալ կումունիստական հասարակությունից մնացած այսպիսի բաներին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում