Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Քաղաքական մտքի ճգնաժամն աշխարհում

Շոումեն Վլադիմիր Զելենսկին ընտրվեց Ուկրաինայի նախագահ։ Փաստն այս ցնցել է ողջ աշխարհը՝ առաջնային պլան մղվելով հետևյալ հարցադրումները․ ինչո՞ւ և ինչպե՞ս։ Ստեղծված իրավիճակը, իհարկե, չի սահմանափակվում միայն Ուկրաինայի ներքին խնդիրների պատճառայնությամբ, քանի որ հիմնախնդիրը զուտ ուկրաինական չէ, այլ համամոլորակային։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք էլ խնդիրը կդիտարկենք շատ ավելի լայն համատեքստով։

Դոնալդ Թրամփ, Մարի Լը Պեն, Նիկոլ Փաշինյան, Միխայիլ Զելենսկի, Ալեքսեյ Նավալնի։ Ցանկը կարելի է երկար շարունակել՝ համալրելով հայ հանրությանը հայտնի ու անհայտ շատ գործիչներով։ Բայց սահմանափակվենք այսքանով, քանի որ վերոնշյալ հինգն էլ բավական են խնդրի մասին գոնե մակերեսային պատկերացում կազմելու համար։

Սրանց բոլորին միավորում է համաշխարհային քաղաքական մտքի ճգնաժամը, և սխալվելու չնչին հավանականությամբ գործիչներն այս, ուղղակի, թե անուղղակի կերպով, այդ ճգնաժամի արտադրանքներն են՝ բառի լավ կամ վատ իմաստով։ Պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման օրեր առաջ «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել էր, որ Ուկրաինայի ընտրություններն իրականում բողոքի քվեարկություն են։ Այսինքն՝ Զելենսկին բողոքի և ինչ-որ իմաստով նաև նիհիլիզմի արդյունք է։ Նիհիլիզմ, որի էության մեջ քողարկված է պոստմոդեռնիստական ինքնահեգնանքը։ Այս իմաստով ամբողջ աշխարհն է կանգնած քաղաքակրթական այդ մարտահրավերի առջև։ Արդեն տևական ժամանակ է, ինչ մարդկությունը թևակոխել է փոփոխությունների չափազանց զորեղ շրջափուլ, աշխարհը փոխվում է և դրա հետ զուգընթաց փոխվում են նաև մարդկային պատկերացումները աշխարհի և կյանքի վերաբերյալ։

Եվ այս փոփոխությունների համատեքստում դասական քաղաքականությունն էլ, որպես այդպիսին, արդեն իսկ արժեզրկված է ու կազմաքանդված՝ գոնե մարդկային պարզ ընկալումներում։ 21-րդ դարի մարդը նոր քաղաքական որոնումների մեջ է ու պարզ չէ, թե որոնումներն այդ ուր կհասցնեն բովանդակ մարդկությանը։ Քաղաքականությունը կյանքի հիմնասյուներից մեկն է, ինչպես նաև այն հիմքը, որի մեջ է ներդրվում մարդկային զգացմունքայնության ողջ ներուժը։ Այս տրամաբանությամբ կարելի է պնդել՝ Զելենսկու ընտրությունը հենց հասարակության զգացմունքայնության դրսևորումն էր։ Ներկայումս զգայական այդ մեգահամակարգի կենտրոնական բաղադրիչներն են հոգնածությունը, բողոքը, նիհիլիզմը, զզվանքը, էպատաժը, անորոշությունը և այսպես շարունակ։

Ռոլան Բարտը չափազանց հետաքրքիր վերնագրով մի էսսե ունի․ «Հեղինակի մահը»։ Իսկ հիմա Բարտի օրինակով կարելի է մի նոր էսսե գրել և վերնագրել այսպես․ «Քաղաքական գործիչների մահը»։ Պոստմոդեռնիստական այս աշխարհում հանրությունները հոգնել ու զզվել են դասական քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից, դրանք այլևս մարդկային չեն և կտրված են մարդկային պարզ զգացմունքային տարածությունից։ 21-րդ դարում մարդը մարդկային արժեքների որոնումների մեջ է և նրան այլևս չեն հետաքրքրում մոդեռն աշխարհի բացարձակ ճշմարտությունները։ Ժամանակակից աշխարհում մարդն այլևս չունի բացարձակ արժեքներ՝ բարին ու չարը, գեղեցիկն ու տգեղը, սևն ու սպիտակը այլևս կորցրել են իրենց հստակ տարանջատման սահմանները։ Գրեթե նույն տրամաբանությունը գործում էր նաև Հայաստանում, և սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ հեղափոխության հաղթանակը իրականում պոստմոդեռնի հաղթարշավն էր մոդեռնի նկատմամբ։ Սերժ Սարգսյանը մոդեռն աշխարհից էր և նրա շփոթված դեմքի արտահայտությունը ժամանակակից աշխարհի անճանաչելիության վկայությունն էր։

Սա իսկապես չափազանց լուրջ ճգնաժամ է, որը շարունակվում է արդեն երեք-չորս տասնամյակ ու ոչ ոք չգիտի, թե որտեղ է թաքնված վերջնական հանգուցային կետը։

Մի բան հստակ է․ աշխարհը դեռևս չի կարողանում մարսել Խորհրդային միության փլուզումը, ինչ-որ մեծ պոստմոդեռնիստական վակուումային տարածություն է ձևավորվել, որը լցվում է ամեն ինչով՝ պոպուլիզմով, աջ պոպուլիզմով, կրոնական ֆունդամենտալիզմով, նացիոնալիզմի տարատեսակ դրսևորումներով, իսլամի կանաչ գույներով, տրոցկիզմով, հիբրիդային պատերազմներով, դեմոկրատական միֆերով, մարդասիրական ֆաշիզմով և այսպես շարունակ։ Վերջը չի երևում ու նաև հստակ չէ, թե ուր է ի վերջո գնում մարդկությունը։

Այս անորոշության հիմքի վրա սաղմնավորվում և կյանքի են կոչվում այնպիսի գործընթացներ, որոնք տեսանելի են այնքանով, որքանով անտեսանելի են։

Ամենազավեշտալին հիբրիդային պատերազմի գաղափարն է։ Դա կարելի է ասել՝ պոստմոդեռնի ամենամեծ ծաղրն է աշխարհի նկատմամբ։ Դա և կա, և չկա, մեկ երևում է, մեկ չի երևում։ Մի կողմից, Դոնբասում հազարավոր մարդիկ են մորթվում, իսկ Ռուսաստանի գյուղերն էլ սովամահ են լինում ամերիկյան պատժամիջոցների ներգործության հետևանքով, իսկ մյուս կողմից՝ այս ամենի հետ զուգընթաց ամերիկացիներն ու ռուսներն իրար հետ ինչ-որ տնտեսական ֆորումների են մասնակցում։

Տպավորությունն այնպիսին է, թե երրորդ աշխարհամարտի ուրվականը գոյաբանական անհրաժեշտություն է դարձել՝ և բոլոր կողմերի համար։

Ներկայումս աշխարհը շատ ավելի մոտ է երրորդ աշխարհամարտին, քան 20-րդ դարի երկրորդ կեսին՝ Սառը պատերազմի ժամանակ։ Մրցավազքի մեջ գտնվող ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը հակադրության և համադրության տիրույթում հավասարակշռության չափազանց ճկուն միջավայր էին ձևավորել, որը թույլ էր տալիս խուսափել վերահաս աղետից։ Ինչ-որ իմաստով այդ երկուսը ինչ-որ ջանքեր էին գործադրում, ինչ-որ ազդակներ ու իմպուլսներ էին տալիս աշխարհին։ Բայց ներկայումս ոչ ոք ոչինչ չի տալիս աշխարհին, բոլորը փորձում են վերցնել։ Նացիոնալիստական էգոիզմի ուրվականն է շրջում աշխարհում։ 19-20-րդ դարերի ընդլայնման և փոխներթափանցման գործընթացը՝ հայտնվելով խոր ճգնաժամի մեջ, առաջնային պլան է մղել ինքնամեկուսացման անհրաժեշտությունը (Brexit)։ Իսկ այս ամենն էլ հանգեցնելու է տրամաբանական բախման։

Ինչպես Պուտինն է ժամանակին նկատել․ «Зачем нам мир, в котором не будет России?»

Փաստորեն, Ուկրաինան համաշխարհային քաղաքական մտքի ճգնաժամի փոքրիկ դրսևորումն է, որը շղթայական ռեակցիայի տրամաբանությամբ տարածվելու է փոփոխությունների եզրին կանգնած աշխարհում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում