Իրաքին առնվազն մեկ տարի հարկավոր կլինի իրանական գազը փոխարինելու համար. դրա մատակարարումների դադարեցման դեպքում երկրի էլեկտրաէներգետիկայի համակարգը կկորցնի 2800 մեգավատ հզորություն: Այդ մասին հայտարարել է Էլեկտրաէներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մասաաբ ալ Մուդարիսը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ Washington Post-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն ապրիլի 22-ին կհայտարարեն իրանական նավթի գնման պատժամիջոցներից մի շարք երկրների համար բացառությունների գործողության դադարեցման մասին: Հրատարակության տվյալներով՝ որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 2-ից: «Մենք այժմ չունենք իրանական գազի այլընտրանք: Եթե մենք ցանկանանք այլ տարբերակ գտնել, մեկից մինչև չորս տարի կպահանջվի»,- հայտարարել է պաշտոնյան նախարարության ցուցահանդեսի շրջանակներում: Նրա խոսքով՝ Իրանն այժմ օրական 28 մլն խորանարդ մետր գազ է մատակարարում, իսկ ամռանը մատակարարումները կհասնեն 35 միլիոնի:
«Եթե դադարեն իրանական գազի մատակարարումները, ապա Իրաքի էլեկտրաէներգետիկայի համակարգը կկորցնի մոտավորապես 2800 մեգավատ»,- պարզաբանել է ալ-Մուդարիսը։