Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Թաներ Աքչամի նոր գիրքը թուրքական ժխտողական պատմագիտությունը դարձնում է «ֆեյք նյուզ»

Հայաստանում հայերեն թարգմանությամբ լույս է ընծայվել թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականության գլխավոր թեզը: Դրանք ապացուցում են, որ եղել են սպանության հրամաններ, որոնք տվել է Թալեաթը: Հեղինակի հավաստիացմամբ` փաստաթղթերի ուսումնասիրությունն ու հրատարակումն ամենածանր հարվածն է թուրքական ժխտողականությանը:

Գրքի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 22-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչական ընկերությունը:

«Գիտական շրջանակներում հիմնականում շրջանառվում է այն դրույթը, որ Թալեաթ փաշայի հեռագրերը չհաստատված փաստաթղթեր են, և շատերը չէին նախաձեռնում նորից սուզվել պատմության գիրկն ու հեռագրերի միջոցով գտնել ճշմարտությունը: Թաներ Աքչամը ձեռնամուխ եղավ այդ գործին»,-նշեց գրքի թարգմանիչ Անդրանիկ Իսրայելյանը:

Նա հավելեց` երբ կարդում էր գիրքն ու թարգմանում այն, հիանում էր հեղինակի մասնագիտական որակներով: «Աքչամն ուսումնասիրել է անգամ այն, թե այդ տարիներին ինչ թղթի տեսակներ էին օգտագործում, կոդավորման ինչ ձևեր կային, նա ճշտել է, թե հեռագրերում նշված մարդիկ գոյություն ունեցե՞լ են արդյոք, թե ոչ»,-ներկայացրեց թարգմանիչը:

Գրքի խմբագիր Արմեն Սարգսյանն ասաց, որ գրքում շեշտվում է այն, որ Հայոց ցեղասպանությունը սկսել է ժխտվել իրականացման առաջին իսկ վայրկյաններից:

Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասաց, որ աշխատել են պահպանել հեղինակի բարեխիղճ շարադրանքը, փաստերի համադրումը, ճշգրտումը, հստակեցումը և դրանց պատճառահետևանքային կապերի բացահայտումը: «Փորձել ենք չմիջամտել որպես հայեր: Թարգմանելիս կարող ես բառը փոխարինել հոմանիշով, գտնել այնպիսի մի բառ, որը կբխի քո ցանկություններից: Չենք տրվել այդ գայթակղությանն ու գիրքը թարգմանել ենք այնպես, ինչպես դա կաներ նորվեգացին, վիետնամցին և այլք: Աքչամն առաջնորդվել է հետևյալ սկզբունքով` փաստերը համադրել այնպես, թեզերը կառուցել այնպես, որ յուրաքանչյուր թեզ պարտադիր լինի ապացուցել, և եթե որևէ մեկը որոշի հերքել գրվածքը, ստիպված լինի թեզ առ թեզ բոլոր կետերն ու փաստարկները հերքել և առաջ քաշել հակաթեզեր»,-ընդգծեց Նալբանդյանը:

«Ինչպե՞ս որոշեցի գրել այս գիրքը. ամեն ինչ շատ պարզ է: 2015-ին ինձ թույլ տվեցին տեսնել Գրիգոր Գերգերյանին պատկանող մասնավոր  արխիվը: Այնտեղ գտա փաստաթղթերը ու հենց այդ պահին էլ որոշեցի, որ պետք է հրապարակել դրանք: Ամենադժվարն այս գործում օսմանյան կոդավորման համակարգից և գաղտնագրված հեռագրերից գլուխ հանելն էր: Օսմանյան պաշտոնյաներն օգտագործում էին երկուսից մինչև հինգ նիշ ունեցող կոդավորման համակարգեր գաղտնի հաղորդակցվելու համար: Վճռական պահն այդ  կոդավորման  տրամաբանությունը հասկանալն էր: Դրա համար շատ երկար ժամանակ  ու շատ աշխատանք պետք եղավ»,- տեսաուղերձի միջոցով պատմեց գրքի հեղինակ Թաներ Աքչամը:

Նրա խոսքով` իրականում ինքը ծրագրում էր նոր գրքով ներկայացնել Գերգերյանի արխիվի այն փաստաթղթերը, որոնք տեղ չեն գտել այս գրքում: «Խոսքը Ստամբուլի ռազմական տրիբունալներին առնչվող  փաստաթղթերի մասին է, բայց  որոշեցի բոլորովին այլ քայլ անել: Բոլոր այն նյութերը, որոնք հասանելի էին միայն ինձ, ես հասանելի եմ դարձրել բոլորին: Դրանք կարող եք գտնել օնլայն: Մենք փաստաթղթերը դասակարգել, խմբավորել ու ներկայացրել ենք երեք բաժնով, օսմաներեն նյութերը թարգմանել ենք անգլերեն և թուրքերեն»,-շեշտեց նա:

Աքչամն ասաց, որ աշխատում է Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման գործում Ջեմալ փաշայի դերը հասկանալու նախագծի վրա: «Հայտնի է, որ նա Ստամբուլում երիտթուրքերի առաջնորդներից  մեկն էր: Խոսակցություններ կան, թե նա փորձել է փրկել հայերի կյանքը: Փորձում եմ հասկանալ, թե որն է եղել նրա իրական դերը Հայոց ցեղասպանության տարիներին»,-եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում