ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Մխիթարյան Հայրապետյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը այցելել են Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոց:
Պատգամավորները դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ շրջել են մարզադպրոցում, ծանոթացել մարզումների պայմաններին, քննարկել դպրոցի հիմնանորոգման տարբերակները, ըմբշամարտում առկա հիմնախնդիրները։
Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը արդեն տարիներ շարունակ անմխիթար վիճակում է: Սպորտի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ խոստացել են վերանորոգել, սակայն այն դեռևս վատ վիճակում է: