Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանը չի՞ խանգարի Մխիթարյանին․ Ինչու են Բաքվում սպասում «Արսենալին» և «Չելսիին»

Ադրբեջանը նախապատրաստվում է Եվրոպա լիգայի 2018/2019 թթ խաղարկության եզրափակչին, որը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: Հիշեցնենք, որ հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ զույգերը կազմել են «Չելսին» ու «Ֆրանկֆուրտը», «Արսենալն» ու «Վալենսիան»: Քառորդ եզրափակչում «Արսենալի» «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո եզրափակչի շուրջ ինտրիգն էլ ավելի մեծացավ: Մասնավորապես, եթե «Արսենալը» եզրափակչի ուղեգիր նվաճի, ապա լոնդոնյան թիմը կանգնելու է Մխիթարյանի՝ Ադրբեջանում խաղալու խնդրի առաջ, քանի որ այդ երկիրն արգելում է Հայաստանի քաղաքացիների մուտքը: Մխիթարյանն անցած տարի դուրս էր մնացել «Արսենալի» հայտացուցակից ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի դեմ խաղում, որը կայացել էր Բաքվում:

Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել նաև 2015 թվականին Բաքվում կայացած «Քաբալա»-«Բորուսիա Դորտմունդ» խաղը, քանի որ գերմանական ակումբը որոշում էր կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով ֆուտբոլիստին Բաքու չտանել: Հեղինակավոր ESPN-ը օրեր առաջ տեղեկություն էր տարածել, որ Մխիթարյանը Ադրբեջանի վիզա ստանալու հարցում կստանա ՈՒԵՖԱ-ի լիակատար աջակցությունը, եթե «Արսենալը» կարողանա դուրս գալ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ: Վերջին օրերին հարևան երկրում շարունակ քննարկվում է թե որ թիմերի եզրափակիչ դուրս գալը ավելի ձեռնտու կլինի: Կարող է տարօրինակ թվալ, բայց ադրբեջանցիները շատ են ցանկանում, որ հենց «Արսենալը» ժամանի Բաքու և մրցի մեկ այլ անգլիական թիմի՝ «Չելսիի» հետ: «Շատ ենք ուզում, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչի շրջանակում տեղի ունենա լոնդոնյան դերբին: Կարծում եմ հենց այս թիմերն էլ դուրս կգան եզրափակիչ: Իսկ թե ինչի հետ է կապված նման ցանկությունը, կարծում եմ պարզ է: Անկեղծ ասեմ, որ ես վաղուց երկրպագում եմ «Չելսիին»: Պատկերացնո՞ւմ եք ինչ քանակության երկրպագուներ կգան Բաքու, եթե «Չելսին» մրցի «Արսենալի» հետ: Անգլիացի երկրպագուները ֆինանսապես կայացած են և լուրջ գումարներ կծախսեն մեր երկրում: Դա պատկառելի բոնուս կլինի Ադրբեջանի տնտեսության համար: Նման հանդիպման Բաքվում կայանալու դեպքում կշահեն բոլորը, ընդհուպ մինչև փոքր սրճարանների սեփականատերերը:

Ավելին, այս խաղի կայանալը էապես կխթանի Ադրբեջանում զբոսաշրջության զարգացմանը: Անգլացիները կապահովեն հիանալի մթնոլորտ և Բաքվի շուրջ ռեզոնանսը բավական մեծ կլինի: Չեմ կարծում իսպանացիների կամ գերմանացիների՝ մեր երկիր գալու դեպքում ինտրիգը մեծ լինի: Ավելին, քիչ է հավանականությունը, որը Գերմանիայից կամ Իսպանիայից երկրպագուների լուրջ հոսք կլինի: ՈւԵՖԱ-ն կողմերից յուրաքանչյուրին հատկացնելու է 10 հազարական տոմս, բայց ես վստահ եմ, որ ընդհանուր առմամբ Բաքու կժամանեն առնվազն 60 հազար երկրպագուներ: Անգլիայի Պրեմիեր լիգան իր վարկանիշով կարծում եմ առաջինն է աշխարհում: Ըստ էության մեզ մոտ տեղի կունենա Պրեմիեր լիգայի հանդիպում: Բնական է, որ ֆուտբոլային այդ ներկայացումը դիտելու համար մեր երկիր կժամանեն երկրպագուներ նաև այլ երկրներից: Կարճ ասած անհամբեր սպասում ենք անգլիացիներին հյուրընկալ Ադրբեջանում»,- ասել է «Օլիմպիական» մարզադաշտի տնօրեն Ջավիդ Գարաևը: Հետաքրքիր է, որ վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներն ընդհանրապես չեն անդրադառնում Հայաստանի ազգային հավաքականի ավագ հնարավոր Բաքու ժամանելուն: Որևէ անդրադարձ չեղավ այն փաստին, որ ՈւԵՖԱ-ն աջակցություն կցուցաբերի Մխիթարյանին վիզա ստանալու հարցում: Կարծում ենք բնական է, որ ադրբեջանցիները չեն ցանկանա արհեստական խոչընդոտներ ստեղծել Մխիթարյանի համար, որը բնականաբար մեծ աղմուկ կառաջացնի և ստվեր կգցի եզրափակիչ հանդիպման վրա:

Եթե ադրբեջանցիները փորձեն լարվածություն ստեղծել, ապա չի բացառվում նաև, որ «Արսենալի» բազմաթիվ երկրպագուներ ուղղակի բոյկոտեն Բաքվում կայանալիք եզրափակիչը, որն ամենևին էլ ցանկալի չէ մեր հարևանների համար: Անցյալ տարի «Արսենալի» և «Ղարաբաղի»՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր անգլիական թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Շահարկելով Մխիթարյանի Բաքու չմեկնելու փաստը՝ ադրբեջանական կողմը փորձում էր արհեստական եղանակներով այնպես անել, որ հայ ֆուտբոլիստը չխաղա «Ղարաբաղի» դեմ նաև Լոնդոնում տեղի ունենալիք խաղին: «Արսենալի» ֆանատների «London Is Red, Bitches» ֆեյսբուքյան էջում հայտնվել էր սկանդալային մի հրապարակում, որը աղմուկ է բարձրացրել ոչ միայն Անգլիայում: «Լավ կլիներ, որ Լոնդոնը Ադրբեջանի մի մասը դառնար: Այդ դեպքում կարգելվեր Մխիթարյանի մուտքը»,- այս հայտարարությունը հայտնվել է Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Բորնմութ»-«Արսենալ» հանդիպումից հետո: Այս հրապարակումից րոպեներ անց, սակայն, Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերը մեծ ցնծությամբ տարաբնույթ մեկնաբանություններ էին հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով անգլիացի ֆուտբոլասերներին: Հիմա իրավիճակն այլ է, և Ադրբեջանում առաջին հերթին մտածում են սեփական շահի մասին:

Այստեղից էլ պարզ է դառնում, որ Մխիթարյանի Բաքու ժամանելու շուրջ նախկինում հնչեցված ամպագորգոռ հայտարարությունները ոչ այլ ինչ էին քան արհեստական փչված փուչիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում