Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած դատական նիստի ժամանակ մերժվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը կմեկնարկեն առաջիկայում, նրա գործն արդեն իսկ մակագրվել է Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։
Ավելի վաղ հայտնելկ էինք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: