Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի ռուսական S-400 ՀՀՊ համակարգերի և ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների միջև, գրում է 《ՌԻԱ Նովոստի》-ն։
Սենատորի խոսքով՝ հակառակ պարագայում ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի։
《Եթե նախագահ Էրդողանը շարունակի պնդել՝ S-400 հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետ կապված, դրանք գնվեն և տեղակայվեն, ապա պատժամիջոցներ կսահմանվեն՝ ավելի վաղ իմ ներկայացրած օրինագծի համաձայն》,-ասել է նա։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատժամիջոցներ սահմանել, սակայն 《S-400-ներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ճարտարապետության հետ》։