Նյու Յորքում նախօրեին կայացել է հոթ դոգեր արագ ուտելու աշխարհի առաջնություն: Հաղթող է ճանաչվել 26-ամյա ամերիկացի Ջոուի Չեսթնաթը, որը 10 րոպեում կերել է 62 հոթ դոգ: Նա այս տիտղոսին է արժանանում արդեն 5-րդ անգամ անընդմեջ: Հաղթանակի համար նա ստացել է 10 հազար դոլար պարգևատրություն:
Ընդ որում, նրան չի հաջողվել գերազանցել իր նախկին ռեկորդը, երբ նույնքան ժամանակում կերել էր 68 հոթ դոգ: Կանանց մեջ հաղթանակ է տոնել 42-ամյա Սոնյա Թոմասը՝ «սև այրի» մականունով: Նրան հաջողվել է ուտել միանգամից 40 հոթ դոգ, սակայն սա մեկով պակաս է իր անձնական ռեկորդից: