Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ներդրողներին ինչ-որ չափով անհանգստացնում է նախկին չինովնիկների ներկա լկտիությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը։

 – Պարոն Մարկոս, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ի՞նչպես եք գնահատում։ Ե՞րբ եք պատրաստվում Հայաստանում ներդրումներ անել և Հայաստանում ներդրումների համար դաշտն ինչպե՞ս եք գնահատում։

– Հեղափոխությունը եղավ, քանի որ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր: Նախկին իշխանությունները մի պարզ ճշմարտություն հաշվի չէին առել, որ ամեն ինչ ժամանակավոր է, և ինչ ցանես, այն էլ կհնձես: Ներդրումների համար դաշտը գնահատում եմ շատ նպաստավոր։ Շատ մոտ ժամանակներում ներդրումներ անող մեր հայկական խումբը կլինի Հայաստանում։ Ես ավելի շուտ կժամանեմ Հայաստան, տեղում կքննարկենք, թե ինչ է մտածում կառավարությունն այդ ներդրումների մասին, որից հետո կվերադառնամ, և արդեն միասին ներդրողների խմբով կայցելենք Հայաստան։ Մենք արդեն այստեղ հանդիպումների շարք ենք սկսել ներդրողների հետ։ Մենք այդ փակ խմբով կգանք, իսկ ավելի ուշ՝ երկրորդ խումբը կլինի, արդեն Ռուսաստանի գործարարներով։ Երրորդ փուլում արդեն երրորդ երկրների գործարարները պետք է գան Հայաստան, և մենք արդեն կապ ենք հաստատել արտասահմանյան գործարարների հետ, որոնք նոր տեխնոլոգիաներ կբերեն Հայաստան։ Կարող են օգտագործել Հայաստանում եղած գիտահետազոտական կենտրոնները, հագեցնել դրանք նոր տեխնոլոգիաներով։

-Ի՞նչն էր պատճառը, որ դեռ չէիք շտապում ներդրումներ անել այս ամիսների ընթացքում։

– Ինչպես գիտեք, ես նախորդ իշխանությունների օրոք և շնորհիվ լուրջ վնասներ եմ կրել և շարունակում եմ կրել: Այսօր էլ քրեական գործ է ընթանում, որը նախորդ իշխանություններն էին արհեստականորեն սարքել, որպեսզի իմ մուտքը Հայաստան սահմանափակեն: Այդ քրեական գործը դեռևս կարճված չէ: Զուգահեռ քննվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իմ գույքերի խլելու գործընթացին մասնակցելու դրվագները: Գոնե իմ մերձավորների և թիմի համար կարևոր է հստակեցում թալանված ներդրողների պաշտպանության հարցում: Չնայած դրան, ես տեսնում եմ առաջընթաց քրեական գործով: Տեսնում եմ Հատուկ քննչական ծառայության կողմից ճշմարտությունը բացահայտելու ցանկությունը, իսկ դա, հավատացեք, քիչ բան չէ:

Ինչպես արդեն նշել եմ, ներդրումներ կատարելուն ուղղված կազմակերպչական գործողություններ անում եմ: Ներդրողներին նաև կարող է ինչ-որ չափով անհանգստացել դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ ծաղկած օլիգարխների և չինովնիկների ներկա լկտիությունը և ժողովրդի դեմ սանձազերծված քայլերը: Նիկոլ Փաշինյանի լիբերալ պահվածքը այս մարդկանց շփոթեցնում է, բայց ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անցյալը և խառնվածքը՝ վստահ եմ, որ իրենք պատասխան են տալու և ժողովրդից թալանվածը վերադարձնելու են:

Մենք հիմա պետք է կանգնենք Փաշինյանի կողքին։ Մինչև հիմա մտածում էինք, որ դա միայն Հայաստանի կառավարության գործն է, մենք իրավունք չունենք միջամտել, բայց հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում, գնալու ենք ու մեր աջակցությունը հայտնենք վարչապետին։

– Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մարդիկ, որոնք ուզում էին վերադառնալ, ներդրումներ անել, հիմա «տորմուզ» են տվել: Արդյոք կա՞ այդպիսի բան:

Գագիկ Ծառուկյանը լավ կանի իր խնդիրներով զբաղվի: Հիմա բոլորը ասպետ են ցույց տալիս իրենց, ժողովրդի ծոցից դուրս եկած բարերարներ՝ մոռանալով, որ մենք կարճ հիշողություն չունենք: Նույն Գագիկ Ծառուկյանն էլ է մասնակցել Մասիվի և Պրոսպեկտի շուկաներն ինձնից խլելու գործընթացին:

– Ո՞ր փուլում են ձեր դատական գործերը:

Ես դա չեմ կարող ասել, պետք է դատախազությունը, քննիչները ասեն։ Քննությունը ընթանում է, ես չեմ արագացնում՝ հասկանալով, որ ավելի կարևոր գործեր են քննվում։ Թող հիմա ավելի կարևոր հարցերը լուծեն։ Իսկ իմ գործի էությունը պարզ է, երկրի նախորդ ղեկավարները իմ օբյեկտները խլել են ու տվել են իրենց բարեկամներին կամ մերձավորներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում