Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին դիմել է նախկին խորհրդային երկրների բնակչությանը՝ կոչ անելով նրանց հավատալ, որ «ամեն ինչ հնարավոր է»: Նրա ելույթի հեռարձակումը հասանելի է YouTube-ում, RT ալիքում:
«Նայեք մեզ»,- ասել է նա, ելույթ ունենալով էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո:
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ այլ թեկնածուի օգտին քվեարկածներին և խոստացել, որ չի հիասթափեցնի նրանց: