Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1964 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կրիվոյ փողոցում դանակահարված «Ադիլի» դիակը հայտնաբերվել էր թիվ 2 հիվանդանոցի մուտքի մոտ

1964 թվականի մայիսի 15-ին Երևանի թիվ 2 հիվանդանոցի մուտքի մոտ տղամարդու դիակ էր հայտնաբերվել:

Քիչ անց նույն հիվանդանոց էր ընդունվել մի կին՝ դեմքի խոր այրվածքներով: Կինը անգիտակից վիճակում էր: Որոշ ժամանակ էր պահանջվել՝ պարզելու համար նրա ինքնությունը և այն՝ կապ ունի՞ նա արդյոք հիվանդանոցի մոտ հայտնաբերված դիակի հետ:

Նախ՝ հիվանդանոցի մոտակայքից նույն հիվանդանոց էր տեղափոխվել 18-ամյա Արմեն Բ.-ն: Նա սկզբում կտրականապես հրաժարվել էր որևէ բան հայտնել, բայց դեմքին առկա թարմ այրվածքի հետքերը վկայում էին, որ հաստատապես կապ ունի հիվանդանոցում անգիտակից վիճակում գտնվող կնոջ հետ:

Ժամանակ էր պահանջվել, մինչև Արմեն Բ.-ն խոստովանել էր, որ ընկերուհին սովորում է երևանյան դպրոցներից մեկի 10-րդ դասարանում: Վերջին շրջանում աղջիկն անընդհատ արտասվել էր, վատ տրամադրություն էր ունեցել ու ընկերոջը բողոքել էր, թե քիմիայի ուսուցչուհին դաժան է վերաբերվում իր հետ, մշտապես ցածր գնահատականներ է նշանակում, համադասարանցիների ներկայությամբ հեգնանքով է խոսում իր հետ:

Արմեն Բ.-ն հանդիպել էր ուսուցչուհուն, փորձել էր խոսել հետը, պարզաբանում պահանջել, բայց ուսուցչուհին նրան կոպիտ էր պատասխանել ու սպառնացել էր միլիցիա դիմել:

Տղան զայրացել ու որոշել էր քիմիայի ուսուցչուհուց վրեժխնդիր լինել քիմիական միջոցներով: Նա, ըստ մեղադրանքի, «թթվուտ էր հայթայթել», դարանակալել էր ուսուցչուհուն և թթվուտը լցրել էր ուսուցչուհու դեմքին: Երիտասարդը թթվուտը լցնելիս եղել էր հուզական գերլարված վիճակում ու թթվուտ էր ցայտեցրել նաև սեփական դեմքին, ինչով հնարավոր էր դարձել կատարված արարքի արագ բացահայտումը:

Պարզվել էր, փաստորեն, որ հիվանդանոցի մոտ հայտնված դիակը կապ չուներ նույն օրը դեմքի այրվածքներ ստացած կնոջ հետ: Ո՞վ էր, ուրեմն, սուր կտրող-ծակող գործիքով սպանված միջին տարիքի տղամարդը:

Նրա ինքնությունը պարզելու հարցում առաջին կողմնորոշիչը հենց նրա ձեռքի դաջվածքն էր՝ «Ադիլ»: Պարզվել էր՝ նրա մականունն է: Պարզվել էր նաև, որ տղամարդը դանակի մահացու հարվածը ստացել էր ո՛չ հիվանդանոցի մոտ: Հարվածը ստանալուց հետո որոշ ժամանակ դեռ ողջ էր եղել, մահացել էր, հավանաբար, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Պարզվել էր, որ սպանությունից մի քանի օր առաջ «Ադիլը» վիճել էր իրենց փողոցի բնակիչներից մեկի հետ, վերջինս սպառնացել էր հաշվեհարդար տեսնել:

Թվում էր՝ սպանությունը կարելի է բացահայտված համարել: «Ադիլին» սպանության սպառնալիքներ տված տղամարդուն արգելանքի տակ էին առել, տևական հարցաքննություններով փորձել էին հասնել խոստովանության, սակայն նա հաստատուն ալիբի էր ներկայացրել ու պնդել էր իր անմեղությունը: «Ադիլին», այո, սպառնացել էր, բայց ինքը մարդասպան չէ, երբեք ձեռքերին ուրիշի արյուն չէր առնի…

Օպերատիվ աշխատանքներով պարզվել էր, որ «Ադիլը» սովորություն էր ունեցել Երևանի հանրահայտ Կրիվոյ փողոցի կրպակներից մեկի գարեջուրը խմելու: Շշուկներ էին հասել, որ հենց այդ կրպակի մոտ օրեր առաջ մեկին դանակահարել էին…

Կրպակի շրջակայքը մանրակրկիտ զննության ենթարկելու ժամանակ պարզվել էր, որ ասֆալտը լվացված է, բայց անկյունային մասում, որն աչքից հեռու էր ու լվացվելուց զերծ էր մնացել, պահպանվել էին հետքեր՝ չորացած արյան հետքեր կարող էին լինել:

Այդ հետքերից վերցրած նմուշի փորձաքննությամբ պարզվել էր, որ, իրոք, արյան հետք է, արյունն էլ կարող էր սպանված «Ադիլի» արյունը լինել…

Սպանության բացահայտման աշխատանքները կենտրոնացել էին գարեջրի կրպակի աշխատողի ու հաճախորդների ուղղությամբ: Հնարավոր էր եղել հայտնաբերել «Ադիլի» երկու ծանոթներին, ովքեր նրան արյունաքամ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, բայց մուտքի մոտ, տեսնելով, որ «Ադիլը» մահացել է, չցանկանալով քաշքշուկի մեջ ընկնել, դիակը թողել ու հեռացել էին:

Նրանք ստիպված էին հայտնել, որ սպանության օրը «Ադիլի» հետ կանգնած են եղել գարեջրի կրպակի մոտ: «Ադիլը» բարձր տրամադրություն ուներ, կատակներ էր անում, վայելում էր իր սիրած գարեջուրը, երբ հանկարծ թիկունքից նրան է մոտեցել նրա ծանոթներից՝ Հարություն Մ.-ն, ում հետ «Ադիլը» լարված հարաբերությունների մեջ էր մի հին «ռազբորկայի» գործով: Հարությունը արագ թիկունքից մոտեցել ու առանց մի բառ ասելու՝ դանակը խրել էր «Ադիլի» թիկունքը, վնասել էր թոքն ու առաջացրել սուր արյունահոսություն:

Սպանությունից հետո Հարություն Մ.-ն հեռացել էր Երևանից: Կինը պնդում էր, թե չգիտի՝ ուր է մեկնել ամուսինն ու երբ կվերադառնա: Նրանց տանը մանրազնին խուզարկություն էր կատարվել ու… Հայտնաբերվել էր տանտիրուհուն ուղղված շնորհավորական բացիկ՝ ուղարկված Թբիլիսիից: Բացիկը թբիլիսաբնակ այլ մարդու անունից էր՝ Հարությունի անունը հիշատակված չէր, բայց իրավապահները կասկածներ ունենալով՝ Թբիլիսիի իրենց գործընկերների միջոցով ստուգել էին բացիկն ուղարկողի տունը: Այնտեղ հայտնաբերել էին իրավապահների այցին չսպասող Հարությունին… Փախուստի մեջ լինելով հանդերձ՝ Հարությունն անկարող էր եղել սիրելի կնոջը չշնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ…

Հարություն Մ.-ն տեղափոխվել էր Երևան, խոստովանել կատարածը, բայց չէր զղջացել՝ «Ադիլը» խորապես վիրավորել էր նրան, իսկ թե ինչպես՝ Հարությունը այդպես էլ քննությանը չէր հայտնել:

Հարություն Մ.-ն դատապարտվել էր 12 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում