Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորել է կաթոլիկներին և դիմել հոտին ավանդական ուղերձով և Urbi et Orbi օրհնությամբ:
Իր ուղերձում, նա ավանդաբար խաղաղություն և կայունություն է մաղթել աշխարհի երկրներին և տարածաշրջաններին, որտեղ շարունակվում են զինված հակամարտություններն ու հումանիտար խնդիրները:
«Քրիստոսի Հարությունը նոր կյանքի սկիզբն է յուրաքանչյուր տղամարդու և յուրաքանչյուր կնոջ համար, քանի որ ճշմարիտ նորացումը սկսվում է սրտից, խղճից», – ասել է քահանայապետը, հայտարարելով Հիսուս Քրիստոսի ծննդյան բարի լուրը:
Երկրներին խաղաղություն մաղթելով քահանայապետը «ազատության, խաղաղության և արդարության արդար ցանկություններին» համապատասխանող քաղաքական որոշման կոչ է արել: Նա ուշադրություն է հրավիրել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, նշելով պատերազմից և սովից տառապող Յեմենի բնակչությանը, ինչպես նաև իսրայելցիներին ու պաղեստինցիներին մաղթել է արագ հաղթահարել տարաձայնությունները:
Առանձին նա նշել է Բուրկինա Ֆասոն, Մալին, Նիգերիան, Նիգերը, Կամերունը, Նիկարագուան, ինչպես նաև Հարավային Սուդանը և Սուդանը, որոնց ժողովուրդներին «ազատության և բարեկեցության շուտափույթ ձեռքբերում է մաղթել»: