Վիտեբսկից հնգամյա տղան հաղթել է «Զվարճացրու կոմիկին. Երեխաներ» մրցույթում՝ Վլադիմիր Զելենսկու մասին երգով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երեխան իր ելույթում ներկայացրել է մորեխի մասին հայտնի մանկական երգի նոր տարբերակը՝ փոխելով վերջին հատվածը:
«Պատկերացրեք, պատկերացրեք՝ Զելենսկին նախագահ է»,- երգել է տղան:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, եզրափակիչ ելույթի ժամանակ տղայի մայրը դահլիճից բղավել է. «Մորեխիկը, Տիմա, արագ մորեխիկը», որից հետո տղան երգել է: