Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Մարտի 1-ին, և ութ տարի անց դարձյալ կրակողը

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, խոսելով Մարտի 1-ի մասին, հայտարարել է, թե վստահ է, որ մարդկանց վրա կրակելու հրաման տվողը Ռոբերտ Քոչարյանը չէ: Նա հիշեցրել է, որ Քոչարյանն այդ ընթացքում արդեն հեռացող էր, մնացել էր մի քանի օր: «Մնացածը դուք մտածեք», ասել է Արցախի պաշտպանության նախկին նախարարը, որ այժմ էլ ուզում է մասնակցել Արցախի նախագահի ընտրությանը: Ի դեպ, նա կարծես թե ունի դրա հետ կապված իրավական արգելքի խնդիր և հայտարարում է, որ Արցախի իշխանությունն իրեն մասնակցելու հնարավորություն չի տալիս, քանի որ վախենում են իր հաղթանակից: Երբ լրագրողները փորձել են պարզել՝ արդյո՞ք պետք է եզրակացնել, որ հրաման տվողը Սերժ Սարգսյանն է եղել, Սամվել Բաբայանը ասել է, թե չի ուղղորդի ընթացող քննությանը: Իհարկե, քննություն, կարծես թե, այլևս չի գնում, և գործը փոխանցվել է կողմերին դրան ծանոթանալու համար, բայց բոլոր դեպքերում հասկանալի է, որ Բաբայանը չէր կարող հայտարարել, որ հրաման տվողը եղել է Սերժ Սարգսյանը:

Միաժամանակ, ինչի՞ հիման վրա է նա հայտարարում, որ հրաման տվողը Քոչարյանը չի եղել: Միայն այն հանգամանքի, որ նա հեռացող էր, և նրան պետք չէ՞ր մտնել այդօրինակ բեռի տակ: Այդ տեսակետը շրջանառվում է հաճախ: Այստեղ, իհարկե, հարցը դիտարկման արժանի է ոչ այն տեսանկյունից, որ պարզվի, թե, ի վերջո, ով է տվել հրամանը: Թե՛ այդ, թե՛ Մարտի 1-ի հետ կապված մյուս բոլոր իրավական կամ քրեաիրավական հարցերի պատասխան պետք է տա քննող կառույցը կամ դատարանը: Այստեղ իրավիճակը մեր տեսանկյունից հետաքրքիր է զուտ քաղաքական ասպեկտով, քանի որ մարտիմեկյան իրողությունների վրա կառուցվել է հետագա տասնամյակի քաղաքական հարաբերությունների և զարգացումների մի ամբողջ վերնաշենք, որում հետո տեղի են ունեցել հայկական պետականության համար ճակատագրական զարգացումներ՝ տնտեսական խոշոր անկում, հայ-թուրքական դիվանագիտության գործընթաց, եվրաասոցացման գործընթաց և բարեհաջող բանակցությունից հետո խայտառակ շրջադարձ ԵՏՄ, արցախյան հարցում բալանսի լրջագույն խախտում և, ի վերջո, ապրիլյան ագրեսիա, հետո հուլիսյան ողբերգական զարգացումներ, կառավարության փոփոխություն և 18-ի դիլեմա: Այդ փոթորկալից տասնամյակը մեծ հաշվով կառուցվել է մարտիմեկյան զարգացումներից բխող քաղաքական տրամաբանության վրա, և այստեղ արդեն խիստ հարաբերական են դառնում ուղղակի եզրահանգումները, որ կրակելը պետք էր նոր եկող նախագահին, իսկ հեռացողին՝ պետք չէր:

Միաժամանակ, ընդհանրապես հարաբերական է պետք էր-ը և պետք չէր-ը: Որովհետև նույն Ռոբերտ Քոչարյանը 2011-ին ակնարկում էր, որ կրակել ու մարդ սպանել կարող էր պետք եղած լինել բոլորովին աներևույթ մի կողմի՝ ուշադրություն հրավիրելով հանգամանքին, որ զոհերը եղել են մի հատվածում, որը լիովին չեն վերահսկել թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Իհարկե, երկրորդ նախագահն այդ մասին խոսում էր այն ժամանակ, երբ երկխոսություն էին սկսել Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, և կարող էր լինել այնպես, որ այդ երկխոսությանը զոհաբերվեին նրա շահերը: Ըստ այդմ, նա գուցե առաջարկում էր մի փոխզիջումային տարբերակ, որը թույլ կտար փակել զոհերի թեման: Աներկբա է, որ այդ թեման երեք նախագահների վրա է՝ երկրորդի և երրորդի վրա բարոյա-քաղաքականից բացի, նաև քրեաիրավական ասպեկտով, որը պետք է պարզեն իրավապահները, իսկ առաջին նախագահի վրա՝ զուտ բարոյական, այնքանով, որքանով նա արել է համարժեք և լիարժեք քայլեր հանրության առաջնորդի իր դերն այդ ճակատագրական պահին իրացնելու համար:

Սակայն խնդիրն այն է, որ Մարտի 1-ը, խոշոր հաշվով, Հայաստանում ձևավորված արատավոր համակարգի սարսափելի գագաթնակետն էր և այն իր մեջ կրում էր դրան հաջորդած գործընթացների ամբողջությունը, ընտրակեղծարարության մեկնակետ դիտվող՝ 1995-96 թվականից մինչ այդ պահը: Եվ այստեղ առանցքայինն այն է, ինչն արտացոլվում է նաև Բաբայանի մեկնաբանությունների տեսքով, որ դրանից հետո էլ բավականին դինամիկ և ռեակցիոն տասնամյակը ընթանում էր Հայաստանում իշխած համակարգի տարբեր թևերի և բևեռների միջև հարաբերությունների պարզաբանման և միմյանց դեմ ներքին կոշտ պայքարի ու ինտրիգների տրամաբանության մեջ, որոնք բավականին թանկ նստեցին Հայաստանի վրա: Ու թեև ասվում էր, թե Մարտի 1-ի ռեսուրս այլևս չկա, այդուհանդերձ, ութ տարի անց թե, Հայաստանի սահմանին, թե՛ նաև երկու ամիս անց Հայաստանի ներսում, դարձյալ արյուն հեղվեց, դարձյալ Հայաստանն անցավ թանկ արյան միջով, որի խորքային պատճառների շարքում դարձյալ իշխող, իշխած համակարգի ներքին լուրջ հաշիվներն ու միմյանց ներկայացվող պահանջներն էին:

Ահա այս տեսանկյունից է կարևոր այն, ինչ տեղի ունեցավ թավշյա հեղափոխության շնորհիվ, և որի առանցքային օրակարգային հարցը Հայաստանի իշխող նախկին համակարգը ամբողջությամբ մերժելն է, որպեսզի այդ համակարգի որևէ թև՝ մեծ, փոքր, այդ թևերի որևէ ներկայացուցիչ՝ հայտնի, թե անհայտ, չկարողանա հանրային ու պետական շահի մասին հռչակագրերով, բայց դրանց տակ ներքին հաշիվների պարզաբանմամբ ձևավորել հանրային օրակարգ և դրա շնորհիվ մնալ ջրի երեսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում