Ընտրատեղամաս է եկել Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին: Հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:
Նշվում է, որ Զելենսկին մայրաքաղաքի Մորենչֆլոտ քոլեջի ընտրատեղամաս է եկել:
«Բարի առավոտ… լավ տրամադրություն ունեմ. երեխաներ, ձվածեղ, սուրճ և Էմինեմ», – ավելացրեց Զելենսկին:
Զելենսկին նաև Էմինեմի երգից մի հատված երգեց:
Լրագրողների հետ կարճատև զրույցից հետո նա կատարել է իր քաղաքացիական պարտքը, գրում է թերթը: