Թուրքական ակտիվիստների Kaos GL խումբը, որը պաշտպանում է ԼԳԲՏ համայնքի իրավունքները, հասել է մայրաքաղաք Անկարայում գեյ-շքերթի անցկացման արգելքի վերացմանը: Այս մասին հաղորդում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
ԼԳԲՏ-ի վերաբերյալ հանրային միջոցառումների արգելքը ուժի մեջ է մտել 2017 թվականի աշնանը: Իշխանությունները արգելեցին այն՝ վախենալով հասարակության բացասական արձագանքից: Kaos GL-ի ներկայացուցիչները արգելքը բողոքարկել են դատարանում: Ապրիլի 19-ին դատարանը որոշում կայացրեց, որ պետության պարտականությունն է պաշտպանել քաղաքացիներին և ապահովել խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքն ու ազատությունը և դատը լուծեց հօգուտ իրավապաշտպանների:
Amnesty International Europe-ի տնօրեն Ֆոտիս Ֆիլիպոուն կոչ է արել իշխանություններին վերացնել հավաքների ազատության սահմանափակումները, որոնք երկրում կիրառվել են 2016 թվականին՝ արտակարգ դրության ժամանակ: «Սա կարևոր օր է ԼԳԲՏ անձանց համար Թուրքիայում և մեծ հաղթանակ է ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանների համար: Սերը դարձյալ հաղթեց»,- գրել է նա Twitter-ի իր էջում: