Victoria’s Secret-ը հայտարարել է նոր երջանիկ աղջկա անունը, որը դարձել է ընկերության դեմքը: 26-ամյա լոնդոնցի Լեոմի Անդերսոնը միացավ կանանց ներքնազգեստի և կոսմետիկայի մոդելների շարքերին: Այս մասին հաղորդում է Dni.ru հրատարակությունը:
Նոր «հրեշտակը», ինչպես անվանում են Victoria’s Secret-ի մոդելներին իրենց բնական գեղեցկության ու խնամվածության համար, արդեն 9 տարի աշխատում է մոդելային բիզնեսում: Նա նախկինում էլ համագործակցել է Victoria’s Secret-ի հետ՝ մասնակցելով 2015-2016 թթ. ցուցադրություններին:
Ինստագրամի իր էջում Լեոմին գրել է, թե որքան երջանիկ է։ Այդ մասին նա նույնիսկ վախենում էր երազել։
Դատելով Լեոմիի սոցիալական ցանցերից, սիրում է սպորով զբաղվել և հետևում է իր արտաքինին: Բացի այդ, մոդելը հաճախ է ճամփորդում և ունի հագուստի սեփական ապրանքանիշը: