Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Նոր Հայաստան, հին արտաքին քաղաքականություն

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունը հայտարարեց, որ արտաքին քաղաքականության ասպարեզում շրջադարձեր չեն լինելու։ Այդ հայտարարությունն ըստ էության դարձավ արտաքին քաղաքականության համար ուղենիշային, և իշխանությունը, չնչին բացառություններով, շարունակեց ու մինչև հիմա էլ շարունակում է նախորդ իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը։ Դրա հիմքում ընկած է Ռուսաստանի դոմինանտությունը, մնացած բոլոր երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ Ռուսաստանի շահերի պրիզմայով հարաբերվելու ու հաղորդակցվելու մարտավարությունը։ Այն դեպքում, երբ փոխվել են արտաքին քաղաքականության իրականացման ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պայմաններն ու գործոնները։ Նախկին իշխանությունները վարում էին ռուսական կամ ռուսամետ քաղաքականություն, որովհետև չունեին լեգիտիմություն և դա փոխհատուցում էին Ռուսաստանին սիրաշահելով և դրա դիմաց համապատասխան վերաբերմունքի արժանանալով։ Գործող իշխանությունը լեգիտիմության խնդիր չունի, ունի աննախադեպ բարձր հանրային վստահություն՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների ու կազմակերպությունների հետ կարող է հարաբերվել միանգամայն այլ՝ Հայաստանի շահերը սպասարկելու դիրքերից։ Կարող է, սակայն չի հարաբերվում։

Բացի ներքին պայմաններից, փոխվել է նաև աշխարհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Նոր Հայաստանից աշխարհն ակնկալում է միանգամայն այլ մոտեցումներ ու միանգամայն այլ քաղաքականություն։ Բայց Հայաստանի իշխանությունը դեռևս հանդես է գալիս աշխարհից (բացառությամբ Ռուսաստանի) աջակցություն, մեր նկատմամբ հատուկ վերաբերմունք պահանջողի դիրքերից։ Մենք չենք ձևակերպել, թե ինչ կարող ենք տալ աշխարհին՝ ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ընդհանրապես միջազգային քաղաքականության մակարդակում։

Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը։ Այդ մասին դատողությունները, սակայն, փորձագիտական հանրույթի մակարդակից չեն բարձրանում ու չեն դառնում արտաքին քաղաքականության իրականացման գործիքներ։ Դրա պատճառներից մեկն այն է, որ ընկալումների մակարդակում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան նույնացվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին նոր հարաբերություններ հաստատելու հետ։ Այդ ընկալման հիմքում Հայաստանի ինքնիշխանության պակասի գիտակցումն է, որից բխեցվում է, որ ցանկացած այլ երկրի կամ կազմակերպության հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը վտանգում է Ռուսաստանի շահերին, հետևաբար պետք է ձեռնպահ մնալ նման քայլերից։ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան կարող է իրականում ծառայել Հայաստանի ինքնիշխանության, անկախության մակարդակի բարձրացմանը։ Այնքանով, որքանով ինքնիշխան Հայաստանը ձեռնտու չէ Ռուսաստանին, այդքանով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան կարող է բացասաբար ընկալվել պաշտոնական Մոսկվայի կողմից։ Դա, սակայն, որևէ կերպ չպետք է կաշկանդի Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնողներին ամեն ինչ անել մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու համար։ Դրա համար պետք է դուրս գալ նաև կամ-կամ-ի ընկալումներից, Հայաստանի հարաբերությունները այլ պետությունների ու կառույցների հետ չդիտարկել միայն Ռուսաստանի հետ հարաբերության պրիզմայով և վարել իրապես ինքնիշխան երկրին բնորոշ քաղաքականություն։

Աշխարհում հետևում են Հայաստանի կողմից վարվող քաղաքականությանը, այն քաղաքականությանը, որի հիմքում Ռուսաստանի դոմինանտությունն է։ Եթե Հայաստանը իրական քայլեր չձեռնարկի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղղությամբ, աշխարհը շարունակելու է մեզ վերաբերվել որպես ռուսական սատելիտի՝ դրանից բխող մեզ համար ոչ ցանկալի հետևանքներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում