Friday, 19 04 2024
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում

Դատավորների աշխատավարձը պետք է բարձրացնել, որ դատավորները չնայեն կաշառք առաջարկողի ձեռքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին դատավոր Պարգև Օհանյանը։

Պարոն Օհանյան, վարչապետն անդրադարձել է դատական իշխանության անկախությանը և այն տեսակետներին, որ երբ ինքն ազատ է թողնում դատական համակարգը, դա կարող է ամենաթողության բերել։ Փաշինյանը նշել է, որ եթե գնանք այդ ճանապարհով, դատավորների ցուցակը գրեն, իսկ դիմացը «պլյուս-մինուս դնի», մենք նորից կհայտնվենք նույն կոտրած տաշտակի առջև: Իր այս մոտեցումն ինչպե՞ս եք գնահատում։

Այն, որ վարչապետը չպետք է միջամտի՝ միանշանակ է։ Բայց եկեք ճիշտը խոսենք՝ նախկինում էլ միջամտությունները շատ չեն եղել։ Այո՛, եղել են պատվերներ, եղել են գործեր, վճիռներ, որոնք պատվերի միջամտության հետևանք են եղել։ Բայց այնպես էլ չէ, որ դատական իշխանության լիարժեք անկախությանը խոչընդոտել է իշխանությունը։ Այդ անկախության համար համալիր մոտեցում է պետք՝ սկսած աշխատավարձից։ Թեպետ իմ ժամանակվա համեմատ բավականին բարձր է, ես լսել եմ, որ հիմա էլի են ուզում բարձրացնել և շատ ճիշտ կանեն։ Այդ դեպքում իշխանությունն ավելի մեծ պատասխանատվություն կուզի։ Եթե աշխատավարձերը մի քիչ էլ բարձրանան՝ բավարար հիմք կլինի պահանջելու, այսինքն՝ ես քեզ աշխատավարձ եմ տալիս, բայց դու պետք է հեռու լինես կոռուպցիոն դրսևորումներից։ Դատական իշխանության չանկախության առաջին պատճառը սոցիալական, նյութական հարցն է։ Մյուս կողմից էլ, ինչ խոսք՝ ագահը մնում է ագահ։

-Եվ հենց այդ իմաստով, ինչ եք կարծում՝ աշխատավարձի բարձրացումը գայթակղությունից կփրկի՞։

-Խնդիրը համալիր լուծում է պահանջում, իմ նշածն առաջին պայմանն է։ Իսկ գայթակղությունը միշտ եղել է և կլինի, Աստվածաշունչն ասում է՝ «վայ նրան, ում միջոցով այդ գայթակղությունը կլինի»։ Եթե չհեռանանք կոնտեքստից՝ նաև պետք է մտածել, թե ինչպես անել, որ նաև կաշառք չառաջարկվի, որովհետև առաջարկվում է՝ գայթակղությունն էլ գալիս։ Այսինքն՝ պետք է նաև դա մտածել, գուցե կաշառք առաջացնելու պատասխանատվությունը մեծացնել։ Բայց նորից ասեմ՝ նյութական ապահովությունը ամենաճիշտ տարբերակն է, որպեսզի դատավորները չնայեն կաշառք առաջարկողի ձեռքին։

Կան այսպես կոչված՝ օբյեկտիվ հանգամանքներ ևս, դատավորները պետք է կամաց-կամաց հաղթահարեն իրենց մեջի վախերը՝ չվախենան դատախազությունից, ԱԱԾ-ից և իրենց դուդուկի տակ չպարեն։ Բայց նորից հիմքում՝ կոռուպցիայից հեռանալն է։ Եթե դատավորը հեռու լինի կոռուպցիայից՝ արդեն ոչ մեկից վախենալու բան չի ունենա, կանի այն, ինչ պարտավոր է անել՝ առանց որևէ մեկից վախենալու։

-Իսկ նախկին համակարգի, նախկին իշխանությունների ազդեցությունը շարունակո՞ւմ է պահպանվել։

-Չեմ կարծում, նրանք հիմա ազդեցության լծակներ չունեն, ինչի՞ մասին է խոսքը։ Դա լուրջ չէ։ Ես այդ կարծիքի հետ համամիտ չեմ։ Նախկին իշխանությունների օրոք էլ են եղել ազնիվ դատավորներ, միշտ եղել են և կլինեն։ Պարզապես դատավորը պետք է այնքան ապահովված լինի, որ գայթակղությանը չտրվի, նաև կա սթափ գիտակցության մոտեցման անհրաժեշտությունը։ Վարչապետի որդեգրած քաղաքականությունը ես օբյեկտիվ եմ գնահատում։

-Ստացվում է մի իրավիճակ, երբ տարբեր ոլորտներում աշխատավարձի ցածր լինելն արդարացնում է այլ գործողություններ՝ մի դեպքում պարգևավճար, մի դեպքում կոռուպցիա։ Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է։

-Պետք չէ նախկին դատավոր լինել՝ այս հարցի շուրջ հատուկ գիտելիքներ ունենալ։ Եթե չի բավարարում՝ նման ռիսկեր են առաջանում։ Այլ հարց է, որ բավարարողը բավարարվում է, ագահը՝ չի բավարարվում, ագահի պահանջներն են մեծ։ Այդ պատճառով էլ կա գիտակցության անհրաժեշտություն։ Մարդիկ պետք է հասկանան, որ ինչ արել՝ արել են, ինչ ձեռք են բերել՝ ձեռք են բերել, հիմա այլ իրավիճակ է։ Հիմա պետք է սթափվել, ամեն ինչին նորովի նայել ու հասկանալ, որ նոր Հայաստանում նոր իրավիճակ է, նոր մոտեցումներ են անհրաժեշտ։

Յուրաքանչյուր մարդ մեղավոր է, եթե պաշտոնատար անձ չենք՝ չի նշանակում մեղքեր չենք գործում։ Սկսած խորհրդային տարիներից՝ ով ինչ կարողացել արել է, բայց համակարգն այնպիսին է եղել՝ կարաս գողացի, բայց չբռնվես։ Ռուսերեն մի խոսք կա. «не пойман, не вор», մինչև հիմա դա իներցիայով շարունակվում է։ Դա երևի ամեն տեղ էլ կա, նույնիսկ ամենազարգացած երկրներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում