Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանում ինչ մեծ հակահեղափոխական ալիք է բարձրացել․ Կրեմլը կարող է մեկ վայրկյանում այդ բախումները հրահրել

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)։

– Պարոն Առաքելյան, օրերս ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ սփյուռքահայերը հեղափոխությունից հետո պատրաստվել էին գալու, բայց հիմա բոլորը «տորմուզները» քաշել են։ Արդյոք այդպիսի միտում նկատե՞լ եք։

-Իհարկե, հայրենադարձության հետ կապված հատուկ ուսումնասիրություններ չեմ արել, բայց ես բացարձակապես որևէ հիասթափություն սփյուռքահայերի մոտ չեմ նկատում։ Ես տեսնում եմ ուրիշ բան. 90-ականներից հետո, երբ սփյուռքահայերից շատերը սրտները բաց վերադարձան հայրենիք և խնդիրներ ունեցան, հիմա, իհարկե, շատերն ավելի զգույշ են, բայց այդ զգուշությունը որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի կամ ներկայիս կառավարության հետ։ Պարզապես նախկինի փորձն է, որ շատերը մտածում են ոչ թե վերադառնալու, այլ ներդրումներ անելու։ Եվ ոչ ոք այսօր ներդրումներ անելու առումով որևէ խնդիր չի տեսնում, այլ հարց, որ ես հիմա տեսնում եմ, թե Հայաստանում ինչ մեծ հակահեղափոխական ալիք է բարձրացել, հատկապես համացանցում, ես տեսնում եմ՝ ինչ ճնշում է գործադրվում այսօրվա կառավարության վրա։ Եվ ես հասկանում եմ, որ այս ամենն ուղղորդվում է ինչ-որ խմբերի կողմից։ Եվ սա իմ սուբյեկտիվ կարծիքը չէ, շատ շահագրգիռ կողմեր կան, որոնք ամեն ինչ անում են, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը որևէ հաջողության չհասնի։ Եվ ամեն մի նախաձեռնություն սկզբում նախ քարկոծվում է, և եթե կառավարությանը հաջողվում է այդ նախաձեռնությունը կյանքի կոչել, նրանք ձայները կտրում են, անցնում հաջորդ հարցին՝ սկսած գենդերային ճիչերից, որ բարձրացել է համացանցում և մինչև օրս էլ շարունակվում է։ Սկզբում նախ ասացին՝ հեսա Փաշինյանը Ալիևի հետ կհանդիպի և հողերը կհանձնի, բայց Փաշինյանը հանդիպեց և ոչ մի Ղարաբաղ չհանձնվեց, Փաշինյանը վերադարձավ, և մեր դիրքերը նույն տեղում մնացին։ Դա մեկ ժամվա մեջ մոռացվեց և հսկայական ալիք բարձրացավ տրանսգենդերի ելույթի հետ կապված։ Եվ սա ճնշում է, որ ղեկավարվում է ինչ-որ ուժերի կողմից։

Ինչ վերաբերում է սփյուռքահայերին՝ ինչպես գրկաբաց ընդունվեց հեղափոխությունը մեր կողմից, մինչ օրս էլ սփյուռքահայությունը ողջունում է տեղի ունեցածը, 99 տոկոսը չի ցանկանում վերադարձ նախկին ռեժիմին։ Այո՛, կան խնդիրներ, որոնց շուրջ կան առողջ քննադատություններ, անհամաձայնություն, բայց քննադատությունը պետք է լինի կառուցողական, ոչ թե ինչ-որ ծաղրանկարների կամ էժանագին ձևերով, այլ կառուցողական և կոնկրետ բանաձևերով, խնդիրները բարձրացնելով։

-Իսկ ո՞ւմ կողմից է, ըստ Ձեզ, հակահեղափոխական ալիքը ուղղորդվում։ Կարծում եք՝ նախկին իշխանությո՞ւնն է անում դա։

-Ովքե՞ր էին նախկինները․․․ նախկինները պարզապես թղթե խաղալիքներ էին մեկ ուրիշ ուժի մոտ, որն այսօր նամակներ է ուղարկում պարոն Քոչարյանին։ Իհարկե, կան այսօր սուր քննադատողներ, բայց այդ ալիքի 90 տոկոսը կազմակերպված հին ռեժիմի սատարողներն են։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հին ռեժիմի սատարողը Կրեմլն է։ Եվ չնայած այն փաստին, որ նրանք Փաշինյանի հետ ձեռք են սեղմում, բայց պայծառ ուղեղով այդ ամենը վերլուծելու դեպքում մենք կհասկանանք՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչի՞ն է ձգտում այսօրվա Հայաստանի կառավարությունը՝ ազատ ընտրություններ, կոռուպցիայի դեմ պայքար, պայքար ժողովրդավարության հաստատման համար։ Այդ ամենն ամբողջովին հակասում է այն իրավիճակին, ինչը ընդունվել է ԵԱՏՄ անդամ երկրների մոտ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները 10-15 տարի նստած են իրենց տեղերում և չեն ուզում վեր կենալ աթոռից գնալ, և այնտեղ որևէ խոսք չի կարող լինել ազատ ընտրությունների և ժողովրդավարության մասին։ Եվ հանկարծ Հայաստանում տեղի է ունենում բեկում, թավշյա հեղափոխություն, և իհարկե պետք չէր ակնկալել, որ նրանք գրկաբաց կընդունեն այդ ամենը։ Իհարկե, իրենց ավելի ձեռնտու կլիներ, որ Սերժիկ Սարգսյանը շարունակեր մնալ, այնպես, ինչպես Նազարբաևը, Պուտինը, գուցե ինչ-որ բանաձև կփոխվի, բայց կառավարության էությունը չի փոխվի։ Նույնը արվում էր Հայաստանում։ Եվ հանկարծ դա տեղի չունեցավ։ Միամտություն է մտածել, որ նրանք սրտաբաց են և հաջողություն են ցանկանում մեր կառավարությանը։ Ես չեմ քննադատում, հասկանում եմ, թե ինչ ցանցերի մեջ են գցել Հայաստանը Սերժ Սարգսյանը, մինչև այդ Ռոբերտ Քոչարյանը, և որոնց միջից ներկայիս կառավարությունը փորձում է ինչ-որ ձևով դուրս գալ և ակնհայտորեն հայտարարել, որ մենք ձեզնից հեռանում ենք, կամ մենք ձեր ճանապարհով չենք գնա՝ Հայաստանը կընկներ խոր ճգնաժամի մեջ։ Այս ամենն իմ կարծիքն է, և այսօրվա կառավարությունը թել առ թել փորձում է այդ ցանցը քանդել և կարողանա ընդհանրապես այդ ցանցի մեջ շարժման տեղ ունենա, որ կարողանա որոշումներ ընդունել։ Մենք կախված ենք Ռուսաստանից 90 տոկոսով, դա տնտեսական կախվածություն է, զենքի, քաղաքական բախումների հետ կապված կախվածությունն է, Կրեմլը կարող է մեկ վայրկյանում այդ բախումները հրահրել և կազմակերպել Հայաստանի դեմ։

-Պարոն Առաքելյան, Սփյուռքի նախարարություն կառավարության նոր կառուցվածքով այլևս չի լինի, փոխարենը կլինի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն։ Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը, արդյոք ճի՞շտ էր այս փոփոխությունը։

-Երբ առաջին անգամ հայտարարվեց, որ Սփյուռքի նախարարություն այլևս գոյություն չի ունենա, ես ասացի, որ ոչ մի տարբերություն ինձ համար, շատերի համար ոչ մի տարբերություն չկա՝ անունը Սփյուռքի նախարարություն է, թե կոմիտե է, թե վարչություն, թե կից հանձնաժողով է, գլխավորը աշխատանքն է, և որևէ տարբերություն չկա՝ այնտեղ 1000 հոգի, թե 100 հոգի է աշխատում։ Կարևորը աշխատանքն է, Սփյուռքը նայելու է և քննադատելու է այն ժամանակ, երբ արդյունք չտեսնի։ Եթե հանձնակատարը նորմալ աշխատի և կատարի այն անհրաժեշտ գործողությունները, որոնք այսօր պետք են Հայաստան-Սփյուռք կապերի հետ կապված, ապա որևէ նշանակություն չունի, թե անունն ինչ կդնենք՝ նախարարություն, թե հանձնակատարի ինստիտուտ։ Նախարարությունում գուցե 100 հոգի աշխատում էր, բայց, բացի նրանից, որ նրանք «Արի տուն» լավ ծրագիր արեցին, ուրիշ ոչ մի բան չարեցինք, բացի Սփյուռքի ներկայացուցիչներին ժամանակ առ ժամանակ շքանշաններ հանձնելը։ Հսկայական աշխատանք կար անելու Սիրիայից Հայաստան եկածների հետ։ Ինչ-որ ձևական քայլեր արել են, բայց Հայաստանն ընդունել է 15.000 հայրենակից, այնինչ, մնացած սիրիահայությունը գնացել է Եվրոպա, այլ երկրներ, բայց դա լավագույն շանսն էր, որ նրանց հրավիրեին։ Եվ հիմա տեսնենք, թե ինչպես կաշխատի նոր ստեղծվելիք համակարգը և ինչ արդյունքներ կգրանցի։ Եվ եթե հանձնակատարի ինստիտուտը արդյունավետ կգործի, համոզված եմ, որ այն անպայման կքննադատվի, և այդ հարցը Սփյուռքի կողմից կբարձրացվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում