Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Վիեննայով» անցումային միջնափուլն ավարտվեց. տարածաշրջանում կարող են որոշակի գործողություններ նախաձեռնվել

«Հավանաբար համանախագահ երկրներից յուրաքանչյուրը ձգտելու է ընդգծել սեփական դերը և հավանաբար նաև նպատակ ունի առավել մանրամասն ծանոթացնելու ՀՀ և ԱՀ իշխանություններին իր տարածաշրջանային ու գլոբալ ռազմաքաղաքական առաջնահերթությունների և նախապատվությունների առանձնահատկություններին: Ամեն դեպքում, սեփական քայլերը նախապատրաստելիս՝ մեր իշխանությունները հստակ պետք է հասկանան մեր միջնորդ-գործընկերների իրական շահերն ու նպատակները և այնպես անեն, որ նրանց միջև առկա տարաձայնություններն էլ, համաձայնություններն էլ հնարավոր լինի օգտագործել մեր շահերն ապահովելու համար»:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

https://www.tert.am/news_images/993/2978140_1/109_770x510.thumb.jpg

– Պարոն Մելիքյան, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից կամ ինչպես ընդունված է ասել՝ Թավշյա հեղափոխությունից հետո Երևանի և Բաքվի միջև պաշտոնական կամ ոչ պաշտոնական ձևաչափերով տեղի ունեցող շփումները՝ սկսած Դուշանբեից մինչև Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած գագաթաժողովը, Մոսկվայում ապրիլի 15-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կազմակերպած հանդիպումը, Ձեր տպավորությամբ, ի՞նչ տրամաբանությամբ են ընթանում, զարգանում։ Ընդհանուր իրադրությունը ռազմական առումով արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին 7-8 ամիսներին բավական խաղաղ է, թեև կողմերը, ինչպես տեսնում ենք պարբերաբար արվող հայտարարություններից, մեկնաբանություններից, իրար հակադիր մոտեցումներ ունեն թե՛ բանակցությունների ձևաչափի, թե՛ հիմնախնդրի կարգավորման այսպես ասած՝ հիմնարար հարցերի վերաբերյալ։ Ու չնայած այս հանգամանքին՝ բավական ակտիվ երկխոսություն է ընթանում։ Հանդիպումների, շփումների այս ինտենսիվությունը, Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված։ Եվ ի՞նչ արդյունք տվեց Վիեննայի վերջին հանդիպումն ընդհանուր բանակցային գործընթացին։

– Կարելի է ասել, որ Հայաստանում տեղի ունեցած անարյուն իշխանափոխությունից հետո մինչև Վիեննայում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումը, բանակցային գործընթացում անցումնային միջնափուլ էր: Հայաստանի նոր իշխանություններին ժամանակ տրվեց պետական կառավարման համակարգում իրենց դիրքերն ամրացնելու, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և, արդյունքում, արտաքին հարաբերությունների ոլորտում լիարժեք պատասխանատվություն ստանձնելու համար: Ադրբեջանական կողմն անցած հարաբերականորեն խաղաղ ամիսները դիտարկում էր որպես ՀՀ նոր իշխանություններին և անձնապես վարչապետ Փաշինյանին իր կողմից տրված քաղաքական ավանս, որի դիմաց ակնկալվում է հայկական զինուժի առանց նախապայմանների դուրսբերում այն բոլոր տարածքներից, որոնք, ըստ Բաքվի, Հայաստանն «օկուպացրել է»: Ի դեպ՝ ներառյալ նաև նախկին ԼՂԻՄ տարածքը: Սա է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը: Ադրբեջանական կողմի համար կարևոր էր ընդգծել նաև այն, որ առկա բանակցային ձևաչափը, հակառակ Հայաստանի վարչապետի ցանկությունների ու պնդումների, փոփոխման ենթակա չէ, ինչն անուղղակիորեն հաստատվեց նաև Վիեննայի հանդիպման արդյունքներն ամփոփող ՀՀ և ԱՀ արտգործնախարարների ու համանախագահների համատեղ հայտարարությունում, որի մեջ բառ անգամ չկար հայկական կողմի՝ եռակողմ ձևաչափին վերադառնալու վերաբերյալ պաշտոնապես Ադրբեջանին արված առաջարկի մասին: Այժմ, Վիեննայով, միջանկյալ անցումնային շրջափուլն ավարտվեց: Վիեննայի հանդիպման միակ առարկայական արդյունքն այն էր, որ երկկողմ ձևաչափը պահպանվեց գոնե առայժմ, իսկ այդ՝ մեզ համար տհաճ, կոնկրետ արդյունքը մեղմելու համար էլ որոշակի առաջընթաց գրանցվեց մարդասիրական բնույթ ունեցող մեկ-երկու շատ մասնավոր հարցերի լուծում տալու տեսանկյունից:

– Որքանո՞վ էին, Ձեր կարծիքով, համոզիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստարկները ղարաբաղյան հիմնախնդրի էության, բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության, «օկուպացիա» հասկացության կիրառման անհեթեթության մասին, որոնք նա ներկայացրեց ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթի ընթացքում։ Այսպիսի ելույթները կարո՞ղ են դրականորեն ազդել մեր հակամարտության միջազգային ընկալումների և ղարաբաղյան հիմնախնդրի առանձնահատկությունները ավելի ճիշտ հասկանալու վրա։

– Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի ելույթն այնտեղ ներկայացվեց լավ հռետորաբանությամբ և ընդգծված զգացմունքային շեշտերով: Դրանում, սակայն, բացակայում էր երկու կարևորագույն տարրի իրավական կամ գոնե տրամաբանական հիմնավորումը՝ Արցախի ներկայիս տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման և Հայաստանի զինուժի՝ այդ տարածքում գտնվելու իրավաչափության մասով: Հենց այդ առումով է, որ ադրբեջանական կողմը կարողացել է իրավա-քաղաքական տեսանկյունից օտարների համար հասկանալի, ընկալելի բանակցային պլատֆորմ մշակել ու դնել այն հայկական մոտեցումներին արդյունավետ կերպով հակազդող սեփական քաղաքական, ռազմական, տնտեսական, լրատվական նախաձեռնությունների հիմքում: Ավելին՝ հայաստանյան քաղաքական մոտեցումների մեջ հատուկ առանձնացված են Արցախի կարգավիճակի ու ժողովրդի անվտանգության խնդիրները, որոնք պաշտոնապես դիտարկվում են որպես առաջնահերթություն, ու ընդհանրապես չի խոսվում տարածքային ամբողջականության պահպանման հրամայականի մասին, ինչը ևս պաշտոնական Երևանի բանակցային դիրքերի թուլության ու խոցելիության նշան է:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում նույն ելույթի ընթացքում Փաշինյանի ներկայացրած գաղափարները ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու խնդրի վերաբերյալ, խաղաղության օրակարգը, որի մասին նա խոսեց։ Կարո՞ղ ենք ասել, որ այս ելույթով նա ինչ-որ առումով գնդակը տեղափոխեց ադրբեջանական կողմի դաշտ։

– Այս մասով վարչապետի հռետորաբանությունն անթերի էր՝ խաղաղության քարոզը միշտ էլ շահեկան է: Սակայն այս մասով ևս բանակցային գործընթացի համատեքստում խնդրահարույց է մնում մեր զինուժի ներկայությունն Արցախի տարածքում: Դրա համար էլ ադրբեջանական կողմն իր հերթին մշտապես ասում է, որ շատ է ուզում հարցը խաղաղությամբ լուծել, բայց հենց հայկական զինուժն է ապօրինաբար գտնվում Ադրբեջանի տարածքում, և խաղաղության հասնելու համար ընդամենը հարկավոր է այն վերադարձնել Հայաստանի Հանրապետության տարածք: Սրանք լուծելի հարցեր են իրականում, բայց դրանք լուծելու նպատակն ու ցանկությունը ես դեռ չեմ տեսնում:

– Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել է, թե բանակցությունների սեղանին այսօր դրված են 2016 թվականի ռուսական առաջարկները։ Լավրովը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այս տեղեկությունը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունները «մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը»։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ։ Նախ, ինչո՞ւ Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո Լավրովը շտապեց հանդիպում կազմակերպել Ռուսաստանի հովանու ներքո, ընդ որում այդ հանդիպման մասին առաջինը հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարարը։ Եվ եթե իրոք սեղանին այսօր դրված է և քննարկվում է հիմնախնդրի կարգավորման ռուսական նախագիծը՝ այդ առաջարկները վայելո՞ւմ են մյուս համանախագահողների աջակցությունը, թե՞ սա Մոսկայի առանձին նախաձեռնությունն է։

– Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ռուս և ադրբեջանցի փորձագետները, քաղաքական շրջանակների ներկայացուցիչներն ակտիվորեն սկսեցին քարոզել մի տարբերակ, ըստ որի Արցախում հօգուտ Ադրբեջանի տարածքներ պետք է զիջվեն, ինչի դիմաց պաշտոնական Բաքուն կպարտավորվի արդեն նոր շփման գծի երկայնքով դադարեցնել իր ռազմական ակտիվությունը: Թերևս կարող ենք ենթադրել, որ հենց այս մոտեցումն է դրված նաև այսպես կոչված՝ «Լավրովյան պլանի» հիմքում: Դժվար հարց է: Ի վերջո Լավրովն ու Մամեդյարովն ավելի լավ կիմանան, թե ինչի մասին են խոսել այն ժամանակ Հայաստանի պատասխանատուների հետ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը կարող են անգամ տեղյակ չլինել Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցած զրույցների իրական թեմաներից ու մանրամասներից, քանի որ անձամբ դրանց ներկա չեն եղել, իսկ եղած տեղեկատվությունն էլ միջնորդավորված են ստացել:

Ինչ վերաբերում է միջնորդների իրական շահերին ու հավանական մրցակցությանը, ապա որոշ հարցերում դրանք համընկնում են, որոշներում՝ ոչ: Ամեն դեպքում, սեփական քայլերը նախապատրաստելիս՝ մեր իշխանությունները հստակ պետք է հասկանան մեր միջնորդ-գործընկերների իրական շահերն ու նպատակները և այնպես անեն, որ նրանց միջև առկա տարաձայնություններն էլ, համաձայնություններն էլ հնարավոր լինի օգտագործել մեր շահերն ապահովելու համար:

– Համաձա՞յն եք այն տեսակետի, այն վարկածի հետ, որ կրկին ակտիվանում է ռուս-ադրբեջանական տանդեմը՝ փորձելով կյանքի կոչել տխրահռչակ «Լավրովի ծրագիրը»։

-Այդպիսի փորձ կարող է արվել, բայց չեմ կարծում, որ այն հաջողությամբ պսակվելու շանսեր ունի:

– Այս համատեքստում չափազանց ուշագրավ է կրկին Մամեդյարովի կողմից տարածված, բայց դեռևս չհաստատված այն տեղեկությունը, որ հիմա էլ Միացյալ Նահանգներն է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում հրավիրել Վաշինգտոնում։ Ի՞նչ է սա նշանակում՝ միջնորդներից յուրաքանչյուրն իր խա՞ղն է խաղում, առանձին ջանքե՞ր է գործադրում, թե՞ պրոցեսը շարունակում է ընթանալ եռանախագահների ձևաչափի շրջանակներում, և ինչպես նախկինում է հաճախ եղել, օրինակ՝ Սոչիում 2014 թ. օգոստոսին ՌԴ նախագահի կազմակերպած Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո, Ռուսաստանի հովանու ներքո անցկացված եռակողմ՝ ղեկավարների կամ արտգործնախարարների հանդիպումից հետո նույն ձևաչափով բանակցություններ են կազմակերպում նաև Վաշինգտոնն ու Փարիզը, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը։

– Հավանաբար համանախագահ երկրներից յուրաքանչյուրը ձգտելու է ընդգծել սեփական դերը և հավանաբար նաև նպատակ ունի առավել մանրամասն ծանոթացնելու ՀՀ և ԱՀ իշխանություններին իր տարածաշրջանային ու գլոբալ ռազմաքաղաքական առաջնահերթությունների և նախապատվությունների առանձնահատկություններին: Այդպես եղել է նաև առաջներում ու կլինի նաև առաջիկայում:

– Ընդհանրապես, ռուս-ամերիկյան դիմակայությունը, Ձեր կարծիքով, ազդե՞լ է Մինսկի խմբում Ռուսաստանի և արևմտյան գործընկերների համագործակցության վրա։ Համանախագահող երեք երկրները այս վերջին շրջանում հանդես են գալիս միասնական ջանքերո՞վ, թե այդ աշխարհաքաղաքական մրցակցությունն այժմ տեղափոխվել է նաև Մինսկի խմբի ֆորմատ։

– Այդ մրցակցութունը դժվար թե արտահայտվի անմիջականորեն Մինսկի խմբի մակարդակում, սակայն չի բացառվում, որ առաջիկայում մեր տարածաշրջանում կարող են գործողություններ նախաձեռնվել, որոնց արդյունքում Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների իրական ազդեցության մակարդակն այստեղ կարող է էապես փոխվել:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում