Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ռուսական հեռուստաալիքների հայտնի ռեպորտաժների դեմ մեր առարկությունները կարող են լինել միայն քաղաքական դաշտում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

https://www.panorama.am/news_images/683/2046282_2/f5c0faa091ea5f_5c0faa091ea9f.thumb.jpg

– Պարոն Նավասարդյան, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռուսական որոշ հեռուստաալիքների հակաքարոզչություն պարունակող ռեպորտաժներին ու կոռեկտության կոչ արել։ Սա, ըստ էության, առաջին պաշտոնական արձագանք էր այդ հեռուստաալիքների արդեն հաճախակի բնույթ կրող ռեպորտաժներին։ Ինչպե՞ս եք գնահատում այս արձագանքը։

– Վարչապետը շատ հստակ տարանջատեց այդ խնդրի իրավական և քաղաքական հատվածները։ Իրավական առումով չկան լծակներ, եթե կոպտորեն չեն խախտվում օրենքները, նման դեպքում ռուսական հեռուստաալիքների քննադատական նյութերի հետ կապված գործընթաց սկսելը հնարավոր չէ։ Մյուս կողմից՝ քաղաքական առումով մենք կարող ենք ունենալ որոշ առարկություններ։ Կարծում եմ՝ դիվանագիտական խողովակներով և ոչ իրավական դաշտում կարելի է պարզապես ներկայացնել մեր դիրքորոշումները այդ հաղորդումների բովանդակության հետ կապված։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ լրատվամիջոցների մի մասը հակված է ներկայացնել նաև Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, ըստ իս, այդ դիվանագիտական խողովակները կարող են բավականին կարևոր դերակատարություն ունենալ։ Հաշվի առնենք նաև, որ այդ հեռուստաալիքները հեռարձակվում են Հայաստանում միջկառավարական պայմանագրերի հիման վրա, դա ենթադրում է նաև պաշտոնական խողովակների օգտագործումը, եթե կան որոշակի վերապահումներ բովանդակության հետ կապված։

– Դուք այդ հաղորդումները դիտարկո՞ւմ եք որպես Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձ։

– Բնականաբար կարող եմ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հեռուստալսարանի մի մասը օգտվում է ռուսական հեռուստաալիքներից։ Այն հաղորդումները, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարող են ազդեցություն թողնել նաև հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Այդ առումով, այո՛, նրանք ներկայացնում են միջամտություն մեր ներքին քաղաքական-հասարակական հարցերին։ Բայց այդ միջամտությունը օրենքին չի հակասում։ Եթե մենք ունենք վերահեռարձակող ռուսական հեռուստաալիքներ, ապա իրենք նույն արտոնագրերն ունեն ինչ տեղական լրատվամիջոցները, համապատասխանաբար ունեն նաև նույն իրավունքները։ Եթե հայկական հեռուստաալիքները այս կամ այն թեմայով քննադատական նյութեր են հեռարձակում, ապա նույն իրավունքներն ունեն նաև ռուսական հեռուստաալիքները, այստեղ որևէ տարբերակում մոտեցումների առումով չպետք է լինի։ Միայն այն դեպքում մենք կարող ենք ունենալ լուրջ քայլերի համար հիմքեր, եթե այդ հաղորդումների բովանդակությունում մեր ներքին օրենքներին խախտումներ լինեն՝ ռասայական կամ էթնիկ հողի վրա խտրական վերաբերմունք։ Բայց այն հաղորդումները, որոնց մասին մենք խոսում ենք՝ այդպիսի բովանդակություն չունեն։ Այնպես որ, նորից եմ կրկնում՝ մեր առարկությունները միայն քաղաքական դիվանագիտական խողովակներով կարող են լինել։

– Նախկին իշխանություններն այժմ փորձում են օգտագործել ոչ միայն Հայաստանի լրատվամիջոցները, այլ նաև միջազգային հարթակները։ Ընդ որում՝ նախկինների նկատմամբ ակնհայտորեն կա դրական մոտեցում ԵԱՏՄ անդամ երկրներում՝ սրա մասին է վկայում նաև Նազարբաևի նամակը՝ ուղղված Քոչարյանին։ Այս ամենը ի՞նչ ազդեցություն է ունենում հասարակական ընկալումների վրա։

Մեր հասարակության տարբեր շերտերի վրա տարբեր ազդեցություն է թողնում․մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանում կան քաղաքացիներ, որոնք համարում են, որ շատ հարցեր կապված են Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Հասարակության այդ շերտը այսպես է մտածում՝ ուզենք թե չուզենք, առանց Ռուսաստանի դրական վերաբերմունքի չենք կարող գոյատևել։ Պարզ է, անկախ նրանից՝ պատվերով է այդ նյութը, թե ոչ, ինքը որոշակի նյարդայնացում է մտցնում մեր հասարակական կյանքում, հանրային տեղեկատվության ոլորտում․ բայց շատ կարևոր է, որ կարողանանք հստակ տարբերակել՝ որոնք են մեր պաշտոնական հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպիսի ոլորտներում ունենք համագործակցություն, ինչքանով է այդ համագործակցությունն արդյունավետ։ Եվ միանգամայն այլ բան է Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի տարբեր շրջանակների վերաբերմունքը մեր նկատմամբ։ Այդ վերաբերմունքը մենք չպետք է դարձնենք մեզ համար կողմնորոշող հանգամանք։ Եթե պաշտոնական մակարդակով ունենք համագործակցություն և այն արդյունավետ է, մնացածը պետք է ընկալենք որպես տարբեր շրջանակների կարծիք՝ ոչ ավելին և մի քիչ հանգիստ վերաբերենք դրանց։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի քաղաքական և քաղաքագիտական, լրագրողական էլիտան չի կարող նույն մտածելակերպն ունենալ ինչ մեր այսօրվա իշխանություններն ու էլիտան։ Նրանք իրար նկատմամբ բավականին խորթ են, Հայաստանում տեղի ունեցող զարգացումները չեն կարող դրական վերաբերմունքի արժանանալ այլ տիպի պետություններում ու հասարակություններում։ Դա նորմալ է, դրան պետք է հանգիստ վերաբերել ու կարևորել միայն պաշտոնական մակարդակով հարաբերությունները։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում