Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Երևան-Իջևան ճանապարհին «Զիլը» բախվել է «Ֆորդին», հետո՝ «07»-ին, որի երեք ուղևորները մահացել են

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Նորիկ Մարգարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ:

ՀԷՑ-ում որպես վարորդ աշխատող 65-ամյա Նորիկ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Նորիկ Մարգարյանը, վարելով ՀԷՑ ՓԲԸ Գեղամա մասնաճյուղին վարձակալությամբ պատկանող կցորդով «Զիլ» մեքենան, Իջևան-Երևան ավտոճանապարհի 92,5 կմ հատվածում՝ դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ, որոնց արդյունքում ավտոգնացքը, դառնալով անկառավարելի, դուրս է եկել իր ուղեմասի երթևեկելի գոտուց և բախվել է աջակողմյան կողնակի թույլատրելի հատվածում կայանված, 32-ամյա Էդգար Մ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածին: «Ֆորդը» այդ հարվածից գլխիվայր շրջվել է: Նորիկ Մարգարյանն իր ավտոգնացքով առաջ է ընթացել և, դուրս գալով իր ուղեմասի երթևեկելի մասի սահմաններից, հատել է ճանապարհի կանաչապատ գոտին, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս ու դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի աջ երթևեկելի գոտում ավտոգնացքի առաջամասով բախվել է տվյալ ուղեմասով ընթացող՝ Միշա Բ.-ին պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենային:

Նորիկ Մարգարյանի գործողությունների հետևանքով, ըստ մեղադրանքի, «ՎԱԶ-21074»-ի ուղևորներ՝ 56-ամյա Աիդա Ջ.-ին, 85-ամյա Էմմա Դ.-ին և 24-ամյա Սերգեյ Բ.-ին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ վարորդի՝ 53-ամյա Միշա Բ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Դեպքից հետո Նորիկ Մարգարյանը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրն ու հեռացել է:

Նորիկ Մարգարյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն երեք մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար, իսկ պատահարի վայրը թողնել-հեռանալու համար մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե շուրջ 48 տարվա վարորդական ստաժ ունի: Դեպքի օրը՝ 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 14-ի սահմաններում իր աշխատավայր ՀԷՑ-ին պատկանող «Զիլ» մեքենայով մենակ, հենասյուներ բարձած՝ Հրազդանից մեկնել է Սևան: Հենասյուները դատարկել է ՀԷՑ-ի Սևանի մասնաճյուղի տարածքում, ապա ժամը 18-ի սահմաններում մեքենան միայնակ վարելով՝ Սևանից դուրս է եկել Երևան-Իջևան ավտոճանապարհ, որպեսզի վերադառնա Հրազդան: Սևանի «ԳԱԻ» հենակետն անցել ու գնալիս է եղել Երևանի ուղղությամբ՝ 50-60 կմ/ժ արագությամբ:

Գագարինավան մտնող ճանապարհահատվածին չհասած՝ ինքն էլ չի հասկացել, թե մեքենայի կառավարումն ինչպես է կորցրել՝ մեքենան դուրս է եկել կառավարումից, առջևի մասով բախվել է ճանապարհի աջակողմյան մասում կայանված «Ֆորդ» մակնիշի բեռնատար մեքենային, որից հետո, շարունակելով մնալ անկառավարելի վիճակում, իր մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի՝ իր մասից, գազոնը կտրելով՝ մտել է հանդիպակաց երթևեկելի գոտի, որտեղ էլ առաջամասով բախվել է ինչ-որ սպիտակ «07»-ի: Վթարից հետո ինքը մոտեցել ու տեսել է, որ այդ «07»-ի տարիքով վարորդը, ուղևորները՝ մի երիտասարդ տղա ու երկու կանայք, անգիտակից վիճակում էին, նրանք վնասվածքներ էին ստացել:

Մոտեցել են մեծ թվով անծանոթ մարդիկ, շտապօգնություն են կանչել: Ինքը նույնպես փորձել է օգնել տուժողներին, բայց տեսնելով, որ մարդիկ շատանում են, վախենալով, որ նրանց մեջ կարող են լինել վնասվածքներ ստացածների հարազատներ, ովքեր կարող էին իրեն վնաս պատճառել, ինքը մեքենաների մոտից քայլելով հեռացել է, կանգնել, ավելի ճիշտ՝ թաքնվել է ծառերի տակ: Այնտեղից հետևել է իրադարձություններին: Տեսել է, որ դեպքի վայր են հասել շտապօգնությունը, ոստիկանները: Ինքը վախեցել է նույնիսկ նրանց մոտենալուց և հայտնելուց, թե ինքն է «Զիլ»-ի վարորդը: Այդպես տևական ժամանակ թաքնված հետևել է, մինչև տուժածներին տեղափոխել են:

Իր նկատմամբ հաշվեհարդարից վախենալով՝ դուրս է եկել ճանապարհի վրա ու պատահական մեքենայով գնացել է Հրազդան՝ իր տուն: Փոխել է հագուստը: Քանի որ խիղճը տանջում էր, լվացվել է ու մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Մեքենան վարել է սթափ վիճակում, բայց պատահարից հետո տուն գնալով, երբ հարազատներից իմացել է, որ համացանցում տեղադրել են վթարի հետևանքով մահացածների մասին տեղեկություններ, ինքը չի կարողացել զսպել իրեն ու տանը մի քանի բաժակ օղի է խմել: Երբ իրեն տարել են խմածությունը ստուգելու՝ տանը խմածն է արձանագրվել: Մինչև վթարն ու վթարի պահին ինքը սթափ է եղել…

Ինքը գիտակցում է վթարի հետևանքները, զղջում է, բայց պատահարի վայրը լքելու համար իրեն մեղավոր չի ճանաչում՝ այնտեղից հեռացել է իր անվտանգության համար վախենալով, նաև՝ լինելով շոկային վիճակում: Եթե փախչելու նպատակ ունենար, մեղայականով չէր ներկայանա վթարից մի քանի ժամ հետո:

Ինքը գիտակցում է, որ ավելի ուշադիր պիտի երթևեկեր, որպեսզի մեքենայի կառավարումը չկորցներ, բայց չի հասկացել՝ մեքենային ինչ է պատահել: Մեքենան տեխնիկապես սարքին է եղել: Եթե ավելի զգոն վարեր մեքենան, վթարը տեղի չէր ունենա…

Գործով վկա Էդգար Մ.-ն, ում «Ֆորդ» մեքենային էր սկզբում բախվել Նորիկ Մարգարյանի «Զիլը», հայտնել է, թե իր մեքենան կայանել էր ճամփեզրին, ինքը մեքենայի մեջ էր: Հայելիով տեսել է, որ «Զիլ»-ը՝ հետևին կցորդ ամրացված, «ոլոր-մոլոր» գալիս է, հասկացել է, որ կխփի իր մեքենային, անմիջապես իր նստատեղից անցել է կողքի նստատեղ, բացել է աջակողմյան դուռը, մեքենայից դուրս է նետվել ու փախել մինչև ծառերի մոտ: «Զիլ»-ը խփել է իր մեքենային, ինքն այդ պահը չի տեսել, որովհետև փախչում էր: Տեսել է, որ իր մեքենան գլխիվայր շրջվել է: Հետո «Զիլ»-ը ճանապարհը կտրել-անցել ու խփել է «07»-ին: Ինքը մոտեցել է այդ մեքենային: Տեսել է, որ վարորդը տարիքով տղամարդ էր: Նրա կողքին մոտ 50 տարեկան կին էր նստած: Հետևի նստատեղին նստած էին մի երիտասարդ տղա ու մի տարեց կին: Բոլորն արնաշաղախ էին ու անգիտակից: Ինքը այնքան է վախեցել, որ չի մասնակցել տուժածներին օգնություն ցուցաբերելուն: Լսել է, որ տուժողները Բերդ քաղաքի բնակիչներ էին: Վթարի հետևանքով իրեն պատճառվել է գույքային վնաս՝ իր մեքենան ամբողջովին դեֆորմացվել ու վնասվել է, մեքենայում եղած մոտ 100 կգ սունկը շաղ է եկել ճանապարհով մեկ, դրա պատճառով էլ է ինքը վնաս կրել: Սակայն քաղհայցի պահանջ առաջ չի քաշում…

Վթարի հետևանքով մահացած երիտասարդը «07»-ի վարորդ Միշա Բ.-ի որդին էր, մահացած երկու կանայք նրանց հարևաններն էին՝ հարս ու սկեսուր: «07»-ի վարորդի առողջությանը վթարի հետևանքով պատճառվել է ծանր վնաս: «07»-ը Երևանից ընթանում էր Իջևանի ուղղությամբ…

Դատարանը Նորիկ Մարգարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով ու վերջնական պատիժ է սահմանել 6 տարի ազատազրկում՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Նորիկ Մարգարյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտը, նա ազատվել է ազատազրկման ձևով հիմնական պատժի կրումից և ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազ Մ. Վարդանյանը՝ խնդրելով բեկանել դատավճիռը պատժի մասով և խստացման առումով փոփոխել՝ Նորիկ Մարգարյանի նկատմամբ վերջին հաշվով պատիժ նշանակել 9 տարի իրական ազատազրկում:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքաբերը նշեց, որ առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ հետևության: Ըստ մեղադրողի՝ Նորիկ Մարգարյանի «դրսևորած վարքագծի, տված ցուցմունքների մանրակրկիտ ու խորքային գնահատումն ու վերլուծումը ցույց են տալիս, որ իրականում Նորիկ Մարգարյանը հենց դեպքից անմիջապես հետո նպատակ է հետապնդել խուսափել պատասխանատվությունից ու պատժից, չի տվել իրականությանը համապատասխանող ճշմարտացի ցուցմունքներ, չի ընդունել, որ դեպքից հետո լքել է պատահարի վայրը…»:

Դատախազը նշեց, որ իրականում դեպքի վայրից Նորիկ Մարգարյանի հեռանալու պատճառը ոչ թե տուժողների հարազատների հաշվեհարդարից վախենալն էր, այլ այն հանգամանքը, որ նա գտնվում էր ոչ սթափ վիճակում… Սթափության վիճակի վերաբերյալ դեպքից ժամեր անց կազմված տեղեկանքի համաձայն՝ նրա մոտ առկա է եղել 0,74 մգ/լ խմածություն: Ամբաստանյալի պատճառաբանությունը, թե մի քանի բաժակ օղի խմել է տանը՝ համացանցային կայքերում տեսնելով իր մասնակցությամբ պատահարի հետևանքով մահացած անձանց մասին տեղեկությունները, դատախազը ոչ արժանահավատ համարեց…

Մեղադրողը անհավանական համարեց, որ երկարատև վարորդական ստաժ ունեցած անձը չի գիտակցել, թե իրավապահներին ներկայանալուց հետո առաջին հերթին ստուգվելու է իր խմածությունը:

Մեղադրողը նշեց՝ առաջին ատյանի դատարանը ակնհայտ մեղմ պատիժ նշանակելով Նորիկ Մարգարյանի նկատմամբ, Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ էլ ազատել է պատժի կրումից, ինչը անհամաչափ է կատարված արարքին ու դրա հետևանքներին:

Վերաքննիչ քրեական դատարանում գործով տուժողը և տուժողի իրավահաջորդները միացան մեղադրողի բողոքին ու խնդրեցին բավարարել այն:

Ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանն առարկեցին բողոքի դեմ, խնդրեցին մերժել այն՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

Վերաքննիչ քրեական դատարանը հանգեց հետևության, որ Նորիկ Մարգարյանի կողմից հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելու հանգամանքը մեղադրանքի կողմը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չի ապացուցել, հետևաբար այն չի կարող դիտարկվել որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով պատահարի արդյունքում առաջացած ծանր հետևանքները՝ երեք մարդ զրկվել է կյանքից, մեկ մարդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս, Նորիկ Մարգարյանը պատահարից հետո տուժողներին օգնություն չի ցուցաբերել, այլ լքել է պատահարի վայրը, եզրահանգեց, որ հիշյալ հանգամանքներն առաջին ատյանի դատարանի կողմից ոչ պատշաճ են գնահատվել, ինչը հանգեցրել է Նորիկ Մարգարյանի նկատմամբ անարդարացի՝ նրա անձին ու կատարած հանցագործության ծանրությանը չհամապատասխանող ակնհայտ մեղմ պատիժ նշանակելուն, իսկ դա չի կարող ապահովել պատժի նպատակները:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ա. Մնացականյան, Կ. Մարդանյան, Մ. Արղամանյան կազմով, մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարեց մասնակիորեն:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանվեց ու փոփոխվեց:

Նորիկ Մարգարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով ու դատապարտվեց 8 տարի ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Նշանակված պատժին հաշվակցվեց Մարգարյանի՝ արգելանքի տակ գտնված ժամանակը՝ 1 տարի 6 ամիս 10 օրը, վերջնական պատիժ նշանակվեց 6 տարի 5 ամիս 20 օր իրական ազատազրկումը՝ 3 տարով Մարգարյանին զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի կրման սկիզբը կհաշվվի Նորիկ Մարգարյանին փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնացած մասով թողնվեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում