Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

Միքայել Մինասյանի ուղերձը Կրեմլին. քաղաքական հայտի կործանարար հետևանքները

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը (երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան) չափազանց ուշագրավ մի հոդված է հրապարակել ռուսական «Независимая газета» թերթում։ Հոդվածն ուշագրավ է այնքանով, որ այն գրվել է Հայաստանի ներքաղաքական կյանքի ակտիվ դերակատարներից մեկի և նախկին դիվանագետի կողմից։ Այսինքն գրվածքը բովանդակային տեսանկյունից դուրս է վերլուծական-հրապարակախոսական տրամաբանությունից, այն ավելի շատ ուղերձի կարգավիճակ ունի։ Իսկ եթե դա ուղերձ է, ապա այն նաև պետք է ունենա կոնկրետ թիրախավորված հասցեատեր։ Եվ տպավորությունն այնպիսին է, որ այդ հասցեատերն ամենևին էլ Հայաստանի քաղաքացին չէ, այլ՝ Կրեմլը կամ այլ խոսքով ասած Ռուսաստանի քաղաքական էլիտան։

Մինչ բուն խնդրո առարկային անդրադառնալը, նշենք, որ հոդվածը գաղափարական տեսանկյունից որևէ նորարական կոնցեպտ չի առաջարկում, ընդհակառակը՝ համանման բովանդակությամբ ուղերձներ գրվել են բազմիցս տարբեր ժամանակներում և տարբեր անհատների կողմից։ Մեծ հաշվով վերջին 300 տարիներին հայ հանրությունը այդպիսի գրվածքների պակաս չի զգացել՝ Իսրայել Օրուց մինչև Զորի Բալայան։ Միակ նորությունն այն է, որ տարիներ շարունակ Միքայել Մինասյանը արևմտամետ գործչի համբավ է ունեցել, բայց հիմա, չգիտես ինչու, հանդես է գալիս հայ-ռուսական նոր և առավել ամուր դաշինքի ստեղծման անհրաժեշտության դիրքերից։

Իրականում Մինասյանը երբեք էլ արևմտամետ չի եղել։ Պարզապես վերջին 25 տարիներին Հայաստանի կառավարող էլիտան արտաքին աշխարհում լեգիտիմություն գտնելու ակնկալիքով արհեստական օրակարգեր է ստեղծել՝ փորձելով մանևրել Մոսկվա-Բրյուսել-Վաշինգտոն եռանկյունու նեղ տարածության մեջ։

Միանգամից արձանագրենք, որ մանևրել ոչ թե Հայաստանի շահերի պաշտպանությունից ելնելով, այլ՝ կառավարող էլիտայի։ Միքայել Մինասյանն ահա մարմնավորել է այդ եռանկյունու գագաթներից մեկը՝ բեմադրելով արհեստական այնպիսի մի իրավիճակ, իբրև թե Սերժ Սարգսյանի իշխանությունը կրողն ու ջատագովն է արևմտյան արժեքների։

Բայց բովանդակության մեջ Հայաստանի քաղաքական վերնախավում միշտ էլ տիրապետող է եղել այն մտայնությունը իբրև թե Հայաստանում հնարավոր չէ իշխանություն ձևավորել առանց Կրեմլի համաձայնության։ Ավելին՝ իշխանությունը չի կարող շարունակական լինել, եթե բացակայում է Մոսկվայի վստահությունն ու աջակցությունը։ Ինչպես տեսնում ենք Վատիկանի նախկին դեսպանն էլ արժեքային տեսանկյունից կրողն է հենց այս կոնցեպտի, և դրանից ելնելով փորձում է ստանալ ռուսական քաղաքական էլիտայի վստահության մանդատը՝ իհարկե Երևանում իշխանության գալու հեռահար նպատակը նկատի ունենալով։ Փաստորեն Մինասյանը հավատարմության երդում է տալիս Մոսկվային, փոխարենը ակնկալելով վերջինիս օգնությունը Փաշինյանի կաբինետը տապալելու համար։

Պետք է փաստենք, որ սա չափազանց լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար, որը ինչ-որ փուլում կարող է փոխակերպվել սպառնալիքի։

Խաղասեղանին դրված են ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը։ Խնդիրը ճիշտ ընկալելու համար առաջին հերթին պետք է փորձենք առերեսվել դրա բուն էության հետ։ Միքայել Մինասյանը «Գրիբոյեդով ակումբ»-ի ինչ-որ շարքային վերլուծաբան չէ, նա հսկայական ֆինասնական և մեդիա ռեսուրսների տիրապետող գործիչ է և հարմար իրավիճակի պայմաններում վստահաբար կարող է խնդիրներ առաջացնել։

Ժամանակակից աշխարհում չափազանց լուրջ բանավեճ է ընթանում օլիգարխ եզրույթի սահմանման հարցի շուրջ։ Ովքե՞ր են 21-րդ դարի օլիգարխները։

Տիրապետող տեսակետներից մեկն այն է, որ առաջին հերթին որպես օլիգարխ կարելի է դիտարկել ու դասակարգել այն գործիչներին, որոնք տիրապետում են չափազանց մեծ մեդիա ռեսուրսների։ Այս տեսանկյունից Մինասյանն անշուշտ օլիգարխ է, որն ունի բոլոր հնարավոր միջոցները զանգվածային լրատվամիջոցների անսպառ ազդեցությամբ քաղաքական օրակարգեր ձևավորելու և կյանքի կոչելու համար։ Ի դեպ նույն սյունակում կարելի է դասակարգել նաև Գագիկ Ծառուկյանին և ոչ թե այն պատճառով, որ նա պատգամավոր է կամ էլ արդյունաբերական առանձին ճյուղերի տիրապետող գործարար, այլ պարզապես Մինասյանի օրինակով Ծառուկյանը նույնպես տիրապետում է չափազանց ազդեցիկ մեդիա ռեսուրսների։

Մեդիա պատերազմների հետ առնչվող այսպիսի մի եզրույթ կա «Медиа-киллер»։ Ինչպես տեսնում ենք Հայաստանի մեդիա տիրույթում տիրապետող է դառնում հենց այդ մոտեցումը, որի ներգործությամբ խնդիր է դրված Медиа-киллер լրատվամիջոցների միջոցով ոչնչացնել ու վերջնականապես արժեզրկել Փաշինյանի կառավարությունը։ Ահա այսպիսին է Մինասյանի գործունեության տրամաբանությունը։ Սա իհարկե բոլովին այլ խնդիր է, որին մենք կանդրադառնանք մեկ այլ առիթով, իսկ հիմա վերադառնանք հայ-ռուսական փոխհարաբերություններին և Միքայել Մինասյանի հոդվածին։

Նշենք, որ Մինասյանից ու նրա ազդեցության տակ գտնվող քաղաքական գործիչներից զատ, Կրեմլին պարբերաբար սիրո և հավատարմության երաշխիքներ են տալիս նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը։ Իրականում սրանք երկու տարբեր կլաններ են, որոնք վստահաբար ինչ-որ փուլում հայտվելու են սուր առճակատման մեջ։ Բայց Մինասյանի, Քոչարյանի և մյուս կլանների ռուսաֆիլության դրսևորումները այդքան վտանգավոր չէին լինի, եթե գրեթե նույն դիսկուրսում չհայտնվեր նաև Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Գործ ունենք այսպիսի մի իրավիճակի հետ․ Մինասյանը փորձում է Մոսկվայի օգնությամբ տապալել Փաշինյանի կառավարությունը, իսկ վերջինս էլ իր հերթին վտանգն այդ չեզոքացնելու նպատակով էլ ավելի է խորացնում իր կախվածությունը Ռուսաստանից։ Փաշինյանն ամեն առիթով փորձում է ապացուցել ռուսներին, որ ինքը հավատարիմ է իրենց, իսկ տենդագին փորձերն այդ ամեն անգամ չափազանց ծանր են նստում պետության վրա։

Սա պարզապես նվեր է Մոսկվայի համար։ Եթե նախկինում Կրեմլը խաղադրույքը դնում էր միայն մեկ բևեռի՝ Սերժ Սարգսյանի իշխանության վրա, որը պետք է ապահովեր ՌԴ-ի անշեղ ներկայացվածությունը երկրում, ապա հիմա ռուսները խաղադրույքը դնում են միանգամից երկու բևեռների վրա՝ նախկին իշխանության ազդեցիկ մնացորդների և գործող իշխանության վրա, որոնք առանձին-առանձին հավատարմության ուղերձներ են հղում դեպի հյուսիս։ Այսինքն Ռուսաստանը մանևրելու բացառիկ հնարավորություն է ստացել․ Հայաստանի երկու բևեռները մշտապես սուր հակամարտության մեջ են գտնվելու, իսկ Մոսկվան էլ միաժամանակ աջակցելու է ինչպես մեկին, այնպես էլ մյուսին՝ երբեմն էլ ստանձնելով բացառիկ դատավորի կարգավիճակ։ Այսինքն իրավիճակն այս էլ ավելի է մեծացնում ռուսների ներկայացվությունը Հայաստանում, ինչպես նաև կրկնապատկում կախվածությունը Մոսկվայից։

Իրավիճակը վտանգավոր է նաև այնքանով, որ աստիճանաբար էլ ավելի խորը արմատներ է գցելու այն մտայնությունը իբրև թե Հայաստանում հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության իշխանություն ձևավորել։ Մոսկվան վերջնականապես պատմական Տիզբոնի կարգավիճակ է ստանալու, ուր գնում էին հայ արքաներն ու նախարարները իշխանություն ու լեգիտիմություն ստանալու ակնկալիքով։

Մինասյանն իր Медиа-киллер լրատվամիջոցների և դիվանագիտական խողովակների միջոցով Մոսկվային ամեն անգամ համոզելու է, որ Փաշինյանն ու իր կողմնակիցները հակառուսական դիրքավորում ունեն, իսկ վերջիններս էլ իրենց հավատարմությունը ապացուցելու նպատակով զիջելու են ինքնիշխանության հերթական ատրիբուտը։

Սա կործանարար ընթացք է, որը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ և առաջին հերթին հենց պետության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում