Յալուտորոսկի բնակիչ Հայաստանի 27-ամյա քաղաքացուն տուգանել ռն ինքնաթիռի զուգարանում ծխելու համար: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայից Տյումեն չվերթ իրականացնող ինքնաթիռում, հաղորդում է ural-meridian.ru-ն։
Ինքնաթիռի անձնակազմը նկատել է վտանգի ռեժիմի և անվտանգության ազդանշանների միանալը և գլխի ընկել, որ ուղևորներից մեկը զուգարանում ծխում է:
Ինքնաթիռի վայրէջքից հետո ուղևորին դիմավորել են իրավապահները, նրան սպասարկել են առանձին բաժնում և տուգանել:
Նախնական տուգանքը նախատեսված է մինչև 1500 ռուբլի, սակայն վերջնական տուգանքը նշանակում է շրջանային դատարանը: Ուղևորն ընդունել է իր մեղքը: