Թատրոնը պետք է ունենա մեկ լիդեր, և այդ լիդերը պետք է լինի գեղարվեստական ղեկավարը: Այս տեսակետի կողմանկիցն է նաև ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը: Մշակութային խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սուրեն Շահվերդյանը նշեց, որ տևական ժամանակ է անընդհատ բարձրաձայնում է, որ թատրոնների կառավարման գործում խնդիր կա, և այդ հարցը պետք է հրատապ լուծում ստանա: «Մշակույթի նախարարությունում հանձնաժողով է ստեղծվել, վաղը կկայանա առաջին նիստը, մասնագետների մասնակցությամբ կքննարկվի, թե մեզ ինչպիսի օրենք է հարմար, որպեսզի մեր մշակույթը, մեր թատրոնը զարգանա»,- նշեց Ս. Շահվերդյանը:
«Գաղտնիք չէ, որ մարդիկ այսօր թատրոն չեն գնում, թատրոնը լճացման մեջ է, ճահիճ է՝ նոր կադրերի հոսք չկա, երիտասարդներին պետք է դրսևորման հնարավորություն տալ»,- նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ թատերական ինստիտուտում կան արվեստանոցներ, որոնք պատրաստի թատրոններ են, հետաքրքիր ներկայացումներով են հանդես գալիս, բայց այդ երիտասարդ դերասանները գնալու տեղ չունեն՝ բացի անորակ սերիալներից:
Ս. Շահվերդյանի խոսքով՝ Նազենի Ղարիբյանը այս օրենքների զոհն է. «Նրան չեն ընկալում այնպես, ինչպես պետք է ընկալել: Նա մարդ է, ով լսում է արվեստագետներին, և երբ որ հետաքրքիր առաջարկ է լինում, փորձում է փոփոխություն կատարել: Ն. Ղարիբյանը մշակույթից հեռու մարդ չէ, նա ուսումնասիրել է ֆրանսիական մշակույթի կառավարման փաթեթը և թարգմանել»:
Մանրամասն՝ տեսանյութում: