Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Պետք է սթափ լինել ու մի սխալը մյուսով չփոխել. քանի դեռ Ադրբեջանում պահում են կտրած գլուխներ՝ անհնար է այդ երկիր գնալը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների, ապա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապրիլի 15-ին երեք ժամ տևած հանդիպումը շարունակում է մնալ տեղական և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Հանդիպմանն ու դրա գրանցած արդյունքներին է անդրադարձել «Կոմերսանտ» պարբերականը՝ «Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում ընդունել հայ լրագրողներին» վերնագրով հոդվածում։ Հոդվածագիրը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում տևական ժամանակահատվածի ընթացքում առաջին անգամ դրական տեղաշարժ է արձանագրվել: Թերթը հիշեցնում է, որ փետրվարին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիևը Հայաստան էր եկել՝ այստեղից մի շարք ռեպորտաժներ հրապարակելով:

«Կոմերսանտ»-ի այն հարցադրմանը, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում հայ լրագրողների ընդունել, երկրի արտգործնախարարության ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հաստատող պատասխան է տվել. «Բաքվում միշտ էլ տրամադրված են եղել Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանն ուղղված պայմանների ստեղծմանը»: Հոդվածում ներկայացվում է նաև ադրբեջանցի քաղաքագետներից մեկի կարծիքը, որը նշում է, որ մարդասիրական ոլորտը միակն է, որտեղ հնարավոր է հստակ քայլեր արձանագրել։ Ի դեպ՝ հանդիպմանն անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ Մոսկվան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, նշեց. «Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս տարբեր մարդասիրական նախաձեռնություններով է հանդես եկել։ Նույնիսկ 11-12 տարի առաջ մենք համանախագահներին փաթեթ ենք ներկայացրել, որը շատ բարձր է գնահատվել։ Խոսքը մարդասիրական մի շարք քայլերի մասին է, օրինակ՝ առաջնագծից դիպուկահարների հետքաշման, տոն օրերին՝ ազգային, միջազգային և կրոնական, զերծ մնալ զինադադարի խախտումներից, բերքահավաքի ժամանակ չկրակել, որովհետև ադրբեջանցիները հատուկ փամփուշտներով կրակում ու այրում էին դաշտերը, քամին կրակը տանում էր իրենց մոտ ու արդյունքում հասարակ մարդիկ տուժում էին։ Բայց Ադրբեջանը բոլոր այդ նախաձեռնությունները տապալեց»։

Մեր զրուցակիցը նշեց. «Հիմա նորից, կարծես, այդպիսի մարդասիրական քայլեր են փորձում իրականացնել։ Մենք ուրախ կլինենք, եթե այդ ձևով իրականացվի, որովհետև դա կարող է տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովի։ Բայց լավ իմանալով Ադրբեջանին՝ մի քիչ թերահավատ ենք, որովհետև Ադրբեջանն այն երկիրն է, որ նույնիսկ գրավոր պայմանավորվածություններն ու փաստաթղթերը խախտում է։ Հիմա էլ չի կարող այնպես լինել, որ իրենք գան, մերոնց չթողեն… եթե կարողանան դա ապահովել՝ շատ լավ կլինի, առաջիկա ժամանակը ցույց կտա»։

Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, ասաց. «Քանի դեռ Ադրբեջանում պահում են կտրած գլուխներ՝ ես ինքս անհնար եմ համարում Ադրբեջան գնալը։ Դա ոչ միայն չի արվել, այլ չեն դատապարտվել բոլորին հայտնի անձինք»։

Մեր զրուցակիցը նկատեց. «Եթե մենք այս ամենին նշանակություն չենք տալիս, ապա միանում ենք ցինիկ գործողությունների, որոնց անունը վայրագություն է։ Ցինիզմ է, որովհետև ուզում են իրենց արածը ներկայացնեն որպես մարդասիրական նախաձեռնություն։ Ըստ իս՝ մենք չպետք է ունենանք այդքան կարճ և անշնորհակալ հիշողություն։ Հասկանալի է Ադրբեջանի ցանկությունը, Բաքուն արդեն ջրել է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնևի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում էին պարտադիր հսկողությանը և զինադադարի խախտումների պատժելիությանը։

Փաստորեն, Ադրբեջանը փոխարինում է այդ օրակարգը՝ ցինիզմի վրա հիմնված օրակարգով։ Ոչ միայն չդադարեցնելով, այլ ավելի ուժգին թափ տալով հակահայկական ու ռասիստական քաղաքականությունը, միաժամանակ այսպիսի խաբուսիկ քայլեր է անում»։

Ըստ Ալավերդյանի՝ հասարակությունն իր հստակ դիրքորոշումը պետք է հայտնի. «Որովհետև ես ինքս գտնում եմ, որ այդտեղ տեղի է ունենում հարցերի ցինիկ տեղափոխում՝ մի դաշտից բոլորովին այլ դաշտ»։

Մեր զրուցակիցը հավելեց. «Ադրբեջանի վայրագ գործողությունները պետք է պատժվեն, քաղաքակիրթ ձևով պետք է աճյունները վերադարձվեն ընտանիքներին, հստակեցնենք՝ մոռացությա՞ն ենք տալիս այդ հանցագործությունները, թե՞ Ադրբեջանը պատրաստ է պատժել այդ հանցագործությունները իրականացնողներին՝ Թալիշում կամ այլուր։ Չէ՞ որ նրանք հայտնի են։ Մարդասիրական դաշտ վերադառնալու համար Ադրբեջանի կողմից մի քանի նախնական քայլ պետք է կատարվի»։

Լարիսա Ալավերդյանը հանդիպումները դրական է գնահատում .«Եթե չեն կրակում՝ լավ է, բայց եթե այդ չկրակելն օգտագործում են հյուսիսում կամ Նախիջևանի կողմից գիծը մեր սահմաններին մոտիկացնելու, ապա պետք է սթափ լինել ու մի սխալը մյուսով չփոխարինել»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում