Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Դավիթ Սանասարյանի մեղադրանքը ներքաղաքական ինտրիգ է․ Հայկ Մարտիրոսյան

Պետական վերահսկողության ծառայություն պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը դարձավ ներքաղաքական ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին առաջարկել է՝ քննության շահերից ելնելով, ժամանակավորապես դադարեցնել Դավիթ Սանասարյանի լիազորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննիչի կայացրած որոշումը՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելը բավարարել է, սակայն նշել է, որ նա պաշտոնից չի զրկվի, քանի որ վարչապետը հարգում է անմեղության կանխավարկածը։

Փաստացի, առանց այն էլ հնչեղ գործը ստանում է էլ ավելի հնչեղություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ, դե ֆակտո, վարչապետին առընթեր երկու ուժային կառույցների բախում է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ սա ներիշխանական վատ ինտրիգ է։ Անկեղծ ասած՝ Դավիթ Սանասարյանին ճանաչելով երկար տարիներ ի վեր, և ծանոթ լինելով նրա կերպարին, մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ անմեղ է։ Կարծում եմ՝ անհեթեթություն է մեղադրել Սանասարյանին այն բանի համար, որում նրան մեղադրում են։ Անկեղծ ասած՝ մանրամասներին տեղյակ չեմ, թե ինչ հիմքերով է նման որոշում կայացվել, բայց ամեն դեպքում պետք է ասեմ, որ վստահաբար իշխանական համակարգում կան մարդիկ, որոնք կարող են տեսականորեն ներգրավված լինել տարբեր, եթե ոչ կոռուպցիոն, ապա կոռուպցիամերձ իրավիճակներում, և տարօրինակ է, որ բոլորի միջից ամենաուժեղ կերպարն է թիրախավորվում»։

«Հեղափոխությունը խժռում է նախ և առաջ իր լավագույն կադրերին։ Դավիթ Սանասարյանը «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջնորդն էր, որը միավորվեց Փաշինյանի «Քայլ արա» շարժման հետ, և երբեք չի եղել քայլողներից ու այդ թիմում դիտարկվել է օտար։ Իմ վերլուծությունը և իմ պատկերացումները այն են, որ ամենաուժեղ կերպարը, որը նաև ամենաանկախ կերպարն էր և ամենասիրված կերպարներից մեկն էր այս իշխանությունում, պետք է որ խանգարեր շատերին։ Իհարկե, չգիտենք՝ ում մասին է խոսքը, բայց ամեն դեպքում վարչապետը շատ զգույշ պետք է լինի, որովհետև սա, նախ և առաջ, վերջիվերջո թիրախավորելու է իրեն»,- հավելեց քաղաքագետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում