Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայկական ֆուտբոլ․ Սամվել Կարապետյանը մանկական մատ արեց Վարդան Սրմաքեշին

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին պաշտոնանկ անելուց հետո թիմի գլխավոր մենեջերի պաշտոնում նշանակեց Վալերի Հովհաննիսյանին: Վերջինս հայտնի է իր հարուստ գործունեությամբ, թե հայկական և թե ռուսական ֆուտբոլում: Այս պահին սակայն, խնդիրը ամենևին էլ Հովհաննիսյանի նշանակմանը չի վերաբերվում: Ընթացիկ մրցաշրջանում «Արարատի» ղեկավարությունը երկու անգամ հեռացրել է թիմի գլխավոր մարզիչներին:

«Ալաշկերտի» հետ վերջին հանդիպումը «Արարատն» անցկացրեց Տիգրան Եսայանի գլխավորությամբ: Երևանյան ակումբը 15 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: «Արարատի» ղեկավարությունը շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սրմաքեշի գլխավորությամբ շարունակ լարված հարաբերությունների մեջ էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Վերջին տարիներին թիմը շարունակ եղել է Բարձրագույն խմբի առաջնության ստորին հատվածում: Պակաս չեն եղել «Արարատի» շուրջ ծագած սկանդալները, որոնք սովորական երևույթ են դարձել: Ակումբի ղեկավարությունը շարունակ հայտարարում էր, որ իմաստ չունի ներդրումներ անելու, քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է Հայրապետյանը: Անցյալ տարի Հայրապետյանը հեռացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և «Արարատի» ղեկավարությունը կարծես թե լավ հարաբերությունների մեջ է ՀՖՖ-ի նոր ղեկավարության հետ: Թիմում սակայն, ոչինչ չի փոխվել, որևէ առաջընթաց չի նկատվում: «Արարատն» այն ակումբն է, որը Հայաստանի մասշտաբով ունի երկրպագուների բանակ:

Մարդիկ շարունակ սպասում են, որ իրենց սիրելի «Արարատը» ոտքի կկանգնի բայց․․․: Վերջերս ակումբի «Maximus» ֆան-շարժումը Vnews.am-ի միջոցով հայտարարություն էր տարածել՝ պահանջելով Վարդան Սրմաքեշի և մյուս համասեփականատեր Հրաչ Կապրիելյանի հրաժարականը: «Արդեն երկար տարիներ է, ինչ Վարդան Սրմաքեշը և Հրաչ Կապրիելյանը հանդիսանում են «Արարատ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը: Լինելով հաջողակ բիզնեսմեններ, կարծում էինք, որ կարող են հաջողություն բերել և ոտքի կանգնեցնել մեր լեգենդար «Արարատ» ակումբը: Սակայն, ի տխրություն բոլորիս, այս տարիների ընթացքում ներկայացնելով տարատեսակ պատճառներ (ի թիվս նշելով Հայրապետյան Ռուբենի մեղավորությունը) միշտ խուսափել են ընդունել այն քննադատությունները որոնք օբյեկտիվ են, խիստ և ճշմարիտ: Բայց բոլորիս հայտնի է, որ Հայաստանում այս վերջին մեկ տարվա ընթացքում այսպես ասած «իրավիճակ է փոխվել»: Ցավոք սրտի, երկրում տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ դրականորեն չեն անդրադարձել ակումբի վրա, ավելին՝ արձանագրվել են բացասական զարգացման միտումներ:Հասկանալով այս ամենի անդառնալի և կործանարար հետևանքները, մենք՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներս հայտարարում ենք. Չենք հանդուրժելու նման պիղծ և անբարո վերաբերմունքը: Դադարեք զբաղվել անհեթեթ և անտրամաբանական պատճառաբանություններ տալով: Պահանջում ենք Վարդան Սրմաքեշի և Հրաչ Կապրիելյանի հրաժարականը: Պահանջում ենք վաճառել ակումբը։ Տեղեկացնենք նաև, որ ակումբի բոլոր հանդիպումները բոյկոտվելու են, քանի դեռ մեր պահանջը չի կատարվել»,- նշված է հայտարարության մեջ։

Երկրպագուների դիտարկումները իսկապես տեղին են: Իսկապես դժվար է տրամաբանել Սրմաքեշի և Կապրելյանի նման մոտեցումը: Ի՞նչ իմաստ ունի նման կերպ ակումբ պահելը: Իսկապես ամոթ է: Որպես օրինակ ուզում ենք բերել մեր մյուս «Արարատի»՝ «Արարատ-Արմենիայի» ղեկավարության մոտեցումը: Հիշեցնենք, որ այս թիմը պատկանում է մեկ այլ հայ հայտնի գործարար ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին: Այս ակումբն առաջին անգամ է մասնակցում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մինչ այս «Արարատ-Արմենիան» Մոսկվայի «Արարատ» անվամբ մասնակցել էր Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնությանը և հենց առաջին փորձից մեծ առավելության զբաղեցրել էր առաջին հորիզոնականը: Կարապետյանի «Արարատ-Արմենիայում» պրոֆեսիոնալ մթնոլորտ է և կան բոլոր նախադրյալները առաջին փորձից նաև Հայաստանի չեմպիոն դառնալու: Առաջնության սկզբնամասում խնդիրներ ունեցավ նաև «Արարատ-Արմենիան», բայց ակումբի ղեկավարությունը արագ կարգավորեց դրանք:

Արդեն իսկ կարելի է ասել, որ ֆուտբոլային հարթության վրա Սամվել Կարապետյանն ուղղակի մանկական մատ է արել Սրմաքեշին: Ասել, որ Սրմաքեշը ռեսուրսներ չունի «Արարատը» ոտքի կանգնեցնելու ուղղակի ծիծաղելի կլինի: Նա հովանավորում է բազմաթիվ ֆուտբոլային ակումբներ: Օրեր առաջ էլ Սրմաքեշը դարձել էր ֆրանսիական «Մարտիգ» ակումբի գլխավոր հովանավոր: Ներկայիս վիճակն իսկապես ցավալի է: Որքան կարելի է խաղալ հայկական ամենատիտղոսակիր ակումբի հետ: Բոլորը հոգնել են: Արդեն երկրպագուներն էլ են երես թեքել իրենց սիրելի թիմից: Ցավալի է նաև, որ իրավիճակի փոփոխության որևէ հեռանկար տեսանելի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում