Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Տարիները զգույշ օգտագործեք

16 տարին բավարար է արդյոք հասարակության մեջ սահմանադրականության գիտակցմանը հասնելու համար: Հայաստանի Սահմանադրության ընդունման 16-րդ դարձի կապակցությամբ թերևս շատերն են տալիս այդ հարցը, կամ մտածում դրա մասին: Միգուցե իսկապես, Հայաստանում Սահմանադրությունը դեռ շատ կարճ ճանապարհ է անցել, որպեսզի դառնա հանրային գիտակցության և պետական ինքնագիտակցության կարևորագույն մաս, հենք, առանցք: Բայց, այստեղ հարց է առաջանում, թե իսկ քանի տարին է բավարար, որ սահմանադրականության գիտակցումը արմատավորվի հաասարակական և պետական կյանքում:

Ու պարզ է դառնում, որ այդ հարցի պատասխան չկա, և հետևաբար նաև չի կարող օբյեկտիվ համարվել 16 տարվա բավարարության մասին հարցի որևէ պատասխան: Եթե պարզ չէ, թե քանի տարին է բավարար այդ գիտակցման արմատավորման համար, ուրեմն չենք կարող միարժեք ասել, թե արդյոք անբավարար էր 16 տարին: Մենք ունենք Խորհրդային Միության օրինակը, որը անմիջականորեն առնչվել է մեր կյանքին: Այդ կյանքում էլ մենք Սահմանադրության ընդունման օր ենք նշել, սակայն Սահմանադրությունը քաղաքացիների համար եղել է աննյութական, չշոշափվող, իրենց կյանքի հետ ոչ մի առնչություն չունեցող մի բան:

Ու Խորհրդային Միության տասնամյակների ընթացքում այդ գիտակցումը ոչ միայն չի փոխվել, այլ նույնիսկ շարունակվել և խորացել է Սահմանադրություն գաղափարի հասարակական-քաղաքական, պետա-իրավական դեվալվացիան` արժեզրկումը: Հետևաբար, խնդիրը տարիները չեն, այլ դրանց օգտագործման ձևը: Ահա այդ իմաստով, Հայաստանի այսպես ասած սահմանադրական կարգի 16 տարիները մեղմ ասած շատ ապաշնորհ ձևով են օգտագործվել, ինչի հետևանքով Սահմանադրության արժեքի դեվալվացիան աճել է թերևս երկրաչափական պրոգրեսիայով: Այստեղ իհարկե առանցքային, կարևորագույն դեր ունի քաղաքական դաշտն ու մասնավորապես իշխանությունը: Տարիներն օգտագործողը հենց նրանք են:

Իշխանությունից այդ հարցում պահանջվում է սեփական գործողությունների բացարձակ սահմանադրականություն, եթե կա հանրային և պետական կյանքում Սահմանադրության գաղափարի արմատավորման, սահմանադրականության գիտակցության ներդրման իրական ցանկություն, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերից էլ պահանջվում է սահմանադրականության հետ կապված որևէ հարցում իշխանության հանդեպ զրոյական փոխզիջումայնություն: Ահա այդ վարքի պայմաններում հասարակության համար կարող է իրապես բարձրանալ Սահմանադրություն երևույթի արժեքը:

Թե ինչ է կատարվել անցած 16 տարիների ընթացքում Հայաստանում, թե ինչպես են տեղի ունեցել Սահմանադրության ընդունման և փոփոխության երկու հանրաքվեները, թե ինչ քաղաքական իրադարձություններ, զարգացումներ են տեղի ունեցել, երևի թե այս հրապարակման շրջանակում չարժե մանրամասն հիշեցնել, քանի որ այդքան էլ շատ ժամանակ չի անցել, որ դրանք զգալի մոռացության մատնված լինեն: Բացի այդ, արդեն երևի թե կարևորը եղածի մասին անընդհատ վերհիշելը չէ, այլ անելիքների մասին խոսելը, թե ի վերջո ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն թե երկրում սահմանադրական կարգի հաստատման, թե սահմանադրականության գիտակցության արմատավորման համար:

Ու խնդիրն այստեղ նաև այն է, թե որը որից պետք է բխի: Սա էլ կարծես թե անկարևոր հարց չէ: Նախ պետք է երկրում սահմանադրական կարգ հաստատվի, որ առաջանա նաև սահմանադրականության գիտակցո՞ւմ, թե՞ նախ պետք է սահմանադրականության հանրային լայն գիտակցում ձևավորվի, որի հիմքում արդեն առաջանա հանրային ուժեղ ճնշում և տեղի ունենա սահմանադրական կարգի հաստատման պրոցեսի տրամաբանական ավարտ: Այստեղ թերևս օպտիմալ տարբերակը զուգորդումն է: Այսինքն, երկրում պետք է սահմանադրական կարգի հաստատման և սահմանադրականության գիտակցության հասարակական-քաղաքական ներդրման պրոցեսները զուգահեռ ընթանան:

Այսինքն, սահմանադրական ինքնագիտակցության ներդրումը պետք է դիտվի երկրում սահմանադրական կարգի հաստատման գործընթացի կարևոր գործիքներից մեկը, որի միջոցով այդ հաստատման գործընթացը ավելի ու ավելի կոնսենսուսային իրողության կվերածվի: Բայց նաև ակնհայտ է, որ այդ խնդրի լուծմանը զգալիորեն խոչնդոտում են տարբեր քաղաքական և կուսակցական շահերը, որքան էլ որ հաճախ դրանք լինեն անկեղծ, ազնիվ և հանրային ուղղվածության: Ըստ ամենայնի, գոնե այդ հարցում քաղաքական դաշտում պետք է հաստատվի ինչ որ կոնսենսուս, գլոբալ համաձայնություն: Այսինքն, եթե սահմանադրական կարգի հաստատում կոչվածի համար պայքարի գործընթացում տարբեր քաղաքական ուժեր և միավորներ կարող են, ըստ էության, ունենալ մարտավարական լուրջ տարաձայնություններ, ապա այդ գործընթացի գործիքակազմի կարևոր բաղադրիչներից մեկի` սահմնադարականության գիտակցման հաստատման գործում քաղաքական դաշտի կոնսենսուսը կենսական անհրաժեշտություն է բոլորի համար, եթե իհարկե խոսքը հանրային ու պետական շահով անկեղծորեն մտահոգված ուժերի մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում