ԱՄՆ արդարադատության նախարարությունը մերժել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի ամբողջական փաթեթը ներկայացնելու դեմոկրատ կոնգրեսականների պահանջը, որում ասվում է, որ Ռուսաստանը միջամտել է 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին՝ չնայած Դոնալդ Թրամփի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի քարտուղար Քերի Քյուփեքին։
«Կոնգրեսական Նադլերի ծանուցումը վաղաժամ է և ավելորդ։ Նախարարությունը Կոնգրեսի օրինական հարցումները դիտարկելու աշխատանքը կշարունակի՝ օրենսդրության և գործադիր իշխանության երկարաժամկետ շահերի համապատասխան»,-ասել է Քյուփեքը։
Ուրբաթ Նադլերը ԱՄՆ արդարադատության նախարարություն ծանուցում է հղել՝ պահանջելով մինչև մայիսի 1-ը օրենսդիրներին ներկայացնել Մյուլերի ամբողջական զեկույցը։