Անկարան կարող է դիմել Մոսկվային, եթե ԱՄՆ-ն բացառի Թուրքիան հինգերորդ սերնդի F-35 ռմբարկու- կործանիչներ ստեղծելու ծրագրից, հաղորդում է Defines News պարբերականը։
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչնչով չփոխարինել F-35-երը»,-ասել է Թուրքիայի զինուժում աղբյուրը։
Ավելի վաղ ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է դիմել ցանկացած երկրի, եթե ԱՄՆ-ն հրաժարվի հանրապետությանը F-35 մատակարարել։
«Գոյություն ունի F-35, գոյություն ունեն նաև ռուսական արտադրության կործանիչներ։ Եթե մենք F-35 չունենանք, ստիպված կլինենք մեր կործանիչների պահանջմունքը բավարարել այլ տեղում։ Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք սկսել արտադրել սեփական ինքնաթիռները»,-ասել է նա։