Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ցեմենտի ներքո տեղի ունեցած իրական բախումը. բաժանելու ժամանակը

Հայաստանի խորհրդարանում ցեմենտային կրքերի բորբոքումն իրականում առերևույթ էր քաղաքական ուժերի բախում կամ հակադրություն՝ ԲՀԿ-«Իմ քայլը» ձևաչափով: Իրականում խորհրդարանում տեղի ունեցողը, իհարկե, արտախորհրդարանական ավելի լայն իրադարձությունները ներառյալ, բիզնեսի և քաղաքականության բախումն էր: Ավելի շուտ, բիզնեսի և քաղաքականության հայաստանյան սերտաճածության առերեսումը քաղաքական նոր իրողությունների և տրամաբանության անհրաժեշտության հետ: Ցեմենտի հարցը գուցե մի օր կլուծվի, մինչդեռ գլխավոր հարցն այն է, թե երբ կլուծվի բիզնեսի և քաղաքականության սկզբունքային, ինստիտուցիոնալ տարանջատման հարցը:

Թավշյա հեղափոխությունից հետո մենք անկասկած ունենք բոլորովին այլ պատկեր, հենց թեկուզ խորհրդարանում, որտեղ ներկայացված երկու ուժ՝ «Իմ քայլը» մեծամասնությունն ու «Լուսավոր Հայաստանը» գործնականում տարանջատված են բիզնեսից: Սակայն անկասկած է, որ այս պատկերն առավելապես երկու ուժերի մոտեցումների, պատկերացումների, սկզբունքների և արժեքների և քաղաքական կամքի դրսևորման արդյունք է, մինչդեռ, նույն կերպ խորհրդարանում ներկայացված է ուժ, որտեղ գերակշռում է լրիվ հակառակ տրամաբանություն ու մոտեցում, ինչը և դրսևորվում էր ցեմենտային քննարկումների ժամանակ:

Ընդ որում, այստեղ խնդիրն այն է, որ մտածողության և արժեհամակարգային հիմքի տեսանկյունից այդ վարքագիծը միանգամայն բնական է: Խնդիրն էլ հենց այն է, որ պետք է հստակեցնել միջավայրերը, և բիզնեսը պետք է գործի բիզնես միջավայրում, քաղաքականությունը՝ քաղաքական, տվյալ դեպքում խորհրդարանում: Երբ տեղի է ունենում միջավայրային խեղում, ծագում են համակարգային խորքային խնդիրներ: Ըստ այդմ, ամբողջ հարցն այն է, որ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ միջավայրային կարգավորումներ, որոնք բիզնեսին կդնեն և կպահեն իր միջավայրում՝ օրենսդրական պաշտպանության բավարար երաշխիքներով, իսկ խորհրդարանն էլ կթողնեն քաղաքականությանը՝ օրենսդրական լուծումների առավել խորքային, համակարգային ներուժով և արդյունավետությամբ:

Հայաստանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ռեֆորմացիայի ժամանակն է, առավել ևս, երբ քաղաքական ուժերի հարաբերակցությունը բխում է այդ ռեֆորմացիայի խորքային անհրաժեշտության շահերից, այսինքն՝ առավելագույնս հարմար է քաղաքական ռեֆորմացիայի և արդիականացման տանող օրակարգը սպասարկելու համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում