ԱՄՆ-ի երկնքով խոշոր երկնաքար է անցել՝ իր ետևից կապույտ-կանաչ հետք թողնելով: Այս մասին բազմաթիվ ականատեսներ հաղորդել են սոցիալական ցանցերում:
Ամերիկացիները պնդում են, որ երկնային մարմինը շատ վառ լուսարձակել է՝ իր ետևից պայծառ կապույտ-կանաչ հետք թողնելով: Երկնաքարը գնդե կայծակի նման «լուսարձակող գունդ» է հիշեցրել:
Ամերիկյան Meteor Society-ն հաղորդել է երկնաքարի մասին ստացված 325 հաղորդագրության մասին:
NASA-ն տիեզերական մարմինը դասակարգել է որպես բոլիդ կամ գերբոլիդ: Նշվում է, որ դրա պայծառությունը գերազանցում է 4.7 աստղային մեծությունը, ինչն ավելի պայծառ է Վեներայից:
Meteor captured by my camera over the Chesapeake Bay/ mouth of the Potomac in the Northern Neck of Virginia. #meteor @capitalweather @WTOP @wusa9 @nbcwashington pic.twitter.com/BPePFwDXe5
— jimdurrett (@jimdurrett) April 17, 2019