ԷկոԼուրն ահազանգ է ստացել Երևանի բնակչից, որ Հրազդան գետ` Երևանի Դավթաշենի կամրջի տակի հատվածում սատկած ձկներ կան: Ահազանգի վերաբերյալ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը ԷկոԼուրին հայտնել է, որ տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում են` պարզելու ձկների անկման պատճառները: Այդ նպատակով ջրից կվերցվի փորձանմուշ լաբորատոր ուսումնասիրության համար:
Աղբյուրը հայտնում է, որ ուսումնասիրությունների արդյունքների մասին տեսչական մարմինը կտեղեկացնի ավելի ուշ: